Ադամ Մեսինգեր
Ադամ Մեսինգեր Adam Massinger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1888 Ֆոյդենհայմ, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1914[1] (26 տարեկան) Իպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Ադամ Մեսինգեր (գերմ.՝ Adam Massinger, սեպտեմբերի 6, 1888, Ֆոյդենհայմ, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 21, 1914[1], Իպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։
Մեսինգերը պանդոկպանի որդի էր։ Ավարտելով դպրոցը 1908 թվականին նա սկսել է ուսանել մաթեմատիկա և բնական գիտություններ Հայդելբերգի համալսարանում։
1910 թվականից սկսած Մեսինգերը սկսել է աշխատել Հայդելբերգի աստղադիտարանում որպես օգնական։ 1912 թվականի աշնանը նա թողնում է աստղադիտարանում աշխատանքը և շարունակում է ուսումը։ 1914 ապրիլին նա վերադառնում է աստղադիտարան և աշխատում որպես կամավոր։
Իր առաջին երկնային մարմինը Մեսինգերը հայտնաբերել է 1911 թվականի մարտի 22-ին, որը ստացավ «1911 LP» ժամանակավոր նշանակում, վատ եղանակի պատճառով Մեսինգերը կորցրեց այս մարմինը և հնարավորություն չունեցավ հաշվարկելու նրա ուղեծիրը։ Աշխատանքի ընթացքում նա կատարել է միգամածությունների բազմաթիվ դիտարկումներ, կատարել է ավելին քան 4400 լուսանկարներ։
Մեսինգերը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում կանչվեց բանակ և զոհվեց 1914 թվականի հոկտեմբերի 21-ին Իպերնի մոտ։
Նրա պատվին է անվանվել Ֆրանց Կայզերի կողմից հայտնաբերված (760) Մեսինգա աստերոիդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wolf, Max: Anzeige des Todes von Adam Massinger. Astronomische Nachrichten, Bd. 199, 1914, Sp. 335 (անգլ.)
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Մանհայմ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1914 մահեր
- Բելգիայում մահացածներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի աստղագետներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին