«Ընկերներ» հեռուստասերիալի հրավիրված աստղերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ընկերներ» (անգլ.՝ Friends), հայտնի ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ սիթքոմ, որը պատմում է 6 լավագույն ընկերների մասին: Սերիալը դարձել է 1990-ական թվականների ամենահայտնի հեռուստատեսային նախագծերից մեկը[1] և ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում նաև Էմմի մրցանակը:

«Ընկերներ» սերիալը (ի սկզբանե «Ընկերներ ինչպես մենք», անգլ.՝ Friends Like Us) պրոդյուսերավորվել է «Բրայթ/Կաուֆֆման/Էրեյն փրոդաքշնզի» (անգլ.՝ Bright/Kauffman/Crane Productions) և Warner Bros. Television ընկերության կողմից, և ի սկզբանե ցուցադրվել է ամերիկյան NBC ալիքով (1994 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2004 թվականի մայիսի 6-ը): Սերիալի վերջնական սերիան գրավել է չորրորդ հորիզոնականը սերիալի վերջին սերիաների ցանկում՝ ուղիղ եթերով այն դիտել են 52,5 միլիոն մարդ[2]:

1994 թվականից 2004 թվականը նկարահանվել է 10 եթերաշրջան (ընդհանուր հաշվով 236 սերիա): Այն մեծ համբավով ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում և բազմաթիվ երկրպագուներ է ձեռք բերել:

Դերասանների և դերերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Վենտրեսկան երջանիկ Բոբիի դերում

  • Մոնիկայի ընկերը: Բոլորը նրան պաշտում են, քանի որ նա կատակասեր տղա է: (սերիա 10)

Հենկ Ազարիան գիտնական Դևիդի դերում: (10 սերիա)

  • Ֆիբիի սիրեցյալը, ով Մինսկ էր գնացել ուսումնասիրությունների համար: Էպիզոդում ասվում է, որ Մինսկը գտնվում է Ռուսաստանում, սակայն քաղաքը Բելառուսիայի մայրաքաղաքն է:

Ջոն Լովիցը թմրամոլ Սթիվի դերում (Ֆիբիի ընկերը և հաճախորդը)

  • Ֆիբին իր մոտ հարցազրույց է կազմակերպում, Մոնիկային նոր ռեստորանում շեֆ-խոհարարի աշխատանքին ընդունելու համար: (սերիա 15)

Հելեն Հանթը սրճարանի հաճախորդի դերում, ով Ֆիբիին Ուրսուլայի հետ էր շփոթել։ ( սերիա 16)

Ջորջ Քլունին և Նոյա Ուայլին բժիշկների դերերում: (սերիա 16,17)

  • Ռեյչելը վնասում է կոճը և համոզում է Մոնիկային օգտագործել նրա բժշկական ապահովագրաթերթը: Նրանք հիվանդանոցի բժիշկներին ժամադրության են հրավիրում:
  • Երկու բժիշկներն էլ բժիշկների դեր են խաղացել «Շտապ օգնություն» սերիալում:

Ջենիֆեր Գրեյը Մինդիի դերում, Ռեյչելի ընկերուհին, ով ամուսնացել է Բարրիի հետ: (սերիա 20)

Լիա Ռեմինին ծննդկանի, «Բոսթոն Սելթիքս»-ի երկրպագուհու դերում (англ. Boston Celtics), ով օգնում էր Ջոին:

2-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Թոմը Ջուլիի դերում, Ռոսսի ընկերուհին երկրորդ եթերաշրջանում Սթիվ Զանը Ֆիբի Դունկանի շինծու ամուսնու դերում: (սերիա 4)

  • Ֆիբին խոստովանում է, որ իր ամուսինը՝ Դունկանը, շատ ֆիկտիվ մարդ է, քանի որ հոմոսեքսուալիստ է: Հետագայում պարզվում է, որ Դունկանը նատուրալ է, ընկերուհի ունի, և խնդրում է Ֆիբիին ստորագրել բաժանման փաստաթղթերը:

Լեա Թոմփսոնը և Քեթրին Բելլը (սերիա 6)

  • Աղջիկներ, ովքեր Ջոին և Չենդլերին համասեռամոլների տեղ էին ընդունել, երբ նրանք զբոսնում էին Բենի հետ: (ավտոբուսում երեխայի հետ)

