Ալբայսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Ալբայսին
Albayzín*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Granada 02.jpg
Ալբայսինի համայնապատկերը
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ I, III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8-րդ նստաշրջան)
##Ալբայսին (Իսպանիա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Ալբայսին (իսպ.՝ Albayzín, արաբ․՝ البيازين‎‎), բնակելի թաղամաս Իսպանիայի Գրանադա քաղաքում, որը ժառանգել է արաբական ճարտարապետության ազդեցությունը՝ Պիրենեյան թերակղզում մուսուլմանների գերիշխանության տարիներին[1]։

Գրանադա քաղաքի Ալբայսին պատմական կենտրոնը՝ ալ-Համբրայի և Խեներալիֆեի հետ մեկտեղ ներառված է Իսպանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2][3]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբայսին թաղամասը գտնվում է Դառա գետի հյուսիսային հատվածում՝ ալ-Համբրայի բլրի հակառակ կողմում։ Տեղակայված լինելով Գրանադայի ներքին քաղաքում՝ Ալբայսին ձևավորում է միջնադարյան պատմական կենտրոնը, որը կառուցվել է արաբական տիրապետության շրջանում՝ մուսուլմանական Նասրիյանների հարստության գահակալության ընթացքում, երբ Գրանադան դարձել էր Իբերիա թերաղզու մուսուլմանական էմիրության քաղաքամայրը[4]։

Ալբայսինի անվանումը հավանաբար կապված է արաբների հետ։ Արաբերեն «Ռաբադ ալ-Բայասին» բառը թարգմանաբար նշանակում է «բազեապանների թաղամաս»[5]։ Կա մեկ այլ վարկած համաձայն որի Ալբայսինի անունն առնչվում է Անդալուզիայի Բաեսա քաղաքի անվան հետ։ Մեզ հայտնի է նաև, որ թաղամասի բնակեցումն արաբներով տեղի է ունեցել 13-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բլուրը, որի վրա էլ վեր է խոյանում Ալբայսինը, բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակաշրջանում։ 8-րդ դարի կեսերին տեղի կառավարիչ Ասապ բեն Աբդերահմանը ներկայիս Սան Նիկոլասի հրապարակի տեղում կառուցում է պաշտպանական ամրություն։ 11-րդ դարում բերբերական ծագում ունեցող Զիրյաններն այստեղ կառուցում են օժանդակ պաշտպանական կառույցներ։

Նասրիյանների արքայատոհմի օրոք քաղաքը սկսում է բարգավաճել։ 14-րդ դարի կեսերին այն դառնում է արաբ վարպետների և առևտրականության կենտրոններից մեկը։ Անգամ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1432 թվականին, Ալբայսինի արաբ բնակչությունը կազմում էր շուրջ 60 հազար մարդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Granada Ele Medios, Álvaro de Bazán 9 3º Derecha, 18010։ «Puerta de las Pesas :: AGENCIA albaicín GRANADA»։ www.albaicin-granada.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-02-22 
  2. «Alhambra, Generalife and Albayzín Justification» (անգլերեն)։ UNESCO ICOMOS։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-01-10 
  3. «Alhambra, Generalife and Albayzín, Granada»։ UNESCO Culture Sector։ Վերցված է 2013-02-09 
  4. Galán Daniel (2015-11-04)։ «La casa de Zafra: 6 razones para visitar este monumento del Albaicín»։ El viaje del mapache։ Վերցված է 2016-10-22 
  5. «Albayzin Quarter» (անգլերեն)։ archnet.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-01-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]