Աթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱթա Սուջոյի Սայիլյան
Ծնվել է1852
Քարաշեն, Հայաստան[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1942
Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգուսան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Աթա (Աթա Սուջոյի Սաիլյան, 1852, Քարաշեն, Հայաստան[1] - 1942, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քարաշեն գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ)։ Աշուղական արվեստը սովորել է Ղարաբաղի Ղարաղշլար գյուղացի, հայտնի աշուղ Հաթամի մոտ։ Ստեղծագործել է հայերեն և պարսկերեն։ Հորինել է խրատական և երգիծական երգեր, հմտորեն կատարել աշուղական հին երգեր ու ասքեր։ Գուսանություն է արել 1875 թվականից մինչև 1935 թվականը՝ շուրջ 60 տարի։ Բացի Անդրկովկասից, իր երգերով հանդես է եկել նաև Թուրքիայում, Իրանում, Սիրիայում։ Նվագել է սազ և ջութակ։ Նրա հորինած երգերից են «Զորավար Անդրանիկ», «Ընծա հավը», «Երգ Կիրովի մասին» (40 տուն), «Մի ողբերգություն», «Նաբաթխանումս»։ Մահացել է 90 տարեկան հասակում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 14-15.
  3. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125