Քրիսի Հայնդը Ստեֆանիի դերում: The Pretenders-ի մենակատարը: (սերիա 6) Վինսենթ Վենտրեսկան երջանիկ Բոբբիի դերում

  • Մոնիկայի ընկերը: Բոլորը նրան պաշտում են, քանի որ նա հումորասեր տղա է: (սերիա 10)

Բրուկ Շիլդսն Էրիկի Ֆորդի, բժիշկ Ռեյմորի ("Մեր կյանքի օրերը" սերիալի կերպար Ջոի դերում) խելագար երկրպագուհու դերում: (սերիա 12)

Քրիս Այզեկը երեխաների համերգների կազմակերպիչ Ռոբա Դոնանի դերում։ (սերիա 12)

Դեն Կաստելլանետան կենդանաբանական այգու հավաքարարի դերում: (սերիա 12, 13)

  • Հավաքարարը պատմում է Ռոսսին իր նախկին կենդանու՝ կապիկ Մարսելյայի ճակատագրի մասին

Ժան-Կլոդ Վան Դամն ինքն իր դերում (սերիա 12, 13).

  • Ռոսսը ուղևորվում է կենդանաբանական այգի իր նախկին կենդանուն՝ կապիկ Մարսելյային տեսնելու համար, որտեղ իմանում է, որ նա Նյու Յորքում Վան Դամի հետ ֆիլմ է նկարահանում:

Ջուլիա Ռոբերտսը Չենդլեր Սյուզի Մոսսի համադասարանցուհու դերում: (սերիա 13)

  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ Չենդլերը հանդիպում է իր նախկին համադասարանցուհուն, ում գլխին նա մի անգամ շատ չար կատակ է խաղացել, և հիմա վերջինս ցանկանում է վրեժ լուծել:

Թոմ Սելեքն ընտանիքի ընկերոջ և ակնաբույժ Ռիչարդ Բյորկի դերում: (սերիա 15)

  • Մոնիկան և Ֆիբին Ռիչարդի տանը սպասարկում էին բժիշկների խնջույքը:

Չառլի Շինը Ռայանի դերում: (սերիա 23)

  • Ֆիբին հիվանդանում է ջրծաղիկով, իսկ այդ ժամանակ նրա մոտ է գալիս իր սիրեցյալ ծովագնացը: Նրանք երկուսով հիվանդանում են, և մյուս մասնակիցները նայում են, որպեսզի նրանք հանկարծ քոր չգան:

Ջենիֆեր Գրեյը Մինդիի՝ Ռեյչելի ընկերուհու դերում, ով ամուսնացել է Բարրիի հետ: (սերիա 24)

3-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Արքեթը Մալկոլմի դերում: (սերիա 3)

  • Ուրսուլայի նախկին սիրեցյալը, ով նրան ամեն տեղ հետևում էր: Հետո անցավ Ֆիբիին, նրան շփոթելով քրոջ հետ:

Իզաբելլա Ռոսսելլինին ինքն իր դերում: (սերիա 5)

  • Նկարահանվել այն սերիայում, որտեղ ընկերները կազմում էին այն հայտնիների ցուցակները, որոնց հետ իրենք կարող էին քնել, հարաբերությունների մեջ գտնվելով: Ռոսսը իր ցուցակի մեջ է ավելացնում Իզաբելլային, սակայն Չենդլերը ասաց, որ դա ազնիվ չէ: Այդ ժամանակ Ռոսսը ջնջեց նրան իր ցուցակից և այդ նույն օրը հանդիպեց նրան սրճարանում:

Շերիլին Ֆեննը Ջինջերի՝ պրոտեզով աղջկա դերում: (սերիա 14)

  • Ջոի նախկին ընկերուհին, ում հետ այս սերիայում հանդիպում է Չենդլերը:

Դինա Մեյերը Քեյթի դերում: (սերիա 22)

  • դերասանուհի, ում անպատասխան սիրահարվել է Ջոն:

Բեն Սթիլերը Ռեյչելի ընկերոջ դերում: (սերիա 22)

  • Ռեյչելը մի տղայի ժամադրության է կանչում, ով շատ նյարդային է: Ռոսսը ամեն ձևով փորձում է ապացուցել դա Ռեյչելին:

Ռոբին Ուիլյամսը մի տղամարդու դերում, ում դավաճանում է իր կինը, և Բիլլի Կրիստալը նրա ընկերոջ դերում: (սերիա 24)

Ջոն Ֆավրոն Մոնիկայի հարուստ սիրեցյալի դերում, ով ձգտում էր մասնակցել MMA-ին: (սերիա 18, 19, 21, 23, 24)

  • Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Մոնիկան սրճարանում էր աշխատում, որտեղ ստիպված անվաչմուշկներով էր:

4-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեն Ժիլլեթը հանրագիտարանների վաճառողի դերում (սերիա 3).

