Ալեքսանդր Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գորդոն
ռուս.՝ Александр Гарриевич Гордон
Alexander Gordon.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1964(1964-02-20) (55 տարեկան)
ԾննդավայրՕբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, մանկավարժ և ուսուցիչ
Ամուսինանհայտ[1]
Ծնողներհայր՝ Գարրի Գորդոն
Պարգևներ և
մրցանակներ
ՏԷՖԻ
ԵրեխաներԱննա[2], Aleksandra[3], Ալեքսանդր[4] և Ֆեոդոր[5]
Կայքaleksandrgordon.tv
Alexander Gordon Վիքիպահեստում

Ալեքսանդր Գարրիի Գորդոն (ռուս.՝ Александр Гарриевич Гордон, փետրվարի 20, 1964(1964-02-20), Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռադիո և հեռուստահաղորդավար, կինոդերասան, կինոռեժիսոր։ Մոսկվայի «Օստանկինո» հեռուստա և ռադիոհեռարձակման ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետի արվեստանոցի նախկին ղեկավար (աշխատել է միայն 2 տարի, ավելի ուշ հրաժարվել է աշխատել ուսանողների հետ հեռուստանախագծերում խիստ ծանրաբեռնվածության պատճառով), Մակգաֆինի անվան կինոդպրոցի ուսուցիչ։

«Գորդոն», «Փակ ցուցադրություն», «Գորդոն Կիխոտ», «Քաղաքացի Գորդոն» հեռուստածրագրերի ստեղծող և մշտական վարող․ աշխատել է «ՆՏՎ» և «Պերվի կանալ» հեռուստաալիքներում։ Բացի հեռուստատեսային կարիերայից, Գորդոնը որպես կինոռեժիսոր նկարահանել է մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնցից գրեթե բոլորը («Իր կովերի հովիվը», «Որջի լույսերը») հիմնված են հոր ստեղծագործությունների վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գորդոնը ծնվել է 1964 թվականի փետրվարի 20-ին Օբնինսկում պոետ և նկարիչ Գարրի Գորդոնի և բուժաշխատող Անտոնինա Ստրիգի (այժմ՝ Չիչինա) ընտանիքում[6]։ Մինչև 3 տարեկանն ընտանիքի հետ բնակվել է Կալուգայի մարզի Բելոուսովո գյուղում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա՝ ЗИЛ գործարանի շրջան[6]։ Այնտեղ Գորդոնները բնակվել են մեկ տարուց էլ քիչ, որից հետո տեղափոխվել են Չերտանովո՝ Դնեպրոպետրովսկի փողոց[6]։ Գորդոնների՝ ԱՄՆ մեկնելու ժամանակ՝ 1989 թվականին, ԽՍՀՄ-ում սեփականաշնորհման գործընթացը նոր թափ էր առնում, և Դնեպրոպետրովսկի նրանց բնակարանը մնաց պետությանը, ինչի համար Ալեքսանդրը մինչև հիմա ցավում է։

Որդու ծնվելուց անմիջապես հետո Գարրի Բորիսովիչը նրան թողեց մոր և տատի մոտ[7]։ Երբ լրացավ տղայի 4 տարին, մայրը ծանոթացավ Նիկոլայ Չինինի հետ, որը, ավելի ուշ ամուսնանալով Անտոնինա Դմիտրիևնայի հետ, փոխարինեց տղային հորը[7]։ Չինինը, ինչպես ավելի ուշ ասում էր Գորդոնը, «իսկական ռուս դյուցազն էր» և մեծ ազդեցություն է ունեցել իր դաստիարակության վրա[7]։ Մայրն աշխատում էր 3 վայրում, այդ իսկ պատճառով Սաշային ավելի շատ խնամում էր տատը[7]։

Մանուկ հասակում ցանկանում էր դառնալ հետաքննիչ կամ թատերական ռեժիսոր[6]։ 5 տարեկանում Գորդոնն արդեն իր սեփական տիկնիկային թատրոնն ուներ, որի ներկայացումներին հավաքվում էր ողջ մարդաշատ բակը[7]։ Ալեքսանդրը տարված էր նաև ասֆալտի հոկեյով[7]։ Դպրոցական տարիքում Սաշան որոշեց կատակել և իր թաղամասում հայտարարություններ փակցրեց, որ ուղղաթիռ է վաճառում, սակայն արդյունքում օրինապահ մարմինները նրան գտան, կատակը չհասկացան և վերջինիս հրավիրեցին պրոֆիլակտիկ զրույցի[8]։

