Կատարինա Բուլատովիչ
Կատարինա «Կաչա» Բուլատովիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Մականուն(ներ)` | Kaća |
Ազգություն` | չեռնոգորացի |
Մասնագիտացում` | հանդբոլիստ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | նոյեմբերի 15, 1984 (36 տարեկան) |
Ծննդավայր` | Կրագուևաց, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կատարինա «Կաչա» Բուլատովիչ (սերբ.՝ Katarina «Kaća» Bulatović / Катарина «Каћа» Булатовић, ծնվել է՝ 15 նոյեմբերի, 1984, Կրագուևաց), չեռնոգորացի հանդբոլիստ, ռումինական «Օլտկիմ Ռիմնիկու Վիլչա» ակումբի ու Չեռնոգորիայի հավաքականի խաղացող։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և Եվրոպայի չեմպիոն (2012 թվական)։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականից մինչ 2005 թվականը հանդես է եկել «Կնյազ Միլոշ» ակումբի կազմում[1]։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է Բելգրադի «Լաստա» ակումբի կազմում՝ մասնակցելով Եվրոպայի Հանդբոլի ֆեդերացիայի գավաթի առաջնությանը[2]։ 2006 թվականի ամռանն անցել է Առաջին լիգայի դանիական «Սլագելսե» ակումբ[3], որի կազմում հաղթել է Դանիայի 2007 թվականի առաջնությունում ու Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայում։ 2007/2008 մրցաշրջանի ավարտին անցել է «Բուդուչնոստ» ակումբ[4], որի կազմում 2010 թվականին հաղթել է Գավաթակիրների գավաթի առաջնությունում, իսկ 2012 թվականին՝ Չեմպիոնների լիգայում (2009 թվականից մինչ 2012 թվականներին դարձել է Չեռնոգորիայի չեմպիոն ու Չեռնոգորիայի գավաթի առաջնության հաղթող)։ 2012 թվականի ամռանը մեկնել է Ռումինիա և հանդես է գալիս «Օլտկիմ Ռիմնիկու Վիլչա» ակումբի կազմում[5]։ Չեմպիոնների լիգայի 2010/2011 և 2011/2012 մրցաշրջաններում երրորդ տեղն է գրավել ռմբարկուների շաքում[6][7]։
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեռնոգորիայի հավաքականի կազմում անկացրել է 32 խաղ և խփել 195 գոլ[8]։ Դարձել է 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[9], արժանացել է Օլիմպիադայի լավագույն ռմբարկու տիտղոսին (խփել է 53 գոլ) և ընդգրկվել Օլիմպիադայի խորհրդանշական հավաքականի կազմում[10][11] (քառորդ եզրափակչում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, հենց Կատարինա Բուլատովիչի յոթ մետրանոց նետումը Չեռնոգորիայի հավաքականին հաղթանակ բերեց 23։22 հաշվով[12])։ 2012 թվականի դեկտեմբերին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, որ անցկացվում էր Սերբիայում, ինչպես նաև նորից ճանաչվել է լավագույն ռմբարկու (այս անգամ արդեն 56 գոլով) և ընդգրկվել առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Katarina Bulatovic – din demon în înger (ռում.)
- ↑ Կատարինա Բուլատովիչի վիճակագրությունը 2005/2006 մրցաշրջանում (անգլ.)
- ↑ Klubskifter i TOMS Ligaen 2006-07 Archived 2012-05-11 at the Wayback Machine. (դան.)
- ↑ Obradovic and Bulatovic leave Slagelse (անգլ.)
- ↑ Katarina Bulatovic joins Oltchim Valcea (անգլ.)
- ↑ «EHF Women's Champions League 2010/11 – Top 50 scorers»։ European Handball Federation։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է հունիսի 7, 2012
- ↑ «EHF Women's Champions League 2011/12 – Top 50 scorers»։ European Handball Federation։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է հունիսի 7, 2012
- ↑ Mannschaftskader von Montenegro im EM-Finale 2012
- ↑ www.london2012.com: Katarina Bulatović (անգլ.)
- ↑ www.hbold.dk: Kvindernes All-Star hold Archived 2013-10-20 at the Wayback Machine. (դան.)
- ↑ Статистика олимпийского гандбольного турнира 2012 среди женщин (անգլ.)
- ↑ Französinnen draußen - Norwegen im Halbfinale (գերմ.)
- ↑ ehf-euro.com: All Star Team announced Archived 2012-12-21 at the Wayback Machine. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը Եվրոպայի հանդբոլի առաջնության Չեմպիոնների լիգայի կայքում (անգլ.)
- Օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում Archived 2012-12-18 at the Wayback Machine. (անգլ.)