Ալանա դե լա Գարզա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Կոլումբուս |
Կրթություն | Էլ Պասոյի Տեխասի համալսարան և Coronado High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
alanadelagarza.com | |
Ալանա դե լա Գարզա (անգլ.՝ Alana de la Garza, հունիսի 18, 1976, Կոլումբուս), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Օրենք և կարգ» հեռուստասերիալում, ինչպես նաև այդ սերիալի «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» սփին-օֆֆում խաղացած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալանա դե լա Գարզան ծնվել է 1976 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ֆրանկլին շրջանի Կոլումբուս քաղաքում։ Հայրը մեքսիկական ծագումամբ ամերիկացի է, իսկ մայրը՝ իռլանդական ծագմամբ ամերիկուհի։ Մեծացել է Տեխասի Էլ Պասո շրջանի Էլ Պասո քաղաքում[1]։ Նրա հասակը 1 մ 75 սմ է։
Դե լա Գարզան Տեխաս նահանգի գեղեցկության մրցույթում նվաճել է «Միս լուսանկարվողություն» տիտղոսը։ Հետո ընդունվել է Տեխասի համալսարան, որտեղ սովորել է ֆիզիոթերապիա և սոցիալական աշխատանք։ Համալսարանն ավարտելուց հետո մինչ ապրում էր Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում, խաղացել է ոչ մեծ էպիզոդիկ դերեր, իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք։ Հետո «Իմ բոլոր երեխաները» ամերիկյան սերիալում ստացել է Ռոզա Սանտոսի դերը, նկարահանվել է «Ռազմա-իրավաբանական ծառայություն», «Հմայվածները», «Երկուսուկես մարդ» և «Լաս Վեգաս» հեռուստասերիալներում։ Քննադատների կողմից գնահատվել է «Լեռը» սերիալում խաղացած Մարիայի դերի համար։
2005 թվականին Դեյվիդ Բորիանազի հետ միասին նկարահանվել է «Պարոն ամեն ինչ կուղղենք» ֆիլմում։ Նաև հրավիրվել է «Սմոլվիլի գաղտնիքը» սերիալի հինգերորդ եթերաշրջանում չար կրիպտոնուհու դերը խաղալու համար և նկարահանվել է CBS ալիքի «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի» սերիալում։ Երկու անգամ հիշատակվել է «Girls of Maxim» օնլայն պատկերասրահում։
2006 թվականին միացել է NBC ալիքի «Օրենք և կարգ» սերիալի 17-րդ եթերաշրջանի դերասանական կազմին, որտեղ կատարել է շրջանային դատախազության օգնական Քոնի Ռուբիրոսայի դերը։ Այս դերի համար դերասանուհին արժանացել է քննադատների գովասանքին[2][3][4]։
2007 թվականին «Հեռուստատեսության երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում առաջադրվել է «Imagen Foundation Awards» մրցանակի։ 2008 թվականին որպես «Դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի բացառիկ դերասանուհի» ստացել է «ALMA» մրցանակի անվանակարգ[5]։ Նույն թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում բացառիկ կատարման» համար ստացել է «Impact Award» մրցանակը[6]։ Ալանան «Օրենք և կարգ» սերիալի վերջին չորս եթերաշրջանում խաղացել է Ռուբիրոսայի դերը։ 2008 թվականին դարձել է Garnier Nutritioniste կոսմետիկայի ներ դեմքը։
2011 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Ալանա դե լա Գարզան վերադարձել է «Օրենք և կարգ» սերիալի Ռուբիրոսայի դերին, իսկ 2011 թվականի մայիսի 13-ին NBC-ն հայտնել է շոուի չեղարկման մասին[7]։
2014 թվականին դե լա Գարզան ABC-ի «Հավերժություն» սերիալում ստացել է գլխավոր կանացի դեր[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսի 31-ին Ալանան ամուսնացել է գրող Մայքլ Ռոբերտսի հետ[9][10]։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի (Կիրան Թոմաս Ռոբերտս (ծնվ. 28.09.2010))[11] և դուստր (Լիվ Էլենա Ռոբերտս (ծնվ. 07.07.2013))[12]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ֆ | Մահացու պայքար։ Նվաճում | Mortal Kombat: Conquest | Էլա |
2001 | ս | Իմ բոլոր երեխաները | All my children | Ռոզա Սանտոս |
2003 | ս | Ռազմա-իրավաբանական ծառայություն | JAG | Մարիա Ելենա |
2003 | հս | Լաս Վեգաս | Las Vegas | Շելի |
2004 | ս | Երկուսուկես մարդ | Two and a Half Men | Կրիստալ |
2004-2005 | ս | Լեռը | The Mountain | Մարիա Սիրանո |
2005 | ս | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Աեթուր |
2005 | ս | Հմայվածները | Charmed | Սիլվիա |
2005-2011 | ս | C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Մարիսոլ Դելկո Քեին |
2006 | ֆ | Պարոն, ամեն ինչ կուղղենք | Mr. Fix It | Սոֆիա |
2006-2010 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Քոնի Ռուբիրոսա |
2011 | ս | Օրենք և կարգ։ Լոս Անջելես | Law & Order: LA | Քոնի Ռուբիրոսա |
2013 | ս | Մի վնասիր | Do No Harm | բժիշկ Լենա Սոլիս |
2014 | ս | Օրենք և կարգ։ Հատուկ մարմին | Law & Order: Special Victims Unit | Քոնի Ռուբիրոսա |
2014-2015 | ս | Հավերժություն | Forever | Ջո Մարտինես |
2014-2015 | ս | Կարիճ | Scorpion | Ադրիանա Մալինա |
2016 | ս | Մտածել որպես հանցագործ։ Սահմանից դուրս | Criminal Minds: Beyond Borders | Կլարա Սեգեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NBC.com > Law & Order» (անգլերեն). NBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Law & Order» (անգլերեն). Entertainment Weekly. 2008 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Matt Roush (2008 թ․ մայիսի 7). «Law & Order: When Courtroom Tables Turn» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Murder, They Wrote
- ↑ Internet Movie Database
- ↑ «Impact Awards Celebrate Outstanding Latino Talent» (անգլերեն). nhmc.com. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «EXCLUSIVE: New Mom Alana De La Garza on her Return to 'Law & Order'». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Alana De La Garza official web site
- ↑ Orlando Sentinel — Conversations in Hollywood with Coolio, Janice Dickinson, Alana De La Garza, J.P. Calderon, Leslie Moonves by Hal Boedeker Արխիվացված 2008-09-25 Wayback Machine
- ↑ «EXCLUSIVE: Alana De La Garza Has Her Baby!». Latina. Oct. 06, 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Alana De La Garza Welcomes Daughter Liv Elena». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալանա դե լա Գարզա» հոդվածին։ |
|