  • Թակել է Ջոի և Չենդլերի տան դուռը 24 գրքերից կազմված հանրագիտարանը վաճառելու նպատակով: Ջոն, հասկանալով, ով հաճախ չի կարողանում ըմբռնել ընկերների խոսակցությունը, հետաքրքրվում է առաջարկով, սակայն գումարը բավարարում է միայն այն գրքի համար, որի մեջ միայն В' տառն էր:

Ռեբեկա Ռոմեյնը կեղտոտ աղջկա դերում, ում հետ մի ժամանակ հանդիպում էր Ռոսսը: (սերիա 6)

Մայքլ Վարդանը Տիմի՝ Ռիչարդ Բյորկի որդու դերում: (սերիա 8)

Չառլթոն Հեսթոն ինքն իր դերն է խաղում (սերիա 14).

  • Իր գրիմյորկայում լվացվող Ջոին է տեսնում, ում վրայից ձկնորսությունից հետո շատ վատ հոտ է փչում:

Սարա Ֆերգյուսոնն իր դերում: Հայտնվում է այն տեսահոլովակում, որտեղ Ջոնը Չենդլերին ցույց է տալիս թե ինչպես է Լոնդոնում անցել իր օրը: (սերիա 23)

Հյու Լորին ինքնաթիռի ուղևորի դերում, որով Ռեյչելը Լոնդոն էր մեկնում։ (սերիա 24).

Ռիչարդ Բրենսոնը վաճառող Մեծ Բրիտանիայի հուշանվերների կրպակում, որտեղից Ջոնն իր համար գլխարկ էր գնում: (սերիա 23)

Օլիվիա Ուիլյամսը Ռոսսի և Էմիլիի հարսանիքի հարսի ընկերուհու դերում: (սերիա 23, 24)

5-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ժոզեֆ Թայնը շատ երիտասարդ բժշկի դերում, ում հրավիրել էին ընդունել Ֆիբիի ծննդաբերությունը: (սերիա 3)

Հերի Քոլլինզը այն հեռուստաշոուի վարողը, որում մասնակցում էթր Ջոն: (սերիա 4)

Ջորջ Նյուբերն ճամփորդի, Մոնիկայի հարևանի դերում:

Մայքլ Ռապապորտը ոստիկան Հարիի դերում (սերիա 16)

Լիլիան Շովեն Ջոի տատիկի դերում (սերիա 19)

Մայքլ Մոնկսը բժիշկ Միլլերի՝ Մոնիկայի ակնաբույժի դերում: (սերիա 22)

Թոմաս Լեննոն կրուպյեի դերում, Ջոի ձեռնասուն երկվորյակը (սերիա 23, 24)

6-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմբի Լոկն այն աղջիկներից մեկը, ովքեր որոշում էին, արդյոք արժե հանդիպել երեք անգամ բաժանված Ռոսսի հետ (սերիա 2)

Էլ Մակֆերսոնը Ջոի հարևանուհու՝ Ջանինի դերում, ում շատ չի դուր եկել Չենդլերի և Մոնիկայի զույգը: (սերիաներ 7-11)

Միսսի Պայլը Հիլարիի՝ Մոնիկայի նախկին կոլեգայի դերում (սերիա 8)

Ռալֆ Լորենը իր դերում (սերիա 8)

  • Մտել է վերելակ այն ժամանակ, երբ Ռեյչելը արդարանում էր իր ղեկավարի առջև, ասելով, որ ինքը չի համբուրվել, և ընդ որում չի քնել Ռալֆ Լորենի հետ:

Ռիզ Ուիզերսփունը Ռեյչելի քրոջ՝ Ջիլլի դերում: (սերիա 13)

Սյուզան Յիգլին և Շերիլ Հայնսը սրճարանի աղջիկների դերում, որոնց հյուրասիրում էր Ջոն: (սերիա 13)

Ալեքսիս Արկետը սրճարանի հաճախորդի դերում, ում բուլկին կերել էր Ջոն: (սերիա 13)

Բրյուս Ուիլիսը Պոլի դերում (սերիա 21, 22, 23).

