Ագաթա Զուբել
Ագաթա Զուբել | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | լեհ.՝ Agata Zubel-Moc |
Ծնվել է | հունվարի 25, 1978 (45 տարեկան) Վրոցլավ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Karol Lipiński Academy of Music?[2] |
Կրթություն | Karol Lipiński Academy of Music? |
Անդամակցություն | Union of Polish Composers? |
Պարգևներ | |
Կայք | zubel.pl |
![]() |
Ագաթա Զուբել (լեհ.՝ Agata Zubel, հունվարի 25, 1978, Վրոցլավ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1])[3], ժամանակակից լեհ երգչուհի և կոմպոզիտոր[4]
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուբելն ավարտել է Վրոցլավի Կարոլ Շիմանովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Կարոլ Լիպինսկու անվան երաժշտական համալսարանը, որտեղ կոմպոզիցիա է ուսումնասիրել Յան Վիխրովսկու ղեկավարությամբ։ Եղել է մշակույթի և ազգային ժառանգության նախարարության, Վրոցլավի քաղաքային խորհրդի, միջազգային կրթական հիմնադրամի կրթաթոշակառու, ուսանել է նաև Նիդերլանդներում։ Նա ներկայումս Լեհաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական շրջանակի անդամ է, ունի երաժշտագիտության դոկտորի աստիճան, դասախոսում է Վրոցլավի երաժշտական համալսարանում։ Ի թիվս բազմաթիվ պարգևների՝ 2013 թվականին արժանացել է կոմպոզիտորների միջազգային խորհրդի առաջին կարգի մրցանակին[5] «Լավագույն կոմպոզիցիա» անվանակարգում, իր Ո՛չ ես ստեղծագործության համար՝ գրված սոպրանո ձայնի, գործիքային համույթի և էլեկտրոնիկայի համար[6]։
Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lumière: pour percussion, 1999
- Zdjęcia z albumu: na marimbę i kwartet smyczkowy (պատկերներ ալբոմից՝ մարիմբայի և լարային կվարտետի համար), 2001
- Trivellazione a percussione, 2001
- Symphony no. 2: 77 կատարողների համար, 2005. Գրվել է Deutsche Welle-ի պատվերով, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականին Բոննում՝ Բեթհովենֆեստ (Beethovenfest)-ի ընթացքում
- Symphony no. 3, 2009
Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cascando, 2009 – իր հեղինակած կոմպոզիցիաները
- Poems, 2009 – Կոպլանդի, Բերգի, Շիմանովսկու երգերը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #140800107 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Polish Science
- ↑ «Wprost i Kultura—SUDDEN RAIN/BETWEEN»։ Wprost (Polish)։ 5 June 2006։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2013-ին։ Վերցված է 23 February 2012
- ↑ «Soprano Agata Zubel»։ Deutsche Welle։ 21 August 2006։ Վերցված է 23 February 2012
- ↑ «International Rostrum of Composers 60th Anniversary»
- ↑ «Zubel with UNESCO Prize for a Musical Beckett»։ Culture.pl։ 5 June 2013։ Վերցված է 7 June 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Agata Zubel at PWM Edition
- Profile at culture.pl
- Profile at sfcmp.org Archived 2019-09-13 at the Wayback Machine.
- Review of "Where To" in San Francisco Chronicle
|