Ազատ բեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ազատ բեմ», գրական, քաղաքական շաբաթաթերթ, այնուհետև՝ եռօրյա։ Լույս է տեսել 1903-1907 թվականներին, Ալեքսանդրիայում, ապա՝ Կահիրեում։ Խմբագիրներ՝ Երվանդ Օտյան, Միքայել Կյուրճյան, Վահան Թեքեյան, Լ. Լարենց (Քիրիշճյան), Բ. Օհանյան, Օ. Թաշճյան։ Ունեցել է վերակազմյալ հնչակյան ուղղություն, այնուհետև դարձել է նույնանուն կուսակցության օրգանը։ Տպագրել է գրական նյութեր, անդրադարձել Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայության կյանքին, ռուսական առաջին հեղափոխությանը, Անդրկովկասի ազգամիջյան ընդհարումներին[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 51։