Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյի երկրաչափ թիթեռ
Սերգեյի երկրաչափ թիթեռ
Սերգեյի երկրաչափ թիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Երկրաչափներ (Geometridae)
Ցեղ Eupithecia
Տեսակ Սերգեյի երկրաչափ թիթեռ (E. innotata)
Միջազգային անվանում
Eupithecia innotata

Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Eupithecia alexandriana), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 19 մմ է։ Առջևի թևերի հետին եզրից սկիզբ առնող տրամակապը չի հասնում թևի առջևի եզրին։ Ավելի բաց գունավորված միջին բջջի գագաթին տեղադրված է երկար նեղ բիծ։ Փոքր միջին բիծ և միագույն ծոպեր ունեցող հետին թևերն ավելի միատարր են գունավորված, պատված են մուգ մոխրագույն թեփուկներով։ Թևի նախշը թույլ է արտահայտված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է, որը հայտնի է Երևան քաղաքից (հավաքված է կենդանաբանական և բուսաբանական այգիներում) և Կոտայքի մարզից (Ծաղկաձոր քաղաքի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելավայրերը հայտնի չեն, թիթեռները մայիսին և հունիսին թռչում են դեպի լույսի աղբյուր, տալիս են երկու սերունդ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ» հոդվածին։