1987 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական բաժինը[9]։ Ուսումնարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ռուբեն Սիմոնովի անվան թատրոն-ստուդիայում։ Դերասանական վարպետություն է դասավանդել մանկական խմբակում։

1989 թվականին կնոջ և դստեր հետ գաղթել է ԱՄՆ, որտեղ փոխել է մի քանի աշխատանք։ 1990 թվականից՝ RTN հեռուստաընկերության ռեժիսորն էր և հաղորդավարը։ 1992 թվականից WMNB հեռուստաալիքում աշխատել է որպես ավագ թղթակից։ 1993 թվականին ստեղծել է«Wostok Entertainment» ընկերությունը։

1997 թվականին վերադարձել է Ռուսաստան։ ԱՄՆ քաղաքացի է[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը՝ Մարիա Վերդնիկովան, ավարտել է Գրականության ինստիտուտը և աշխատում է ԱՄՆ-ում ռուսական RTN հեռուստաընկերությունում[11]։ Ամուսնությունը տևեց 8 տարի։

  • Դուստրը՝ Աննա Գորդոն (ծնվ.՝ 1988)[11]

Առաջին ամուսնությունից հետո 7 տարի ապրել է դերասանուհի Նանա Կիկնաձեի հետ[11]։

Երկրորդ կնոջ՝ Եկատերինա Գորդոնի (ծնված` Պրոկոֆևա, ավելի ուշ Պոդլիպչուկ) հետ ամուսնությունը տևել է 6 տարի (2000-2006), ամուսնալուծվել են 2006 թվականին[11]։

Երրորդ կինը՝ Նինա Շչիպիլովան (2011 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի նոյեմբեր), այդ ժամանակ 18-ամյա ուսանողուհի էր, որը սովորում էր Մոսկվայի «Օստանկինո» հեռուստա և ռադիոհեռարձակման ինստիտուտում[12]։ Ամուսնությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, միայն 2012 թվականի մարտի վերջին Ալեքսանդրն առաջին անգամ երիտասարդ կնոջ հետ երևաց հանրության առաջ[13]։

2013 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ալեքսանդրը և Նինան ամուսնալուծվել են[14]․ հենց 30 տարվա տարիքային տարբերությունն էլ նշվել է որպես ամուսնալուծության հիմնական պատճառ[14]։

Ոչ շարունակական սիրավեպ է ունեցել Կրասնոդարից մի լրագրողի՝ Ելենա Պաշկովայի հետ, ում հետ ծանոթացել է Օդեսայի կինոփառատոնի ժամանակ[14]։

  • Դուստրը՝ Ալեքսանդրա Գորդոն (ծնվ.՝ մայիս, 2012)

Չորրորդ կինը (2014 թվականից)՝ Նոզանին Աբդուլվասիևան, ՎԳԻԿ-ի ուսանողուհի է, հայտնի ռեժիսոր, Տաջիկստանի և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի «Նիկա» կինոակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ կինոռեժիսորների գիլդիայի ղեկավար անդամ Վալերի Ախադովի թոռը[15], ինչպես նաև պրոդյուսեր Աբդուլա Աբդուլվասիևի դուստրը[16]։

  • Որդին՝ Ալեքսանդր Գորդոն (ծնվ.՝ հոկտեմբեր, 2014)
  • Որդին՝ Ֆեոդոր Գորդոն (ծնվ.՝ հունվարի 13, 2017)[17]

Դատաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գորդոնի դեմ 3 դատական գործընթաց է հարուցվել[18]։ Դրանցից մեկի ժամանակ՝ 2003 թվականի հուլիսի 4-ին, Մոսկվայի Չերյոմուշկիի միջհամայնքային դատարանը բավարարեց Գրիգորի Յավլինսկու հայցն ընդդեմ Ալեքսանդր Գորդոնի և М1 հեռուստաալիքի՝ պատիվը, արժանիքը և գործնական վարկանիշը պաշտպանելու համար[19][20]։ Դատարանը Գորդոնին պարտավորեցրեց հանդես գալ М1 հեռուստաալիքի եթերում և հերքել իր կողմից տարածած տվյալները (ինչի համար հեռուստաալիքը պարտավոր է Գորդոնին ուղիղ եթեր տրամադրել), ինչպես նաև դատարանը Գորդոնին պարտավորեցրեց որպես բարոյական վնասի փոխհատուցում 15000 ռուբլի վճարել։ Դատարանը մասնավորապես իրականությանը չհամապատասխանող համարեց Գորդոնի այն պնդումները, որ Խորհրդային Միությունը գոյություն չունի այդ թվում նաև Գ. Յավլինսկու գործունեության պատճառով, նաև այն, որ Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրված Յավլինսկու նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ից և որ Գ. Յավլինսկին «կաշառակեր» է։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի ապրիլի 20-ին Գորդոնը ստեղծեց Հանրային ցինիզմի կուսակցությունը և հայտարարեց 2000 թվականին Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։ Կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 3000 մարդ, Ա. Գորդոնը ցմահ կուսակցության գլխավոր քարտուղարն է։

