Jump to content

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բալագուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նիկոլաևիչ Բալագուրա
Դիմանկար
Ծնվել է1961
ԾննդավայրԼյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի պատմական ֆակուլտետ
Մասնագիտությունռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կիևի պատվավոր քաղաքացի
ԱնդամությունՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բալագուրա (ուկրաիներեն՝ Олександр Миколайович Балагура, 1961, Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Վոլինի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և իտալացի վավերագրական ֆիլմեր նկարահանող, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ։ Կիևի պատվավոր քաղաքացի (2008)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Վոլինի մարզի Լյուբոլ քաղաքում։ 1981 թվականին ընդունվել է Շևչենկոյի անվան համալսարան, որն ավարտել է 1987 թվականին։ Համալսարանն ավարտելու վերջին տարին պատմություն է դասավանդել։ Հետագայում աշխատանք է գտել Ուկրաինական վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսորների օգնական։ Իսկ ահա մեկ տարի անց նկարահանել է իր առաջին ֆիլմը։ Իր առաջին ֆիլմը եղել է վավերագրական ժանրի կարճամետրաժ «Մեր եղբայներին ու քույրերին» ֆիլմը, որն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ստացավ լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակ։ Դրանից հետո մի քանի ֆիլմեր է նկարահանել։ Ալեքսանդր Բալագուրան իր կարիերայի լավագույն ֆիլմ է համարում «Անտոլոգիոն» ֆիլմը։

Ընտանեկան կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, կինը պատմաբան է։ Երեք երեխաների հայր է։ Ընտանիքի հետ բնակվում է Ջենովայում։

Աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

30 վավերագրական ֆիլմերի հեղինակ է, մասնակցել է՝ Կիևի, Փարիզի, Թուրինի, Տորոնտոյի, Տամպերեի, Ֆլորենցիայի, Տալիակոցոյի միջազգային կինոփառատոններին։

  • 2011 թվական՝ Կադրում օբյեկտիվ կյանքի տևողությունը
  • 2010 թվական՝ Վազքի տոնուսը (10 րոպե)
  • 2009 թվական՝ Textura lucis (23 րոպե)
  • 2007 թվական՝ Թիթեռնիկի թևերը (ֆիլմ անավարտ ֆիլմի մասին) (64 րոպե)
  • 2005 թվական՝ Verso meta (59 րոպե)
  • 2004 թվական՝ Իտալական դադար (ֆիլմ ֆիլմի սպասման մասին) (3 ժամ 30 րոպե)
  • 1998-1999 թվական՝ Լուսանկարչի վավերագրական ցիկլը
  • 1996 թվական՝ Անտոլոգիոն (ուկրաինական ֆիլմ)
  • 1997 թվական՝ Ռաֆայիլ Նախմանովիչ, Անատոլի Սիրիխ, Վլադիմիր Կոստենկո՝ 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ նկարահանած կինոօպերատորների կողնից
  • 1994 թվական՝ Messa eclectica (18 րոպե)
  • 1994 թվական՝ Մի աղվեսի կանաչ մտքերից (20 րոպե)
  • 1993 թվական՝ Վլադիմիր Իվանսյուկ։ Երաժշտություն (30 րոպե)
  • 1992 թվական՝ Երեք եկեղեցի իմ ափում (30 րոպե)
  • 1991 թվական՝ Այրի փողոց (18 րոպե)
  • 1990 թվական՝ Մեր եղբայներին ու քույրերին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]