«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ սերբ.՝ Институт за нуклеарне науке „Винча“ | |
---|---|
![]() Համալսարանի տնօրինության մասնաշենքը Բելգրադում | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1948-03-26 ) |
Հիմնադրիր | Պաուլ Սավիչ |
Տիպ | ֆիզիկայի ինստիտուտ |
Ընդհանուր անձնակազմ | 800 մարդ (անհայտ) |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բելգրադ |
Կայք | vin.bg.ac.rs |
![]() ![]() «Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ, Սերբիա | |
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ (սերբ.՝ Институт за нуклеарне науке „Винча“), Սերբիայի միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գտնվում է Բելգրադում[2]։ Գիտական ինստիտուտը այժմ Բելգրադի համալսարանի մասն է կազմում[3]։
1948 թվականին ստեղծված երկու ռեակտորներից մեկը փակվել է 1984 թվականին (РА), իսկ մյուս ռեակտորը (РБ) գործում է առ այսօր։ Այժմ ինստիտուտում աշխատում է 750 մարդ, որոնցից 250 -ը՝ գիտությունների դոկտորներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1948 թվականին Հարավլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության միջուկային ծրագրի և ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Դրա հիմնադիրը եղել է Պաուլ Սավիչը, որը 1945 թվականից աշխատել է խորհրդային ակադեմիկոս Պիտեր Լեոնիդավիչ Կապիցայի հետ։ Ինստիտուտի աշխատանքները սկսելուց նրա գիտական կոլեկտիվի կորիզը կազմել են երիտասարդ նորաթուխ գիտնականներ։ Սարքավորումների զգալի մասն ինստիտուտը ստացել է արտերկրից՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում։
1968 թվականին հարավսլավական միջուկային ծրագիրը փակվել է, և այդ ժամանակից ի վեր «Վինչա» ինստիտուտը գործում է որպես մի քանի մասնագիտացված լաբորատորիաների միավորում. մասնավորապես երկու լաբորատորիաներ մտել են Միխայիլ Պուպինի ինստիտուտի կազմի մեջ։
Ինստիտուտում գտնվում են երկու ռեակտորներ՝ РА և РБ[4]։ Ծանր ջրային РА հետազոտական ռեակտորը ձեռք էր բերվել ԽՍՀՄ - ից 1955 թվականին և մեկնարկել է 1959 թվականի դեկտեմբերին։ РБ ռեակտորը մշակվել է հարավսլավացի գիտնականների կողմից 1957 թվականին, աշխատել սկսել է 1958 թվականին։ Երկու ռեակտորներից մեծի հզորությունը գնահատվում էր 6,5 ՄՎ և օգտագործած հարստացված ուրանի 80%-ը ԽՍՀՄ-ն էր մատակարարել[5]։
Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]
1958 թվականի հոկտեմբերի 15-ին հետազոտական ռեակտորներից մեկում չղեկավարվող միջուկային ռեակցիայի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Աշխատակիցներից վեցը ճառագայթային մեծ դոզա են ստացել, որոնցից մեկը շուտով մահացել է[6]։ Ողջ մնացածներին կատարել են Եվրոպայում առաջին ոսկրածուծի պատվաստումները[7]։
1984 թվականի օգոստոսին ռեակտորի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Աշխատանքի դադարեցման մասին որոշումը ընդունվել է 2002 թվականին։
Ռադիոակտիվ թափոնների հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին հայտնի է դարձել, որ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման ավազանը, որը պարունակում է մեծ քանակությամբ ճառագայթաակտիվ թափոններ, գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում[8]։ 2010 թվականին «Վինչա» միջուկային հետազոտական ինստիտուտից Ռուսաստանի «Մայակ» արտադրական միավորում է տեղափոխվել 2,5 տոննա թափոն, այդ թվում 13 կգ 80% հարստացված ուրան[9]։
2010 թվականին ՄԱԳԱՏԷ-ն դրանք հետագա վերամշակման ենթարկելու համար Ռուսաստան առաքելու մասին նախագիծ իրականացրեց։ Ընդ որում, թափոնների պահպանության համար պահակախմբի մեջ ներգրավված են եղել հազարավոր ոստիկաններ։ Սա ՄԱԳԱՏԷ-ի ամենախոշոր տեխնիկական համագործակցության ծրագիրն էր[10]։ Միջուկային թափոնների մաքրումը հնարավորություն է տալիս շահագործումից հանել Վինչայում մնացած ռեակտորը[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ "Vinca" Institute of Nuclear Sciences
- ↑ The History of the University. University of Belgrade.
- ↑ "Vinca Special Weapons Facilities - Serbia".
- ↑ "Q&A: Fuel Repatriation Project from Vinca Institute".
- ↑ Wm. Robert Johnston. Vinca reactor accident, 1958
- ↑ Fukushima, radiazioni elevate da nucleo 3 Sarkozy: “Chiuderemo le centrali non sicure”
- ↑ Serbs send nuclear fuel to Russia, citing security.
- ↑ NTI Commits $5 Million To Help Secure Nuclear Material.
- ↑ "Massive Operation Safely Secures Serbian Nuclear Fuel in Russia."
- ↑ Nuclear decommissioning of Vinča this year.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պաշտոնական կայք»։ Վերցված է 2015-04-16
- «Подготовка и вывоз ОЯТ реактора RA из института «Винча» (Сербия) в Россию»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2015-04-16
|