Ալեքսանդր Ագանեսովը ծնվել է 1951 թվականի մայիսի 13-ին, Մոսկվա քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտը։ 1979-2002 թվականներին աշխատել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, 2002 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնի ողնաշարի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար[2]։ 1992 թվականին աշխատել և ստաժավորվել է
Գերմանիայում, աշխատել է նաև Մեքսիկայում, Կոլումբիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում, Թուրքիայում։
Ունի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի 19 հավաստագրեր ողնաշարի վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով։ Տիրապետում է ողնաշարի և ողնուղեղի հիվանդությունների բուժման վիրաբուժական և ոչ վիրաբուժական ժամանակակից բոլոր մեթոդներին։ Աշխատանքները վերաբերում են ողնաշարի և ողնուղեղի հիվանդություններին ու վնասվածքների բուժման խնդիրնրին[3][4]։
Хирургическое лечение болевого синдрома в поясничном отделе позвоночника у больных с ожирением Александр Георгиевич Аганесов, Э. Г. Гемджян, +7 authors Mikael Alexanyan, 2017.
«Закономерность развития компрессии сосудисто-нервных образований в межпозвонковых каналах поясничного отдела позвоночника человека», 1998.