Ալբիի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբիի տաճար
ֆր.՝ Cathédrale Sainte-Cécile d'Albi
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԱլբի[1][2]
Հասցեplace Sainte-Cécile
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Albi, Castres and Lavaur?
Հիմնական ամսաթվերը1282
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՍուրբ Կեկիլիա
ԱնվանվածՍուրբ Կեկիլիա
Ճարտարապետական ոճԱղյուսային գոթիկա և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված1282
30 մետր
Երկարություն113,5 մետր
Լայնություն30 մետր
Բարձրություն40 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Sainte-Cécile d'Albi Վիքիպահեստում
albi-tourisme.fr/la-cathedrale-sainte-cecile-albi.html

Սուրբ Ցեցիլիա (ֆր.՝ Basilique Cathédrale Sainte-Cécile d'Albi), բազիլիկ տաճար, հայտնի է նաև Ալբիի տաճար անվանումով։ Գտնվում է Ֆրանսիայի հարավում՝ Ալբիի քաղաքում։ Կաթոլիկ կառույց է Ալբիի քաղաքում, համարվում է նաև նույն քաղաքի արքեպիսկոպոսական նստավայրը։ Սկզբում կառուցվել է որպես ամրոց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ։ Հիմնական կառուցումն սկսվել է 1282 թվականին և տևել է մոտ 200 տարի։ Ալբիի տաճարը համարվում է ամենախոշոր աղյուսի կառույցը[3]։

2010 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Ալբիի տաճարին նախորդել են այլ կառույցներ։ Առաջին կառույցը թվագրվել է 4-րդ դարում և 666 թվականին այրվել է հրդեհի պատճառով։ Երկրորդն արձանագրվել է 920 թվականին, Սուրբ Ցեցիլիայի անունով՝ ներկայիս երաժիշտների հովանավորը։ Այն վերահաստավեց 13-րդ դարում, քարի վրա գտնվող Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից[4]։

Աղյուսի գոթական ոճով տաճարը կառուցվել է ամբողջությամբ աղյուսով՝ կաթարների եկեղեցու հովանավորությամբ, 1287-1480 թվականներին։ Կաթարները մերժում են կաթոլիկական եկեղեցու հեղինակությունը և ուսմունքը։ Այդ պատճառով Իննոկենտիոս III-ը սկսել է Ալբիգոյան խաչակրաց արշավանքը՝ հարավային Ֆրանսիայում կաթարիայությունը մարելու համար, որն ավարտվում է բնակչության մեծ կորուստով[5]։

Եկեղեցու կառուցման հրահրիչն էր Բերնարդ դե Կաստանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Ալբիի եպիսկոպոսը և Լանգեդոկի ինկվիզիտորը։ Նավի կառուցման աշխատանքներն ավարտվել են մոտ 1330 թվականին[6]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավ

Տաճարը կառուցված է հարավային գոթական ճարտարապետության ոճով։ Ալբիի տաճարը կառուցված է գրեթե ամբողջությամբ աղյուսով։ Նշանավոր ճարտարապետական առանձնահատկությունները ներառում են զանգակատունը, (ավելացվել է 1492 թվականին), որը կանգնած է 78 մետր բարձրությամբ և Դոմինիկ դը Ֆլորենցիայի դուռը, որն ավելացվել է մոտ 1392 թվականին։ Նավը Ֆրանսիայի գոթական ճարտարապետության ոճով կառուցված ամենաընդարձակ օրինակն է՝ 18 մետր հեռավորության վրա։ Տաճարի ներսում բացակայում են ենթակողմերը, որոնք փոխարինվում են փոքր մատուռների շարքերով, տաճարը վերածելով «դահլիճ-եկեղեցու»։ Գլխավոր մուտքը գտնվում է հարավային կողմում, այլ ոչ թե արմևտյան ճակատում՝ ինչպես ավանդական Ֆրանսիայում է[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Holly Haynes, "Albi Cathedral", Sacred Destinations
  4. The municipal park in Rochegude has some remains of its cloister arcade.
  5. Weber, Nicholas. "Albigenses." The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 14 Oct. 2013
  6. Kurmann, Peter (2010). «Late Gothic Architecture in France and the Netherlands». In Toman, Rolf (ed.). Gothic Architecture, Sculpture, Painting. Potsdam: H.F. Ullmann. էջեր 162–163. ISBN 978-3-8331-1038-2.
  7. Cruickshank, Dan, ed. (1996). Sir Banister Fletcher's A History of Architecture (20th ed.). Architectural Press. էջեր 432, 443. ISBN 0-7506-2267-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիի տաճար» հոդվածին։