Ալեքսանդր Գորդոնը «Ապագայի կերպար» միջշրջանային հասարակական շարժման գաղափարակիցն ու համահիմնադիրն է[21], որը ստեղծվել է 2005 թվականի հոկտեմբերին Վլադիսլավ Սուրկովի աջակցությամբ[22]։ 2009 թվականին կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը[23]։

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլից 1997 թվականը հեղինակել և վարել է «Նյու Յորք, Նյու Յորք» հրապարակախոսական ծրագիրը, որը եթեր է հեռարձակվել ռուսական «ТВ-6» հեռուստաալիքով[24]։ 1997 թվականից եղել է Իգոր Վոևոդինի «Մասնավոր դեպք» հաղորդման թղթակիցը։ Նույն թվականի մարտից դեկտեմբեր հեղինակել և վարել է տվյալ հաղորդումը։ 1997 թվականից «Серебряный дождь» ռադիոկայանով սկսել է վարել «Մռայլ առավոտ» հաղորդումը, որը 2001 թվականից նաև եթեր է հեռարձակվել М1 հեռուստաընկերությամբ[25][26]։

1998-2000 թվականներին հեղինակել և վարել է «Մոլորությունների ժողովածու» հրապարակախոսական հեռուստատեսային նախագիծը[27] (փաստագրական-գեղարվեստական ֆիլմերի շարք պատմական հետաքննության ժանրում), ինչպես նաև Վլադիմիր Սոլովյովի հետ վարել է «Գործընթաց» հասարակական-քաղաքական թոք֊շոուն, որը եթեր էր հեռարձակում 1999-2001 թվականներին ОРТ հեռուստաալիքով[28]։ 2000 թվականին նույն հեռուստաալիքով վարել է «Գորդոն Ժուան» հաղորդումը։ Նկարահանվել է 2 հաղորդում, սակայն ֆինանսավորման պակասի պատճառով նախագիծն այդպես էլ չի ցուցադրվել։ Պրեմիերան նախատեսվել էր 2000 թվականի ապրիլին։

2001-2004 թվականներին ՆՏՎ-ով վարել է իր բնորոշմամբ «գիտազվարճալի» «Գորդոն» հաղորդումը[29][30]։ 2004 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հուլիսը նույն հեռուստաալիքով վարել է «Սթրես» հաղորդումը[31]։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի մայիսն Առաջին ալիքով վարել է «Գորդոն 2030» հեռուստատեսային հաղորդումը[32]։

2006-2007 թվականի աշունը «Серебряный Дождь» ռադիոյով կրկին սկսեց վարել «Մռայլ առավոտ․ 10 տարի անց» հաղորդումը։ 2006 թվականին հաղորդման մեջ հայտարարում է «Ինտելեկտուալների կուսակցություն» ստեղծելու մասին, որի հիմնական գաղափարը համառուսական համացանցային քվեարկությունն էր։ Կուսակցության կարգախոսն է «ПИ здесь»։

2007-2013 թվականներին Առաջին ալիքով վարել է «Փակ ցուցադրություն» թոք-շոուն[33], որտեղ կինոյի և հեռուստատեսության գործիչները քննարկում էին ռուսական նոր կինոն[34][35] (ըստ Գորդոնի բնորոշման՝ «ծրագիր լայն և խոր հանդիսատեսի համար»)։

2008-2009 թվականի աշունը «Серебряный дождь» ռադիոկայանով վարել է «Գորդոն Ժուան» հաղորդումը։ 2008-2010 թվականներին Առաջին ալիքով վարել է «Գորդոն Կիխոտ» հաղորդումը[36]։

