Ադոլֆս Աբելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆս Աբելե
Բնօրինակ անուն լատիշ․՝ Ādolfs Ābele
Ծնվել է հունվարի 24, 1889(1889-01-24)
Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Երկիր Flag of Latvia.svg Լատվիա
Մահացել է օգոստոսի 2, 1967(1967-08-02) (78 տարեկանում)
Կալամազու, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտություն դիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներ երգեհոն
Շրջանավարտ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ադոլֆս Աբելե (լատիշ․՝ Ādolfs Ābeleհունվարի 24, 1889(1889-01-24), Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1967(1967-08-02), Կալամազու, Միչիգան, ԱՄՆ), լատվիացի կոմպոզիտոր և երգչախմբի դիրիժոր։

1907 թվականին ավարտել է Ցեսիսի դպրոցը, տեղափոխվել Ռիգա, որտեղ երաժշտություն է ուսանել Էմիլ Դարզինի ղեկավարությամբ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1915 թ.), Յազեպ Վիտոլ կոմպոզիցիայի դասարանը, Յակով Գադշինինի մոտ սովորել է նաև երգեհոն նվագել:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է լատիշ հրաձիգների 4-րդ գնդի կապելմեյստեր։ Պատերազմից հետո բնակություն է հաստատել Ռիգայում, 1918 թվականին որպես կրկնուսույց ընդունվել է Ազգային օպերայի թատրոն: 1919-1924 թվականներին որպես երգեհոնահար դասավանդվել և աշխատել է Լիեպայայում, 1922 թվականից-ից եղել է Լիեպայայի ժողովրդական կոնսերվատորիայի առաջին տնօրենը[1]: 1924–1944 թվականներին դասավանդել է Լատվիայի կոնսերվատորիայում, 1938 թվականից՝ որպես պրոֆեսոր։ Միաժամանակ, 1927 թվականից եղել է Լատվիայի «Ձիեսմուվարա» երգչախումբի դիրիժոր, դրա կազմում շրջագայել է սկանդինավյան և բալթյան երկրներում: Եղել է VII, VIII և IX լատվիական երգի տոնների գլխավոր դիրիժորը:

1944 թվականին լքել է Լատվիան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ապրել է Գերմանիայում՝ Նեքարի Էսլինգենում, որն ընդունվել է բազմաթիվ տեղահանվածների Լատվիայից: 1950 թվականին մեկնել է ԱՄՆ, աշխատել որպես երգեհոնահար: Եղել է Էսլինգենում Լատվիական երգի տոնի (1947 թ.) և ԱՄՆ-ում Լատվիական երգի երկրորդ տոնի գլխավոր դիրիժորը (Չիկագո, 1958):

Աբելեի՝ որպես կոմպոզիտորի, ստեղծագործական ժառանգության հիմքը կազմում են ավելի քան 70 երգչախմբային a cappella ստեղծագործություն: Նա նաև ունի մոտ 40 երգ, մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]