Աբրահամ Մուրադյան
Աբրահամ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1833 |
Ծննդավայր | Արմաշ, Իզմիթ, Թուրքիա |
Մահացել է | սեպտեմբեր 1903 (69 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ստեֆանո, Կարնոբատի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա |
Մասնագիտություն | տպագրիչ, հրատարակիչ, խմբագիր և թարգմանիչ |
Աբրահամ Մուրադի Մուրադյան (հոկտեմբերի 21, 1833, Արմաշ, Իզմիթ, Թուրքիա - սեպտեմբեր 1903, Սան Ստեֆանո, Կարնոբատի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա), հայ տպագրիչ-հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրահամ Մուրադի Մուրադյանը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Փոքր Հայքի Նիկոմեդիայի գավառի Արմաշ գյուղում։ 11 տարեկանում Երուսաղեմում հրապուրվել է տպագրությամբ և նվեր ստացած տառերով տպագրել է «Հայր մեր» աղոթքը[1]։
1845 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Նիկոմեդիա։ 1850 թվականին Հովհաննես վարդապետ Ռշտունու բարեխոսությամբ և Հովհաննես Տատյան ամիրայի աջակցությամբ ձեռք է բերել փայտե փոքր մամուլ և կապարե տառեր, որոնցով խմբագրել և հրատարակել է «Հայրենասէր» լրագիրը[1]։
1859 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ Ճանիկ Արամյանի խորհրդով 1860-1863 թվականներին հրատարակել է «Փարիզ» պարբերականը[2][3]։ 1863 թվականին եղել է «Մեղու» (Կ. Պոլիս) հանդեսի խմբագիր-տնօրենը, իսկ 1865 թվականին՝ Կահիրեում (Եգիպտոս) հրատարակվող «Արմաւենի» թերթի խմբագիրը[1][4]։
Թարգմանել է ֆրանսիացի գրող Հ. Միշլեի «Սեր» (1871, Կոստանդնուպոլիս, Պետրոս Ճեզվեճյանի տպարան) վեպը[1]։
Վախճանվել է 1903 թվականի սեպտեմբերին՝ Սան Ստեֆանոյում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 772. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓԱՐԻԶ». Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԱՒԵՆԻ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.