Արմաշ (Իզմիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմաշ (այլ կիրառումներ)

Արմաշ, գյուղ Թուրքիայի Իզմիթ (Նիկոմեդիա) գավառում, Իզմիթից 25 կմ հեռավորության վրա։ Մինչև Մեծ եղեռնը եղել է հայաբնակ։ Կառուցել են Պարսկաստանից գաղթած հայերը 1611-ին, Չարխափան ս․ Աստվածածին վանքի մոտ։ 1720-ին Չարխափանի տաճարը նորոգել է առաջնորդ Նիկողայոս Աստվածաբանը։ 1780-ից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս Ղափանցին։ Բարթուղիմեոս Կապուտիկյանի օրոք կազմվել է միաբանություն, հաստատվել ուսումնարան, կառուցվել մատենադարան։ 1864-ին ստեղծվել է տպարան և սկսվել «Հույս» հանդեսի հրատարակությունը։ 1872-ին բացվել է Ղևոնդյանց գիշերօթիկ բարձրագույն վարժարանը, որը փակվել է 1881-ին։ Մաղաքիա եպիսկոպոս Օրմանյանի վանահայրության ժամանակ (1889-96) հիմնվել է դպրեվանքը։ Այդ տարիներին կառուցվել են ուսումնարանը, հյուրանոցը, շերամատունը, փուռը։ Շերամապահությունը զարգացնելու համար տնկվել են թթենու այգիներ։

XX դ․ սկզբներին Արմաշն ուներ 1500 բն․, որոնք գբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Արմաշի բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89