Jump to content

Ազգագրության ազգային թանգարան (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգագրության ազգային թանգարան
Տեսակազգագրական թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Ղեկավարության նստավայրTowarzystwo Kredytowe Ziemskie headquarter, Śródmieście, Վարշավա, Լեհաստան
Հիմնադրվել է1888
Կայքethnomuseum.pl(լեհ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Լեհաստանի ազգագրության ազգային թանգարանը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն հիմնադրվել է 1888 թվականին։

Հավաքածուներ և ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է քանդակներ, գեղանկարներ, ժողովրդական արվեստ, բեմական հագուստներ և այլ արվեստի ստեղծագործություններ Լեհաստանից, Եվրոպայից, Աֆրիկայից, Ավստրալիայից, Լատինական և Հարավային Ամերիկայից։

Թանգարանն ունի մշտական ցուցահանդես, գրադարան (շուրջ 26․000 գիրք)[1], Լուսանկարչական և կինոնկարների ձայնագրման ստուդիա և Թանգարանի հավաքածուների կենտրոնական պահեստ, որը պատրաստում է ժամանակավոր ցուցահանդեսներ, հետազոտական նախագծեր և հրատարակություններ։

Լեհական հավաքածուն բաղկացած է շուրջ 13500 մշտական հավաքածուի ցուցանմուշներից, իսկ շուրջ 1000 -ը գտնվում է հատուկ վայրում[2]։ Աֆրիկյան հավաքածուն թանգարանում ամենահարուստ հավաքածուն է, ավելի քան տասը հազար նմուշ, հիմնականում, Սահարայի Աֆրիկայից։ Այս հավաքածուն հիմնված է լեհ գրող, լրագրող, ազգագրական իրերի կոլեկցիոներ՝ Վոսլոու Կորաբիևիչի նվիրատվության հիման վրա, որը ներառում է տնային և գյուղատնտեսական պարագաներ, զենքեր, հագուստներ և կոստյումներ, զարդեղեն, արքայական տարբերանշաններ, քանդակներ, դիմակներ և կրոնական արարողությունների համար անհրաժեշտ իրեր։

1988 թվականին Աֆրիկյան հավաքածուն համալրվեց։

Ըստ թանգարանի, Աֆրիկյան հավաքածուի ամենակարևոր նմուշներից են սաղավարտե ծածկույթները, պատրաստված Արևելյան Աֆրիկյան Մակոնդե (Տանզանիա, Մոզամբիկ) ցեղերի կողմից[3]։

Թանգարանի ներսում ներկայացված մշտական ցուցահանդեսներն են.

  • Սովորական և միևնույն ժամանակ արտասովոր՝ Էթնոգրաֆիկ թանգարանի հետաքրքրաշարժ հավաքածուները. Թանգարանի 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը
  • Լեհական և Եվրոպական մշակույթի տոնակատարությունների ժամանակ ցուցադրվող նմուշները
  • Աշխատանքների կարգը. Պյոտր Բ․ Սզասկի պահեստը։

Թանգարանը տնօրինվում է տնօրենի կողմից և կազմակերպվում Լեհական և Եվրոպական ազգագրության, ոչ-Եվրոպական ազգագրության, մեծահասակների կրթության, Մանկական թանգարանի, կրթական, հաղորդացման և մարքեթինգի, տպագրման, արխիվային նյութերի և լուսանկարչական և ֆիլմի ձայնագրման, հաշվապահական հաշվառման և ֆինանսների, անձնակազմի, վարչական և տեխնիկական, գույքագրման և պահպանման բաժիններում։

Թանգարանը հրապարակել է իր սեփական ամսագիրը՝ «Zeszyty Muzealne», 1960-ականներից մինչև 1980-ականների սկիզբը։ 2009 թվականի հոկտեմբերին այն սկսեց նոր, եռամսյակը մեկ տպագրվող «Ethnografia Nowa» ամսագիրը[4]։ 2011 թվականին թանգարանը դրամաշնորհներ ստացավ շենքի վերանորոգման համար և թանգարանի ներսում ստեղծեց մանկական ազգագրական թանգարան[5]։

Անուն ազգանուն Ժամանակագրություն
Դոկտոր Ստանիսլավ Կիսզովսկի, դոկտոր Յան Կառլովիչ 1888 թվական
Պրոֆեսոր Էուգենիյուշ Ֆրանկովսկի 1921 թվականից – 31 մարտի 1939 թվական
Դոկտոր Թադեուզ Դզիկոինսկի (1910–1980) 1 ապրիլի 1939 թվական
Յան Ժոլնա - Մանուգիվիչ(1904–1988) 1 հոկտեմբերի 1946 թվականից – 30 նոյեմբերի 1955 թվական
Պրոֆեսոր Կսավերի Պիվոցկի 31 հունվարի 1956 թվականից – 31 հունվարի 1968 թվական
Դոկտոր Կազիմիրզ Պիետկևիչ (1910–1983) 1 ապրիլի 1969 թվականից – 1 հուլիսի 1974 թվական
Դոկտոր Յան Քշիշտոֆ Մակուլսկի (1938-1989) 1 մարտի 1974 թվականից – 1989
Դոկտոր Յան Վիտոլդ Սուլիգա 1990 – 2006 թթ
Մալգոժատա Օրլևիչ 2006 – 2008 թթ
Դոկտոր Ադամ Քիզիեւսկի 2008 թվականից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Description of the library on the museum website
  2. «Poland and Europe». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Non European countries». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «About "The New Etnography"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Project title "Increasing the accessibility of cultural infrastructure by modernizing the building of the State Ethnographic Museum in Warsaw", 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրության ազգային թանգարան (Վարշավա)» հոդվածին։