2009 թվականից «Охота и рыбалка» հեռուստաալիքով վարել է «Գորդոնը ծուղակում» հաղորդումը[37]։ 2009 թվականին ընտանեկան հոգեբան Օլգա Տրոիցկայայի մասնակցությամբ վարել է 11 գիտահանրամատչելի զրույցներից բաղկացած «Երկար և երջանիկ. ամեն ինչ տղամարդու, կնոջ և ընտանիքի մասին» շարքը։ 2009 թվականից «Психология 21» հեռուստաալիքով վարել է «Գիտություն հոգու մասին» հաղորդումը։

2010 թվականից Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի նախագահն է։

2012 թվականի հունվարի 29-ին Առաջին ալիքով կայացավ «Քաղաքացի Գորդոնը» նոր հրապարակախոսական թոք-շոուի պրեմիերան՝ նվիրված նախագահական ընտրություններին[38][39][40], որը հեռարձակվեց մինչև 2012 թվականի հունիսը։

2013 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի հունիսը Առաջին ալիքով Պյոտր Տոլստոյի հետ վարել է «Քաղաքականություն» գիշերային թոք-շոուն[41][42]։ 2013 թվականի սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 11-ն Առաջին ալիքով Եկատերինա Ստրիժենովայի հետ վարել է «Կողմ և դեմ» թոք-շոուն[43]։ 2013 թվականի նոյեմբերի 25-ից Առաջին ալիքով հեռարձակվող, տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին պատմող «Նրանք և մենք» հաղորդման հաղորդավարներից մեկն է[44][45][46]։

2014 թվականի սեպտեմբերի 29-ից «Мужское/Женское» հեռուստանախագծի հաղորդավարներից մեկն է[47][48][49]։

2016 թվականի սեպտեմբերի 16-ին երգել է «Ձայնը» նախագծում։

Աշխատանքները կինոյում և թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին «Մոլորությունների ժողովածու» նախագծի շրջանակներում նկարահանել է «Ամերիկացիները ՉԵՆ ԵՂԵԼ Լուսնի վրա» ֆիլմը, որը հեղինակային հետաքննություն է ՆԱՍԱ-ի տիեզերագնացների՝ դեպի Լուսին թռիչքի և վայրէջքի մասին[50]։

2002 թվականին հոր՝ Գարրի Գորդոնի սցենարով գրել է «Իր կովերի հովիվը» գեղարվեստական ֆիլմը, որը «Գրականություն և կինո» IX ռուսական կինոփառատոնին «Լավագույն ռեժիսորական առաջնելույթ» անվանակարգում ստացել է հանձնաժողովի մրցանակ։

2004 թվականի մարտին «Ժամանակակից պիեսի դպրոցի» բեմին կայացավ Ալեքսանդր Գորդոնի բեմադրած «Մոլագարները» ներկայացման պրեմիերան (ըստ Դոստոևսկու «Դևեր» վեպի)։

2007 թվականի օգոստոս-սեպտեմբերին կրկին հոր վիպակի՝ «Որջի լույսերը»-ի հիման վրա նկարահանեց նոր ֆիլմ։ Գործողությունները տեղի են ունենում 1958 թվականին Օդեսայում։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի նոյեմբերին։

Նկարահանվել է Վիկտոր Գինզբուրգի «Generation П» և Իգոր Մասլեննիկովի «Գիշերային այցելուները» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Физрук» հեռուստասերիալում՝ Վիկտոր Մամաևի դերում, որը գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Ալեքսանդրա Մամաևայի հայրն է։ Սերիալը ցուցադրվել է ТНТ հեռուստաալիքով[51]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 17-ին Առաջին ալիքի եթերում «Քաղաքականություն» հաղորդման շրջանակներում Ալեքսանդր Գորդոնը մեջբերել է Ջենիֆեր Պսակիի արտահայտությունը. իբր նա հրաժարվել է ընդունել ուկրաինացի փախստականների ներկայությունը Ռոստովի մարզում, իսկ «Associated Press»-ի թղթակից Մեթ Լիի այն հարցին, թե ով է ժամանում Ուկրաինայից, պատասխանել է. «Դրանք ուղղակի զբոսաշրջիկներ են։ Օրինակ, ասում են Ռոստովի լեռներում (իրականում Պսակին այդպես չի ասել) հրաշալի բուժիչ լեռնային օդ է»[52]։ Հունիսի 20-ին՝ ուրբաթ, «Slon.ru»-ի թղթակիցը կապվել է Մեթ Լիի հետ, որն ասել է, որ այդպիսի երկխոսություն իր և Պետդեպի մամլո քարտուղարի միջև չի եղել, և ինքը երբեք Պսակիի հետ չի քննարկել ո՛չ փախստականներին, ո՛չ Ռոստովի մարզի լանդշաֆտի առանձնահատկությունները։ Վերոնշյալ մեջբերումը չկա նաև ամենօրյա բրիֆինգների վերծանման մեջ, որը հրապարակվում է Պետդեպի կայքում[53]։ Գորդոնի պատմած հորինվածքը՝ իբր Ջենիֆեր Պսակիի արտահայտած միտք, հետագայում տարածեցին ինչպես ռուսական պետական ԶԼՄ-ները՝ «Ռոսիսկայա գազետա»-ն և «Ռոսիա 24»-ը, այնպես էլ առցանց ռեսուրսները։ Առաջին ալիքի մամուլի ծառայությունում Slon-ին խոստացան պաշտոնական մեկնաբանություն տալ, երբ «գլուխ կհանեն իրավիճակից»[53]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2007 Գիշերային այցելուները Վադիմ
2010 Ակն ընդ ական
2011 Generation П Վլադիմիր Խանին
2011 Кастинг для злодея
2011 Ընտրովի ճակատագիր[54] Դեմոն
2012 Դպրոցից հետո Ջալիլ Ֆատխինուրով[55]
2013 Կկու
2013 Խելացին Ստրախով
2014 Физрук Վիկտոր Մամաև

