Աբեղախոտ ճահճային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեղախոտ ճահճային
Աբեղախոտ ճահճային
Աբեղախոտ ճահճային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Խուլեղինջայիններ (Lamioideae)
Ցեղ Աբեղախոտ (Stachys)
Տեսակ Աբեղախոտ ճահճային (S. palustris)
Միջազգային անվանում
Stachys palustris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Աբեղախոտ ճահճային (լատին․՝ Stachys palustris), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար, հանգույցավոր կոճղարմատներով բազմամյա խոտաբույս է։ Հակադիր երկարավուն-նշտարաձև սղոցաեզր տերևները աճում են 30-60 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունի վրա։ Ցողունի ստորին և միջին մասում աճող տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Տերևածոցերում խմբված են երկշուրթ հնգանդամ ծիրանագույն կամ վարդագույն-մանուշակագույն ծաղիկները, որոնք առաջացնում են երկարավուն հասկանման ծաղկաբույլեր։ Զանգականման խողովակաձև բաժակը կրկնակի անգամ կարճ է պսակից։ Չորս առէջները երկուժ են, իսկ պտուղը կազմված է 4 փոքր, մուգ դարչնագույն պտղիկներից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիների ճահիճներում, խոնավ մարգագետիններում, գետերի և լճերի ափերին։ Տարածված է Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Չորացած և մանրացած արմատներից պատրաստում են ալյուր, որն օգտագործում են հաց թխելու համար, իսկ վերգետնյա մասից ստանում են կանաչ ներկանյութ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեղախոտ ճահճային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեղախոտ ճահճային» հոդվածին։