Ալեքսանդր Կարպինսկի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպինսկի (այլ կիրառումներ)
Կարպինսկի Ալեքսանդր Պետրովիչ (դեկտեմբերի 26 1846 (հունվարի 7 1847)[1], Կրասնոտուրյինսկ, Verkhotursky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1936[2][3], Ուդելնայա (քաղաքատիպ ավան, Ռամենսկի շրջան), Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երկրաբան, հասարակական գործիչ։
1866 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ 1877-1896 թվականներին՝ նույն ինստիտուտում պրոֆեսոր։ Ակտիվորեն մասնակցել է երկրաբանական կոմիտեի կազմակերպմանը (1882), աշխատել որպես ավագ երկրաբան, տնօրեն (1885-1903) և պատվավոր տնօրեն (1903-1929)։ 1917 թվականին Կարպինսկին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ նախագահ և մեծ դեր խաղացել ԳԱ վերակառուցման ու երկրի արտադրողական ուժերի ուսումնասիրության հարցում։ Կազմել է Ուրալի և ՍՍՀՄ եվրոպական մասի երկրաբանական քարտեզները։ 1900 թվականին, Փարիզում, 8-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսում հանդես է եկել ապարների դասակարգման և անվանակոչման սկզբունքների մասին զեկուցումով։ 1899-1936 թվականներին եղել է Համամիութենական միներալոգիական ընկերության նախագահ։ ՍՍՀՄ ԳԱ 1946 թվականին սահմանել է Կարպինսկու անվան մրցանակ և ոսկե մեդալ երկրաբանության բնագավառի ակնառու աշխատությունների համար։ Կարպինսկու անվամբ են կոչվում քաղաք Սվերդլովսկի մարզում, Պարամուշիր կղզու (Կուրիլյան կղզիներ) հրաբուխը, ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի երկրաբանական թանգարանը։ Թաղվել է Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.ras.ru/presidents/d87f4048-5927-414c-bcf8-8ed52dc51550.aspx
- ↑ 2,0 2,1 2,2 Карпинский Александр Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ https://bigenc.ru/geology/text/2048621
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 341)։ ![]() |
- Հունվարի 7 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1936 մահեր
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային երկրաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս հնէաբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին