Ալեքսանդար Իվովիչ
Ալեքսանդար Իվովիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ջրագնդորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 24, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Herceg Novi, ՀՍՖՀ |
Ալեքսանդար Իվովիչ (չեռնոգորերեն՝ Aleksandar Ivović, սերբական կիրիլիցա՝ Александар Ивовић. փետրվարի 24, 1986, Herceg Novi, ՀՍՖՀ), չեռնոգորիացի ջրագնդորդ։ Մարզական կարիերան սկսել է PVK Jadran թիմում։ Չեռնոգորիայի ջրագնդակի տղամարդկանց հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ չեռնոգորիացի ջրագնդորդները հասել են կիսաեզրափակիչ, այնուհետև պարտվել հունգարացիներին։ Բրոնզե մեդալների համար պայքարում նույնպես պարտություն են կրել (Սերբիայի հավաքականից)[1]։ Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում Իվովիչը մասնակցել է նաև հաջորդ՝ 2012 թվականի օլիմպիադային։ Թիմը կրկին հասել է կիսաեզրափակիչ, որտեղ դարձյալ պարտվել է (այս անգամ՝ խորվաթներին)։ 11–12 նվազագույն հաշվով զիջել է նաև բրոնզե մեդալների համար մրցապայքարում (կրկին՝ սերբերին)[2]։
Հայրենի երկրի ջրագնդակի ազգային հավաքականի կազմում Ալեքսանդար Իվովիչը նվաճել է համաշխարհային լիգայի ոսկե (2005 և 2009 թթ.), արծաթե (2010 թ.), Եվրոպայի առաջնությունների ոսկե (2008), արծաթե (2012, 2016), բրոնզե (2020) մեդալներ։ Նա արժանացել է նաև բազմաթիվ անհատական պարգևների և համարվում է բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկը ջրագնդակ մարզաձևի պատմության մեջ։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- PVK Jadran-ի կազմում
- Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի չեմպիոն - 2009–10
- Սերբիայի ու Չեռնոգորիայի առաջնության չեմպիոն - 2002–03, 2003–04, 2004–05, 2005–06, 2008–09
- Չեռնոգորիայի գավաթակիր - 2006–07, 2007–08
- Jug Dubrovnik-ի կազմում
- Խորվաթիայի չեմպիոն - 2012–13
- LEN-ի չեմպիոնների լիգայի (եվրոլիգայի) գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտի մասնակից - 2012–13
- Pro Recco-ի կազմում
- LEN-ի չեմպիոնների լիգայի (եվրոլիգայի) գավաթակիր - 2011–12, 2014–15, 2020–21. եզրափակիչ մրցամարտի մասնակից - 2010–11, 2017–18
- LEN-ի (եվրոլիգայի) սուպերգավաթակիր - 2012, 2015, 2021
- Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի չեմպիոն - 2011 –12
- Իտալիայի ջրագնդակի բարձրագույն խմբի՝ Serie A1-ի չեմպիոն - 2010–11, 2011–12, 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17, 2017–18, 2018–19
- Իտալիայի գավաթակիր - 2010–11, 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17, 2017–18, 2018–19, 2020–21, 2021–22
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Swimming World ամսագրի մրցանակ «Տարվա լավագույն ջրագնդորդ» անվանակարգում - 2018
- Աշխարհի ջրագնդակի խորհրդանշական երկրորդ հավաքականի անդամ - 2000–2020[3]
- Աշխարհի ջրագնդակի խորհրդանշական հավաքականի անդամ 2018[4] 2019[5]
- Եվրոպայի լավագույն ջրագնդորդների ցանկի չորրորդ համար՝ ըստ LEN-ի դասակարգման - 2018[6] 2021[7]
- Չեռնոգորիայի օլիմպիական կոմիտեի մրցանակ՝ «Տարվա մարզիկ» անվանակարգում - 2015, 2016
- Ամենաարժեքավոր խաղացողի տիտղոս ու մրցանակ - 2008–09 (Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի մրցաշարում, PVK Jadran թիմի կազմում)[8]
- Լավագույն ռմբարկու - 2008–09. 103 գոլ (Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի մրցաշարում, PVK Jadran թիմի կազմում)[8]
- Ամենաարժեքավոր խաղացողի տիտղոս ու մրցանակ - 2009–2010 (Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի մրցաշարում, PVK Jadran թիմի կազմում)[8]
- Լավագույն ռմբարկու - 2009–2010, 68 գոլ (Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի մրցաշարում, PVK Jadran թիմի կազմում)[8]
- Լավագույն ռմբարկու - 2010–11, 79 գոլ, Serie A1-ի առջնությունում, Pro Recco թիմի կազմում
- Լավագույն ռմբարկու - 2012–2013, 66 գոլ (Ադրիատիկի տարածաշրջանային լիգայի մրցաշարում, Jug Dubrovnik թիմի կազմում)
- 1920 թվականի օլիմպիական խաղերի ջրագնդակի մրցաշարի լավագույն ռմբարկու - 24 գոլ
- Ջրագնդակի համաշխարհային լիգայի լավագույն ռմբարկու - 2018 թ., 14 գոլ
- Ջրագնդակի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 2018 թ., 17 գոլ
- Ջրային մարզաձևերի աշխարհի 2013 թվականի առաջնության լավագույն ռմբարկու - 20 գոլ
- Ջրային մարզաձևերի աշխարհի 2019 թվականի առաջնության լավագույն ռմբարկու - 21 գոլ
- Ջրագնդակի համաշխարհային լիգայի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոս ու մրցանակ - 2020
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «water polo men results - Water polo - Beijing 2008 Olympics»։ www.olympic.org։ Վերցված է 2016-02-03
- ↑ «water polo men results - Water polo - London 2012 Olympics»։ www.olympic.org։ Վերցված է 2016-02-03
- ↑ «total-player-2020»
- ↑ «total-player-2018/the-total-player-2018-award-results»
- ↑ «total-waterpolo.com/total-waterpolo-player-2019»
- ↑ «LEN Awards 2018 – LEN.eu | Ligue Européenne de Natation» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-27-ին։ Վերցված է 2022-02-27
- ↑ «LEN Awards 2021 – LEN.eu | Ligue Européenne de Natation» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-27-ին։ Վերցված է 2022-02-27
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Јадранска лига у ватерполу» (սերբերեն), Википедија, 2021-05-27, https://sr.wikipedia.org/w/index.php?title=Јадранска_лига_у_ватерполу&oldid=23856996, վերցված է 2022-03-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Կատարինա Բուլատովիչ և Մլադան Յանովիչ |
Չեռնոգորիայի «Տարվա մարզիկ» 2015 2016 (Մարինա Ռակովիչի հետ) |
Հաջորդող՝ Վուկո Բորոզան |
Նախորդող՝![]() |
Swimming World ամսագիր «Տարվա լավագույն ջրագնդորդ» 2018 |
Հաջորդող՝![]() |
|