Jump to content

Ալեն Բաշունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Բաշունգ
Բնօրինակ անունֆր.՝ Alain Baschung
Ի ծնե անունֆր.՝ Alain Claude Baschung[1]
Նաև հայտնի է որպեսAlain Bashung, Hendrick Darmen և David Bergen
Ծնվել էդեկտեմբերի 1, 1947(1947-12-01)[2][3][4][…]
Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմարտի 14, 2009(2009-03-14)[6][2][3][…] (61 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7]
Ժանրերռոք, նոր ալիք և փոփ ռոք
Մասնագիտությունդերասան և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ, կիթառ և Շրթնահարմոն
ԼեյբլBarclay Records և Philips Records
ԱմուսինChloé Mons?, Chantal Mironneau? և Chantal Monterastelli?
Պարգևներ
Կայքalainbashung.fr
 Alain Bashung Վիքիպահեստում

Ալեն Բաշունգ (ֆր.՝ Alain Bashung, ազգանվան նախնական ուղղագրություն` Baschung, դեկտեմբերի 1, 1947(1947-12-01)[2][3][4][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5] - մարտի 14, 2009(2009-03-14)[6][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Սկսած 1980 թվականից սկսած ֆրանսիական երաժշտության դեմքերից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Բաշունգի մայրը բրետանական ծագում ունի, աշխատել է ռետինե արտադրատեսակների գործարանում։ Հայրը ալժիրցի էր (Ալենը նրան չէր ճանաչում)։ 1965 թվականին Ալենը հավաքում է les Dunces խումբը, նրանք նվագում են ֆոլկլոր և ռոկաբիլլի։ Հավաքելով նոր համույթ, Ալենը հանդես է գալիս գավառական հյուրանոցներում և բարերում։ 19 տարեկանում Բաշունգը ձայնագրում է իր առաջին սինգլը Pourquoi rêvez-vous des États-Unis ? այդ նույն ժամանակ զբաղվում է իր մասնագիտությամբ՝ երաժշտությամբ, հիմնականում որպես գործիքավորող ուրիշ երգիչների համար, և պարբերաբար հանդես է գալիս համերգային ծրագրերով։ 1968 թվականին նա թողարկում է սինգլ Les Romantiques և պարզեցման նպատակով սկավառակի շապիկից հանում է ազգանունից с տառը։

1973 Ալեն բաշունգը խաղում է Ռոբեսպիեռիդերը Կլոդ Միշել Շենբերգի "Ֆրանսիական հեղափոխություն (La Révolution française) մյուզիքլում։ Նա շարունակում է թողարկել սինգլներ և ալբոմներ, բայց հասարակության կողմից հաջողություն չի վայելում։ Միարժամանակ նա ծանոթանում է Բորիս Բերգմանի հետ, որը դառնալու էր իր մի շարք ալբոմների և տեքստերի հեղինակը։

1980 թվականին ստեղծվում է մի երգ՝ Gaby, oh Gaby, որը հիթ է դառնում (միլիոնից ավելի վաճառված օրինակներ )։ Հաջորդ տարի դուրս է գալիս ալբոմ Pizza֊ը՝ Vertige de l'amour նոր հիթով։ Այդ հաջողության շնորհիվ Բաշունգը հնարավորություն է ստանում հանդես գալ «Օլիմպիայի» հեղինակավոր սրահում։

1982 թվականին Բաշունգը աշխատում է Play blessures նոր ալբոմի վրա, իր կումիր Սերժ Գենսբուրի հետ միասին։ Ալբոմը, որը նախորդ տարիներին մտածված էր որպես կոմերցիոն հիթ, իր ժամանակին չունեցավ մեծ հաջողություն, սակայն այժմ այն համարվում էր Բաշունգի գլխավոր աշխատանքներից մեկը։

Սկսած 1994 թվականից Բաշունգը շատ ժամանակ է նվիրում ֆիլմի նկարահանումներին (առաջինը նա նկարահանվել է 1981 թվականին)։

2002 թվականին Բաշունգը ձայնագրում է ալբոմ Cantique des cantiques, հիմնված աստվածաշնչյան նոր թարգմանության երգեր երգոցի վրա։ Բաշունգը ձայնագրում է իր նոր կնոջ հետ միասին (2001 թվականին), դերասանուհի և երգչուհի Խլոե Մոնսի հետ (Chloé Mons):

2008 թվականի մարտի 24-ին դուրս է գալիս Bleu pétrole ալբոմը, որը դարձավ երգչի վերջին համարը:Նա ուղևորվում է շրջագայության և մասնակցում է մի շարք փառատոնների։ 2008 թվականի հունիսի 20-ին սկսում է «Օլիմպիական» անվամբ համերգաշարը։ Չնայած դրան, երգիչը քիմիաթերապիայի կուրսեր անցավ։ Նա թոքերի քաղցկեղ ուներ։

Ալեն Բաշունգը մահացել է 2009 թվականի մարտի 14-ին՝ 61 տարեկանում, թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը։

Նրա մահից մի քանի ամիս անց բեմադրվեց՝ L’Homme à tête de chou բալետը, Սերժ Գենսբուրի երաժշտությամբ ( 1976 թվականին համանուն ալբոմի), որի համար Բաշոնգը ձայնագրվել էր մինչ մահը։ 2009 թվականի նոյեմբերին դուրս է գալիս Բաշունգի բոքս-սեթ ալբոմը À perte de vue на 27 CD։

Ստուդիայի ալբոմներ

Համերգային ալբոմնեեր

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Բաշունգ» հոդվածին։