Աբդիել Արոյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աբդիել Արոյո
DC United vs. Deportivo Árabe Unido (16).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը պանամացի
Քաղաքացիությունը Flag of Panama.svg Պանամա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Պանամա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալախուելենսե
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—մ․հ․ Պանամա Արաբե Ունիդո 114 (28)
2016   Խորվաթիա Սպլիտ 14 (0)
2016   Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 16 (1)
2017   Ուրուգվայ Դանուբիո 21 (5)
2018—մ․հ․   Կոստա Ռիկա Ալախուելենսե 8 (1)
Ազգային հավաքական
2013 Պանամա Պանամա (մինչև 20) 5 (1)
2014—մ․հ․ Պանամա Պանամա 35 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբդիել Արոյո Մոլինար (իսպ.՝ Abdiel Arroyo Molinar, դեկտեմբերի 13, 1993(1993-12-13)[1], Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Ալախուելենսե» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդիել Արոյոն Պանամայի հավաքականի կազմում

Արոյոն «Արաբե Ունիդո» ակումբի սան է։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ «Ատլետիկո Վերագուենսե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[2]։ 2011 թվականի հունվարի 31-ին՝ «Սան Ֆրանցիսկո» ակումբի դեմ խաղի ժամանակ Արայոն խփել է իր առաջին գոլը «Արաբե Ունիդո» ակումբի կազմում[3]։ 2012 թվականին նա «Արաբե Ունիդո» ակումբի կազմում դարձել է Պանապայի չեմպիոն։ 2015 թվականին Արոյոն երկրորդ անգամ հաղթել է երկրի առաջնությունում։

2016 թվականի սկզբին Արոյոն վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Սպլիտ» ակումբ։ Փետրվարի 14-ին՝ «Ինտեր» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[4]։

Նույն թվականի ամռանը Արոյոն խզել է պայմանագիրը «Սպլիտ» ակումբի հետ, որից հետո պայմանագիր է կնքել կոլումբիական «Դեպորտես Տոլիմա» ակումբի հետ։ Հուլիսի 25-ին՝ «Օնսե Կալդաս« ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթում[5]։ Օգոստոսի 8-ին՝ «Միլիոնարիոս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմում[6]։

2017 թվականի սկզբին Արոյոն վարձավճարով տեղափոխվել է ուրուգվայական «Դանուբիո» ակումբի կազմ։ Փետրվարի 5-ին՝ «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ուրուգվայական Պրեմիերայում[7]։ Փետրվարի 18-ին՝ «Ֆենիկս» ակումբի դեմ խաղի ժամանակ Արոյոն խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[8]։ 2018 թվականի սկզբին Արոյոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբ։ Փետրվարի 15-ին՝ «Կարմելիտ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում[9]։ Մայիսի 14-ին՝ «Դեպորտիվո Սապրիս» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբդիելը խփել է իր առաջին գոլը «Ալախուելենսե» ակումբի կազմում[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Աբդիելը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի երիտասարդական հավաքականի դեմ խաղին[11]։

2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Պերուի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[12]։

2015 թվականին Արոյոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Հայիթիի[13], Հոնդուրասի[14], Տրինիդադ և Տոբագոյի[15], Մեքսիկայի[16] և երկու անգամ էլ ԱՄՆ-ի հավաքականների դեմ խաղերին[17][18]։

2016 թվականին Արոյոն հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիի[19], Բոլիվիայի[20] և Արգենտինայի հավաքականների դեմ խաղերին[21]։ Չիլիացիների դեմ խաղի ժամանակ Արոյոն խփել է իր առաջին գոլը Պանամայի հավաքականի կազմում։

2017 թվականին Արոյոն երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին։ Մրցաշարում այս անգամ նա մասնակցել է ԱՄՆ-ի[22], Մարտինիկայի[23] և Կոստա Ռիկայի հավաքականնների դեմ խաղերին[24]։ Մարտինիկայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Արոյոն գոլ է խփել։

2018 թվականին Արոյոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի[25] և Թունիսի հավաքականների դեմ խաղերին[26]։

Գոլերը Պանամայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 15 հունիսի, 2016 Լինքոլն Ֆայնենշեն Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ Չիլի Չիլի 3:2 4:2 Ամերիկայի գավաթ 2016
02. 2 սեպտեմբերի, 2016 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Ճամայկա Ճամայկա 2:0 2:0 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ
03. 20 հունվարի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Սալվադոր Սալվադոր 1:0 1:0 Կենտրոնական Ամերիկայի Գավաթ 2017
04. 15 հուլիսի, 2017 Ֆյորստ-էներդյի Ստեդիում, Քլիվլենդ, ԱՄՆ Մարտինիկա Մարտինիկա 2:0 3:0 Կենտրոնական Ամերիկայի Գավաթ 2017
05. 6 սեպտեմբերի, 2017 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 3:0 3:0 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պանամա «Արաբե Ունիդո»

  • 1st Պանամայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2012
  • 1st Պանամայի ֆուտբոլի առաջնություն — Կլաուսուրա 2015

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Арабе Унидо VS. Атлетико Верагуэнсе 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-11-27 
  3. «Арабе Унидо VS. Сан-Франциско 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-01-31 
  4. «Интер Запрешич VS. Сплит 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-14 
  5. «Депортес Толима VS. Онсе Кальдас 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-26 
  6. «Депортес Толима VS. Мильонариос 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-08 
  7. «Данубио VS. Монтевидео Уондерерс 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-05 
  8. «Данубио VS. Феникс Монтевидео 4:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-18 
  9. «Кармелита VS. Алахуэленсе 0:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-15 
  10. «Депортиво Саприсса VS. Алахуэленсе 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-05-14 
  11. «Панама (до 20) VS. Сальвадор (до 20) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-02-28 
  12. «Перу VS. Панама 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-07 
  13. «Панама VS. Гаити 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-08 
  14. «Гондурас VS. Панама 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-11 
  15. «Тринидад и Тобаго VS. Панама 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-19 
  16. «Панама VS. Мексика 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-23 
  17. «Панама VS. США 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-14 
  18. «США VS. Панама 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-25 
  19. «Чили VS. Панама 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-15 
  20. «Панама VS. Боливия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-07 
  21. «Аргентина VS. Панама 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-11 
  22. «США VS. Панама 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-08 
  23. «Панама VS. Мартиника 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-15 
  24. «Коста-Рика VS. Панама 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-20 
  25. «Англия VS. Панама 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 
  26. «Панама VS. Тунис 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]