Աթիյե Դենիզ
Աթիյե Դենիզ | |
---|---|
![]() | |
Նաև հայտնի է որպես | Atiye և Atiye Deniz |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1988[1] (34 տարեկան) Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music |
![]() |
Աթիյե Դենիզ (թուրք. Atiye Deniz, նոյեմբերի 22, 1988[1], Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք փոփ երգչուհի։
Կենսագրութոյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Գերմանիայի Բրեմեն քաղաքում։ Մանուկ հասակում երազել է երգչուհի դառնալ, Գերմանիայում մասնակցել է բազմաթիվ մանկական երաժշտական փառատոնների։ Նա տիրապետում է թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն և ֆրանսերեն լեզուներին։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեց տարեկանում Աթիյե Դենիզը նվագում էր դաշնավուր և դարբուկ, պրոֆեսիոնալ պարում էր, և հանդիսանում էր բալետմաստեր իր հոլովակներում և համերգների ժամանակ։
2006 թվականին Աթիյեն ստացավ երաժշտական մրցանակ` Kral TV-ի կողմից «Տարվա լավագույն կանացի դեբյուտը» անվանակարգում, 2007 թվականին նա թողարկեց իր առաջին «Gözyaşlarım» կոչվող ալբոմը։
2009 թվականի մարտի 24-ին Sony Music Entertainment-ի ձայնագրող ընկերությունը թողարկեց երգչուհու երկրորդ ալբոմը, որը կոչվում էր պարզապես Atiye[2]: Այս ալբոմի առաջին սինգլը՝ «Muamma» (Հանելուկ), Billboard Türkiye ամսագրում զբաղեցրել է Türkiye Top 20 հիթ-շքերթում 5-րդ տեղը[3]։ «Salla» երգը թողարկվել է որպես երկրորդ սինգլ, որը զբաղեցնում էր երրորդ տեղը հիթ-շքերթում։ Hürriyet թերթը Atiye ալբոմը գրանցեց իր 2008 թվականի տաս լավագույն ալբոմները բաժնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Release “Atiye” by Atiye» (անգլերեն)։ MusicBrainz։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-02-13
- ↑ «2009’un en iyi 10 yerli albümü» (թուրքերեն)։ Hürriyet։ 28 ноября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-02-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ Archived 2015-08-31 at the Wayback Machine.
|