Ազատ հրաձիգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատ հրաձիգից)
Ազատ հրաձիգը
գերմ.՝ Der Freischütz
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն և օպերա[1]
ԿոմպոզիտորԿարլ Մարիա ֆոն Վեբեր[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Իոհան Ֆրիդրիխ Քինդ[1]
Սյուժեի աղբյուրԱ. Ապելի և Ֆ. Լաունի «Ազատ հրաձիգը» պատմվածք
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԲոհեմիա
Տևողությունմոտ 2 ժամ 30 րոպե
ԿերպարներOttokar?, Cuno?, Agathe?, Ännchen?, Caspar?, Max?, Hermit?, Kilian?, Four bridesmaids?, Samiel?, Q55012803?, Kuno?, Q63676224? և Q63676225?
Ստեղծման տարեթիվ1817[1]
Առաջնախաղի տարեթիվհունիսի 18, 1821[1]
Առաջնախաղի վայրԲեռլին
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Լիբրետտոյի տեքստopera-guide.ch/opera.php?uilang=de&id=419#libretto և zeno.org/nid/20005157536
 Der Freischütz Վիքիպահեստում

Ազատ հրաձիգ (գերմ.՝ Der Freischütz), ռոմանտիկական օպերա (romantische Oper) երեք գործողությամբ[2]։ Գերմաներեն լիբրետտոն Իոհան Ֆրիդրիխ Քինդի ըստ Ա. Ապելի և Ֆ. Լաունի նույնանուն պատմվածքի։ Առաջնախաղը կայացել է 1821 թ, հունիսի 18-ին Բեռլինի դրամատիկական թատրոնում՝ հեղինակի ղեկավարությամբ։ Օպերան ընդունվել է մեծ խանդավառությամբ՝ հաջորդ տարիներին բեմադրվելով Գերմանիայի և Եվրոպայի օպերային հարթակներում։

«Ազատ հրաձիգը» ներդաշնակ ստեղծագործություն է, որը տոգորված է բնական պարզությամբ, որտեղ բարձր զարգացած օպերային ձևերը ազատ ու անկաշկանդ զուգակցվում են ոչ մեծ երգային կառուցվածքների և ժանրային տեսարանների հետ։ Օպերային մեծ թարմություն ու յուրօրինակություն է հաղորդում բնության բանաստեղծական պատկերումը, որը ֆոն է ծառայում գործողության ընթացքի համար։

Գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի բազմաժանր ժառանգության մեջ առավելապես նշալակալից է նրա օպերային ստեղծագործությունը։ Նա գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիրն է։

Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ հրաձիգը» օպերայի համար սյուժե ծառայեց «Սև որսորդը» հնագույն ժողովրդական ասքը[3] , որը պատմվածքի ձևով շարադրված էր ռոմանտիկ գրող Ա․ Ապելի «Տեսիլքների գրքում»։ Պատմվածքում ժողովրդական կյանքի պատկերումը, որսորդական յուրահատուկ կյանքում տեղ գտած ավանդույթների ֆանտաստիկ տարրը, անտառային բնության պոեզիան գրավեցին կոմպոզիտորին, որն էլ օպերա ստեղծելու միտք առաջացրեց։

Լիբրետոյի վերջը տարբերվում է սկզբնաղբյուրից։ Պատմվածքում հարսնացուն սպանվում է, և նրա մահից հետո շանթահարված փեսացուն խելագարվում է։ Իսկ օպերայի բարեհաջող ավարտը օրինաչափորեն բխում է նրա բարոյական գաղափարից, որը ներկայացված է չար ու բարի ուժերի պայքարով և վերջիններիս հաղթանակով։

Օպերայի լիբրետոյում արտահայտվել է նաև ֆեոդալական հարաբերությունների իդեալականացման ձգտումը։ Այստեղ քիչ չեն այնպիսի պահերը, որոնք բավարարում են առաջավոր արվեստի պահանջները․ այն հնարավորություն է տալիս լայնորեն ցուցադրելու ժողովրդական կենցաղը, գործող անձինք այլևս ոչ աստվածներ են, ոչ հեքիաթային գործող անձինք, ոչ էլ անտիկ դիցաբանության հերոսներ։