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
2002 Իր կովերի հովիվը
2009 ЛДПР. 20 лет лицом к России
2010 Բուք (վարձույթի չի ծրագրվում դուրս գալ)[56]
2011 Որջի լույսերը

Հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2009 Խելագար օգնություն հաղորդավարի ձայն
2011 Кукарача 3D Բոտան

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - ՏԷՖԻ մրցանակ «Թոք-շոու» անվանակարգում («Փակ ցուցադրություն» հաղորդում)[57]
  • 2008 - ՏԷՖԻ մրցանակ «Լավագույն թոք-շոու հաղորդավար» և «Թոք-շոու» անվանակարգերում («Փակ ցուցադրություն» հաղորդում)[57]
  • 2010 - ՏԷՖԻ մրցանակ «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում («Գորդոն Կիխոտ» հաղորդում)[58][57]
  • 2011 - ՏԷՖԻ մրցանակ «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում («Փակ ցուցադրություն» հաղորդում)[57]
  • 2011 - Վլադիվոստոկի «Меридианы Тихого» կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ («Որջի լույսերը» ֆիլմ)[59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://stuki-druki.com/authors/Abdulvasieva-Nozanin.php — 2017.
  2. https://globalsib.com/aleksandr-gordon-biografiya-lichnaya-zhizn-semya-zhena-deti-foto/#6 — 2018.
  3. https://www.womanhit.ru/amp/stars/gossips/652358-u-aleksandra-gordona-rodilas-vnebrachnaya-doch.html — 2012.
  4. http://www.starhit.ru/novosti/starshaya-doch-aleksandra-gordona-rada-znakomstvu-s-bratom-120072/ — 2016.
  5. http://stuki-druki.com/facts2/Alexandr-Gordon-i-Noza-Abdulvasieva-opyat-stali-roditelyami-foto.php — 2017.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Волк с открывающимся ртом»։ Огонёк։ 2001։ Վերցված է 2012-11-15 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 ««Пока все дома». Александр Гордон»։ Первый канал։ Վերցված է 2012-11-15 
  8. Рожденные в СССР // Александр Гордон 2010
  9. Список выпускников Театрального училища им. Щукина
  10. А.Гордон. Я гражданин США. Rutube
  11. 11,0 11,1 11,2 11,3 ГОРДОН Александр Гарриевич, фото, биография // persona.rin.ru
  12. «Александр Гордон рассказал правду о женитьбе на 18-летней девушке // rosbalt.ru»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-04-06 
  13. «Александр Гордон впервые показал свою 18-летнюю жену // top.rbc.ru»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-03-25 
  14. 14,0 14,1 14,2 Гордон развёлся с молодой женой // Экспресс газета
  15. «Как правнучка Мирсаида Миршакара вышла замуж за российскую телезвезду» 
  16. «Абдулвасиев Абдул» 
  17. «22-летняя жена Александра Гордона родила второго ребёнка»։ Онлайн журнал StarHit։ 2017-01-13։ Վերցված է 2017-03-09 
  18. А.Гордон о Ходорковском
  19. Гордон наговорил на 15 тысяч
  20. Суд удовлетворил иск Григория Явлинского к Александру Гордону о защите чести, достоиства и деловой репутации
  21. Межрегиональное общественное движение «Образ Будущего»
  22. «Владимир Владимирович перестал понимать, что делать дальше», — Александр Гордон о Путине, сотрудничестве с Сурковым и письме против Ходорковского. Часть 1
  23. Познер — Александр Гордон — Первый канал
  24. «Александр Гордон разрушает стереотипы»։ delfi.lv։ 2002-09-11 
  25. «ВЕРТОЛЁТ»։ Завтра։ 2001-07-23 
  26. «Телеведущий Александр Гордон: «Когда телевизор выключен – это хорошо»»։ Новые известия։ 2009-08-10 
  27. «Буревестник по имени Гордон. Провокация как основополагающая идея политического мейнстрима»։ Новая газета։ 2012-02-29 
  28. «Александр Гордон»։ Эхо Москвы։ 2000-12-17 
  29. «Просвещать и провоцировать»։ Итоги։ 2002-06-04 
  30. «Александр ГОРДОН: "За "Стресс" я буду получать меньше денег, чем за ночную программу" - Известия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-25 
  31. «КОРОТКИЕ ВСТРЕЧИ СО СТРЕССОМ. Завороженный ужас — привычное состояние у экрана»։ Новая газета։ 2004-11-15 
  32. «Александр ГОРДОН: «Я СТОПУДОВО С КРЕМЛЕМ». Антилиберал выходит в эфир на Первом канале»։ Новая газета։ 2005-10-24 
  33. «Надоевшие медийные лица раскрываются по-другому»։ Время новостей։ 2007-06-07 
  34. ««Закрытый показ» закроют?»։ Литературная газета։ 2013-09-04 
  35. «Развлекать ТВ научилось отменно»։ Время новостей։ 2007-07-05 
  36. «Александр Гордон: «Я сею смуту и раздор»»։ Комсомольская правда։ 2008-12-27 
  37. Программа передач канала «Охота и рыбалка»
  38. «Предвыборное послабление»։ Независимая газета։ 2012-02-03 
  39. Премьера!
  40. «Александр Гордон: "Не хочется на площадях «египетского футбола»" — Сусанна Альперина — «Гражданин Гордон, пройдемте на площадь!»»։ Российская газета։ 2012-02-13 
  41. «Вчерашние истины в завтрашнем эфире»։ Журналист։ 2013-07-31 
  42. «Честь и Гордон нашей эпохи. Счастливый отец в мире пауков и паучьих детей»։ Новая газета։ 2014-10-31 
  43. Программа Первого канала. Шоу «За и против» // vokrug.tv
  44. ВИДЕО. Первый канал. Все выпуски ток-шоу «Они и мы» // 1tv.ru
  45. Стриженова и Гордон постараются «понять и простить» // kp.ru (25 ноября 2013 года)
  46. «Они и мы» — новый проект Первого канала. «Они и мы» — это передача о том, чего хотят женщины, о чём говорят мужчины и, главное, как тем и другим понимать друг друга. // vokrug.tv (25 ноября 2013 года)
  47. «С мухобойкой наперевес»։ Журналист։ 2014-12-03 
  48. Первый канал (2014-09-23)։ «О проекте «Мужское/женское»»։ Первый канал։ Վերցված է 2014-09-07 
  49. Ксения Падерина Александр Гордон: Разнимать дерущихся в студии не буду // Комсомольская правда : газета. — 2014. — № от 30 сентября. — С. 18.
  50. А.Гордон «Собрание заблуждений. Лунный ветер»
  51. Александр Гордон: «Я знаю, почему Барановская рассталась с Аршавиным» — Life.ru
  52. Александр Гордон доказал какая Псаки все таки тупая — YouTube
  53. 53,0 53,1 Псаки прокомментировала утку «Первого канала» про «ростовские горы»
  54. «Александр Гордон: "Для счастья мне нужны рыбалка, коньяк и женщины"»։ Комсомольская правда։ 2011-11-03 
  55. «После «Школы» сняли «После школы»: кастинг прошли 10000 человек»։ Аргументы и факты։ 2012-11-13 
  56. «Я приветствую необразованность аудитории»
  57. 57,0 57,1 57,2 57,3 «Александр Гордон»։ Первый канал։ Վերցված է 2015-08-27 
  58. Победители «ТЭФИ-2010»
  59. «В Приморье гран-при фестиваля «Меридианы Тихого» взял фильм «Тумела»»։ Российская газета։ 16 сентября 2011։ Վերցված է 2013-09-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]