Երկրաչափներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաչափներ
Երկրաչափներ
Idaea biselata
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Վերնաընտանիք Geometroidea
Ընտանիք Երկրաչափներ
Լատիներեն անվանում
Geometridae Leach, 1815
Ենթաընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 117556
NCBI 82593

Երկրաչափներ (լատ.՝ Geometridae), թեփուկաթևերի դասի թիթեռների ընտանիք։ Հայաստանում հայտնի է մոտ 30 տեսակ։ ՀՀ ֆաունայի համար երկրաչափի 18 տեսակ գիտության մեջ նորություն են և ընդգրկված են բնաշխարհիկների խմբում։ Ակտիվ են մթնշաղին կամ գիշերը։

Միջին մեծության կամ շատ փոքր, ոչ վառ գույնի թիթեռներ են։ Առաջին զույգ թևերը եռանկյունաձև են, հետինները՝ կլորավուն։ Հանգիստ վիճակում թևերը փռում են կամ լայն բացում, որոշները՝ տանիքաձև ծալում։ Թևերի գույնը լավ հարմարված է տեղանքին, որի շնորհիվ, անզեն աչքով դժվար նկատելի են։ Որոշ տեսակների մոտ ուժեղ արտահայտված է սեռական երկձևությունը։ Էգերի թևերը լրիվ բացակայում են կամ թերզարգացած են, այդ պատճառով էլ նրանք ոչ թե թռչում, այլ քայլում են, իսկ արուների թևերը լավ զարգացած են։ Թրթուրներն ունեն 5 զույգ ոտքեր, որոնք գտնվում են կրծքի և փորի 6-րդ և 10-րդ հատվածների վրա, որի պատճառով շարժվում են կծկումներով՝ կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ անվանումը)։ Արտաքին տեսքով նման են տերևի կոթունի կամ ծառի չորացած ճյուղի։ Մի քանի անգամ մաշկափոխվելով՝ հարսնյակավորվում են (հողում, հողի վրա, ճյուղերին կպած, մեծ մասամբ՝ ցանցառ բոժոժում)։ Հարսնյակները բարեկազմ են, կոնաձև փորիկով։ Երկրաչափների 73 տեսակ գյուղատնտեսական բույսերի, պտղատու և անտառային ծառատեսակների վնասատուներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png