Գործողություն առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

1648 թվական[4], Երեսնամյա պատերազմի ավարտին։

Որսորդական երաժշտության հնչյունների տակ շինականների մի խումբ ողջունում է Կիլիանին՝ հրաձգության մրցումների հաղթողին։ Հրապարակին նայող գյուղական պանդոկի առջև դրված սեղանի մոտ նստած է մի երիտասարդ որսորդ։ Նա հուզված է և տխուր։ Նախնական մրցումներին նա խայտառակ պարտություն է կրել։ Եթե վաղը, վճռական օրը, նա կրկին պարտվի, ապա համաձայն հնագույն որսորդական սովորույթի, նրա ամուսնությունը Ագատայի` կոմսի անտառապահի դստեր հետ չի կարող տեղի ունենալ։

Ագատայի հայրը՝ Կունոն, որը եկել է որսորդների խմբի հետ, աշխատում է վստահություն և կայտառություն ներշնչել Մաքսին, սակայն նա նախկինի պես մռայլ և մտահոգ է։

Աստիճանաբար ուրախությունն ու պարերը դադարում են, ժողովուրդը ցրվում է, իսկ Մաքսը մնում է մենակ։ Որոշ ժամանակ անց, նրա միայնությունը խախտում է Կասպարի գալուստը։

Կասպարը վատ համբավ ունի որսորդների շրջանում․ նա խաղամոլ է, զվարճասեր և հաճույք է ստանում մարդկանց վատություն անելով։ Օգվելով Մաքսի այդ վիճակից, նա մոտենում է նրան, կարեկցում ու իր օգնությունն առաջարկում։ Կասպարը Մաքսին համոզում է գնալ «Գայլի հովիտ», որտեղից կարող է բերել կախարդական գնդակներ, որոնք պետք է ձուլել գիշերով, և հաղթող դուրս գալ մրցմանը։ Մաքսը սարսափում է նրա առաջարկից, քանի որ այդ վայրը անիծված տեղ է, ուր չար հոգիներ են լինում։ Սակայն Կասպարը հմտորեն խաղում է Ագատայի հանդեպ Մաքսի ունեցած զգացմունքի հետ, ստիպում նրան հաղթահարել վախը։ Մաքսը հեռանում է, իսկ Կասպարն ուրախանում է նրա կործանման մտքից։

Գործողություն երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարիա վոն Վեբեր, Op. 77, J. 277

Գործողությունը տեղի է ունենում Բոհեմիայում (Չեխիա

Սենյակ անտառապահի տանը։ Ագատայի ընկերուհին՝ Անխենը, ջանում է ուրախացնել նրան։ Սակայն նա անզոր է ցրելու Ագատայի թախիծը։ Մռայլ նախազգուշացումներից անհանգստացած նա դուրս է գալիս պատշգամբ և օգնություն կանչում երկնքին, որպեսզի ցրի նրա տագնապը։

Լսվում են ոտնաձայներ․ Մաքսն է։ Նրա գլխարկի վրա ծաղիկներ կան՝ հաջողության երաշխիք է, նա վաղը կշահի մրցանակը և կամուսնանան։

Ներս է մտնում Մաքսը՝ մտազբաղ և տխուր։ Աշխատում է Ագատային հույս տալ, և այնուհանդերձ չի կարողանում նրանից թաքցնել, որ գիշերը պետք է գնա «Գայլերի հովիտ»։ Ագատան և ընկերուհին ամեն կերպ փորձում են համոզել նրան հրաժարվել այդ մտքից, սակայն Մաքսը խոսք է տվել, դա պատվի հարց է, և գնում է։

Երկրորդ գործողության ֆինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ գործողության դեկորացիա, Գայլի հովիտ

(Դեկորացիաների փոփոխում) Մռայլ հովիտ։ Լսվում են աներևույթ ոգիների չարագույժ բացականչությունները։ Կասպարը կախարդական հմայությունների նախապատրաստություն է տեսնում։ Ժամացույցը զարկում է կեսգիշեր։ Հայտնվում է սև որսորդ Սամյելը։ Վաղը Կասպարի հոգին կգնա դժոխք։ Կասպարը խնդրում է հետաձգել, իր փոխարեն Մաքսին է զոհաբերում դժոխքին․ Մաքսին պետք են կախարդական գնդակներ, որոնցից մեկով նա կխոցի Ագատայի կուրծքը, նրան սպասում են հավերժական տառապանքներ։

Հայտնվում է Մաքսը, հեռվում մերթ ընդ մերթ երևում են մոր և Ագատայի ուրվականները, որոնք փորձում են նախազգուշացնել և փրրկել նրան։ Մաքսն իջնում է կիրճը, այնուհետև հաջորդում է մելոդրամա, որտեղ պատկերված է կախարդական գնդակների ձուլման գործընթացը։

Գործողություն երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ գործողության զարդարանք

Մրցումների վերջին օրն է, որը պետք է ավարտվի հարսանիքով։ Ագատան ծնկաչոք աղոթում է։ Նա Անխենին պատմում է անցած գիշերվա իր տեսած չարագուշակ երազը։ Ընկերուհին փորձում է շեղել նրա ուշադրությունն ու զավեշտալի մի դեպք է պատմում, սակայն Ագատան խորասուզված է ծանր վշտի մեջ, և նրան ոչինչ չի ուրախացնում։ Գալիս են մյուս ընկերուհիները ծաղիկներով, շնորհավորում հարսնացուին։ Ագատան բացում է տուփը, սակայն պսակազգեստի փոխարեն այնտեղ սգո հանդերձանք է տեսնում։ (Դեկորացիայի փոփոխում)

Մրցումների վայր։ Իշխան Օտտոկարը նստած է սեղանի շուրջը իր պալատականների և Կունոյի հետ։ Մի փոքր այն կողմ, հրացանին հենված, կանգնած է Մաքսը։ Կասպարը թաքնված ծառի ետևում ականջ էր դնում։ Որսորդների խմբերգը փառաբանում է որսորդական ազատ կյանքը։

Մաքսը պետք է վերջին կրակոցն արձակի։ Իշխանը մատնացույց է անում թիրախը՝ թփից թուփ թռչող սպիտակ աղավնուն։ Այն պահին, երբ Մաքսը նշան է բռնում, թփերի ետևում երևում է Ագատան։ Նա սարսափում է, երբ տեսնում է, որ Մաքսի հրացանն ուղղված է իր վրա։ Լսվում է կրակոց և Ագատան ընկնում է, սակայն հրաշքով հրացանի փողը շրջվում է Կասպարի կողմը և դիպչում նրան։ Հայտնվում է Սամյելը, որը եկել էր Կասպարի հոգին տանելու։ Անիծելով երկինքը՝ Կասպարը մեռնում է։

Իշխանը Մաքսից բացատրություն է պահանջում, և նա խոստովանում է, որ Կասպարից ստացել է կախարդական գնդակներ և «ուխտ է կապել դժոխքի հետ»։ Մաքսին ծանր պատիժ է սպասում․ նա կարտաքսվի և այլևս երբեք չի կարողանա ամուսնանալ Ագատայի հետ։ Ներկաները փորձում են իրենց միջամտությամբ մեղմացնել նրա պատիժը, սակայն ապարդյուն։

Գործիքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտերում գտնվող նվագախմբում նվագում է 2 պիկոլո, 2 ֆլեյտա, 2 հոբոյ, 2 կլառնետ, 2 Ֆագոտ, 4 գալարափող, 2 շեփոր, 3 տրոմբոն, լիտավր, լարային գործիքներ (I և II ջութակներ, թավջութակ, կոնտրաբաս

Բեմում նվագում է 1 կլարնետ, 2 գալարափող, 1 շեփոր, ջութակներ, թավջութակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Boyden, p. 339: "The German Romantic opera really began with Der Freischütz of Carl Maria von Weber (1786–1826). See also p. 284 n. 2: "Indeed from Weber's Freischütz (1821) one can date the beginning of musical Romanticism."
  3. Boyden, p. 339: "This work ... marked the emancipation of the German opera from Italian and French models ... In addition to the magic and supernatural elements, the opera specializes in local color of the forest, peasants, rustic love, hunting, and hunting horns ... the folk tale, the folk-song type of melody, and folk dances. These elements are rather naïve and nationalist in emphasis."
  4. «Wiesbaden, Hessisches Staatstheater – DER FREISCHÜTZ» [Wiesbaden, Hessian State Theater — DER FREISCHÜTZ] (German). 2008 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ հրաձիգը» հոդվածին։