Փարիզ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզ (այլ կիրառումներ)
Փարիզ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1860
Անվանված էՓարիզ
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել է1864

«Փարիզ», ֆրանսահայ շաբաթական, ապա կիսամսյա լրատու պարբերական։ Լույս է տեսել 1860-1863 թվականներին, Փարիզում։ Խմբագիր-տնօրեն՝ Ա․ Մուրադյան, պատասխանատու հրատարակիչ՝ Վ․ Լանգլուա։

Տարածվել է Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի խոշոր քաղաքներում, Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Հիմնականում անդրադարձել է արևմտահայ հասարակական, տնտեսային և առևտրային կյանքի հարցերին։ Կարևորել է Ազգային սահմանադրության մշակման անհրաժեշտությունը։

Հանդես է եկել երկրագործությունը, հատկապես բամբակի մշակումը, զարգացնելու առաջարկով և, որպես ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղի՝ ջատագովել առևտուրը այլ երկրների հետ։ Առանձին համարներ է նվիրել Արևմտյան Հայաստանի ներքին կացությանը, լուրեր հաղորդել թուրքական բռնությունների դեմ հայերի ինքնապաշտպանական ելույթների վերաբերյալ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓԱՐԻԶ». Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։