Աբդելկեբիր Խաթիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդելկեբիր Խաթիբի
عبد الكبير الخطيبي
Ծնվել էփետրվարի 11, 1938(1938-02-11)[1][2][3]
ԾննդավայրEl Jadida, Doukkala-Abda
Վախճանվել էմարտի 16, 2009(2009-03-16)[4][1][5][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՌաբաթ, Մարոկկո
Մասնագիտությունգրող և սոցիոլոգ
Քաղաքացիություն Մարոկկո
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց (1965)[6], Lyautey երկրորդական վարժարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանդոկտոր[6] (1965)
Պարգևներ

Աբդելկեբիր Խաթիբի (ֆր.՝  Abdelkébir Khatibi, փետրվարի 11, 1938(1938-02-11)[1][2][3], El Jadida, Doukkala-Abda - մարտի 16, 2009(2009-03-16)[4][1][5][…], Ռաբաթ, Մարոկկո), մարոկկոացի փիլիսոփա, սոցիոլոգ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, էսսեիստ։ Գրել է ֆրանսերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդելկեբիր Խաթիբին ծնվել է 1938 թվականի փետրվարի 11-ին։ Մանուկ հասակում կորցրել է հորը։ 12 տարեկանում սկսել է արաբերեն բանաստեղծություններ գրել, հետո անցել է ֆրանսերենի, որն էլ նրա համար դարձել է գրական լեզու։ Ստեղծագործություններն ուղարկել է ռադիո և թերթերի[7]։ Սովորել է Մարաքեշում, Կասաբլանկայում։ 1959 թվականից Սորբոնի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա և փիլիսոփայություն, այնտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն մաղրեբի վեպի վերաբերյալ 1965 թվականին[8] (հրատարակվել է 1968 թվականին)։ Կրել է կարմիր մայիսի և 1960-ական թվականների հակամշակույթի ազդեցությունը։ Վերադառնալով Մարոկկո ՝ ակտիվորեն հանդես է եկել որպես հետազոտող, մանկավարժ, հասարակական գործիչ, գրականագետ։ Եղել է Ռաբատի սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրենը 1966 թվականից մինչև ինստիտուտի փակումը 1970 թվականին[9]։ 1971 թվականին հրատարակել է առաջին վեպը։ 1979 թվականին գլխավորել է Ռաբատի համալսարանին կից գիտական հետազոտությունների ինստիտուտը։

Մահացել է 2009 թվականի մարտի 16-ին սրտամկանի ինֆարկտից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաղրիբյան վեպ, ակնարկ / Le Roman maghrébin, Paris, Maspéro, 1968 (վերահրատ.՝ 1979)
  • Bilan de la sociologie au Maroc (1968)
  • Études sociologiques sur le Maroc (1971)
  • Դաջված հիշողություն, վեպ / La Mémoire tatouée, Paris, Denoël, 1971 (վերահրատ.՝ 1979)
  • Սեփական անվան վերքը, էսսե / La Blessure du nom propre, Paris, Denoël, 1974 (վերահրատ.՝ 1986)
  • Vomito blanco (Le sionisme et la conscience malheureuse), essai, 1974
  • Le Lutteur de classe à la manière taoïste, poésie, Paris, Sindbad, 1976
  • Արյան գիրքը, վեպ / Le Livre du sang, Paris, Gallimard, 1979 (վերահրատ.՝ 1986)
  • Մարգարեն ծածկոցի ներք, պիես / Le Prophète voilé, Paris, L’Harmattan, 1979
  • Հազարերեքերորդ գիշերվա մասին, էսսե/ De la mille et troisième nuit, Rabat, SMER, 1980
  • Սերը երկու լեզվով, վիպակ/ Amour bilingue, Montpellier, Fata Morgana, 1983
  • Մաղրիբը հոգնակի թվով, էսսե / Maghreb pluriel, Paris, Denoël, 1983
  • Le Même Livre, Correspondance avec J. Hassoun, Paris, Éditions de l’Éclat, 1985
  • Նվիրվում է եկող տարվան, բանաստեղծություններ / Dédicace à l’année qui vient, Montpellier, Fata Morgana, 1986
  • Օտարի կերպարը ֆրանսիական գրականության մեջ/ Figures de l’étranger (dans la littérature française), essai, Paris, Denoël, 1987
  • Par-dessus l'épaule, essai, Paris, Aubier, 1988
  • Սիոնիզմի պարադոքսները, էսսե / Paradoxes du sionisme, Rabat, Al Kalam, 1989
  • Ամառը Ստոկհոլմում, վեպ / Un été à Stockholm, Paris, Flammarion, 1990
  • Penser le Maghreb, essai, Rabat, SMER, 1993
  • Ռաբաթյան եռանկար, վեպ / Triptyque de Rabat, Paris, Noël Blandin, 1994
  • Գեղագրության արվեստն իսլամում, էսսե / L’Art calligraphique de l’sslam, avec Mohamed Sijelmassi, Paris, Gallimard, 1994
  • Նշանից դեպի կերպար, էսսե / Du signe à l’image, avec Ali Amahan, livre d’art sur le tapis marocain, Casablanca/Milan, Lak International, 1995
  • L’Alternance et les Partis politiques, essai, Casablanca, Eddif, 1999
  • Ուրիշի լեզուն, էսսե / La Langue de l’autre, New York, Les Mains secrètes, 1999
  • Vœu de silence, essai, Paris, Al Manar, 2000
  • Ժամանակակից արաբական արվեստ, էսսե / L’Art contemporain arabe, Paris, Al Manar, 2001
  • Մարմինն Արևելքում, էսսե / Le Corps oriental, Paris, Hazan, 2002
  • Սիրահարված նկարչի ճանապարհորդությունը, վեպ / Pèlerinage d’un artiste amoureux, Paris, Éditions du Rocher, 2003 (վերահրատ.՝ 2006)
  • Aimance, poésie, Paris, Al Manar, 2004
  • Correspondance ouverte, avec G. EL Khayat, Rabat, Marsam, 2004
  • Féerie d’un mutant, récit, La Serpent à plumes, 2005
  • Պոետական քառյակ, էսսե / Quatuor poétique, Paris, Al Manar, 2006
  • Ժակ Դերիդան՝ ինչպես կա, էսսե/ Jacques Derrida, en effet, Paris, Al Manar, 2007
  • Գրողն ու նրա ստվերը / Le Scribe et son ombre, Paris, Éditions de La Différence, 2008

Ամփոփիչ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր 3 հատորով / Œuvres de Abdelkébir Khatibi, tome I: Romans et récits, tome II: Poésie de l’Aimance, tome III: Essais, Paris, Éditions de La Différence, 2008 (Ժակ Դերիդայի և Ռոլան Բարտի նախաբանով)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակը (1994),
  • Մարոկկոյի մեծ մրցանակ (1998),
  • Միջերկրածովյան Աֆրիկայի / Մաղրիբի մրցանակը (2003),
  • Ֆրանսիայի գրողների միության մրցանակ (2008, առաջին անգամ շնորհվել է արաբ հեղինակի)։

Խաթիբիի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ճապոներեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  6. 6,0 6,1 http://www.sudoc.fr/014265397
  7. Rousseau, Christine (2009 թ․ մարտի 25). «Abdelkébir Khatibi, philosophe, sociologue et romancier». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  8. Kelly, Debra (2005). Autobiography and Independence: Selfhood and Creativity in North African Postcolonial Writing in French (անգլերեն). Liverpool University Press. էջեր 205-206. ISBN 978-0-85323-659-7.
  9. Déjeux, Jean (1984). Dictionnaire des auteurs maghrébins de langue française (ֆրանսերեն). KARTHALA Editions. էջ 242. ISBN 978-2-86537-085-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]