  • Ուսանողուհու հայրը, ում հետ հանդիպում էր Ռոսսը, աշխատելով համալսարանում:

7-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդի Հայիլլ, Թերրի, Ռեյչելի ասիստենտը: (սերիա 5)

Ջուլիա Քեմփբելլ, Ֆիբիի ընկերոջ նախկին կին, ում հետ հանդիպում է Ռոսսը: (սերիա 5)

Քրիստեն Դեյվիսը Էրինի՝ Ջոի ընկերուհու դերում: Ռեյչելը հանդիպում է նրան առավոտյան լոգարանի մոտ: Ջոն աշխատանքի է գնում, և խնդրում է Ռեյչելին փոխանցել Էրինին, որ ինքը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների համար: Դրա փոխարեն Ռեյչելը և Էրինը ավելի մոտիկից են ծանոթանում և դուր են գալիս մեկը մյուսին: Ռեյչելը կարծում է, որ Էրինը շատ է համապատասխանում Ջոին: Շուտով Ջոն նույնպես այդպես է մտածում: Սակայն Էրինը վերջացնում է նրանց հարաբերությունները: Ոչ շատ սերիաներից մեկը, որում Ջոն որևէ աղջկա հանդեպ լուրջ զգացմունքներ է զգում:

Հենկ Ազարիա, Դևիդ, գիտնական: Ֆիբի սիրեցյալը, ով Մինսկ է գնացել հետազոտությունների համար: (սերիա 11)

Ջեյսոն Ալեքսանդեր, Էրլ, Ֆիբիի հաճախորդը, ով ցանկանում է ինքնասպանություն գործել: (սերիա 13)

Սյուզան Սարանդոն Սեսիլիա Մոնրոի դերում: Դերասանուհի «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալից: Նա հայտնի է այն բանով, որ խմիչքները մարդկանց երեսին է շպրտում և ապտակներ է բաժանում: Նրա հերոսուհուն սպանում են, իսկ ուղեղը տեղափոխում են Ջոին: Դա նրա սերիալ վերադառնալու շանսն է: Նա օգնում է վերջինիս աշխատել դերի վրա, նրանց միջև կարճատև հարաբերություններ են սկսվում: Սերիայի վերջում Սեսիլիան հայտնում է, որ Մեքսիկա է մեկնում նոր ֆիլմում նկարահանվելու համար: (սերիա 15)

Գեբրիել Յունիոն, Քրիսթեն, աղջիկ, ով Ռոսսին և Ջոին ժամադրել էր նույն օրը: (սերիա 17)

Դենիս Ռիչարդս, Մոնիկայի և Ռոսսի զարմուհին: (սերիա 19)

Վայնոնա Ռայդեր, Ռեյչելի համակուրսեցին: (20 սերիա)

Քեթլին Թըրներ, Չենդլերի հայրը: (սերիա 22, 23, 24)

Գարի Օլդմեն, Ռիչարդ Կրոսբի, Ջոուի ընկերը ֆիլմում: (սերիա 23, 24)

8-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոննի Մեսներ, Կեշ, Ջոի կոլեգան ըստ սերիալի: (սերիա 5)

Բոննի Սոմերվիլ, Մոնա, Ռոսսայի ընկերուհին, ում հետ նա ծանոթացել է Մոնիկայի և Չենդլերի հարսանիքի ժամանակ: (սերիա 5)

Քևին Ռամ, Տիմ, տղա, ումից մեկ օրվա մեջ բաժանվում է Ֆիբին և աշխատանքից ազատում է Մոնիկան: (սերիա 5)

Շոն Փեննդն Էրիկայի դերում (սերիա 6, 7).

  • Ուրսուլայի խաբված ամուսինը: Մտածում է, որ Ուրսուլան ուսուցչուհի է, բարեգործությամբ է զբաղվում և եկեղեցի է գնում: Սակայն Ֆիբին պատմում է նրան խաբկանքի մասին: Դրանից հետո նրանք սկսում են հանդիպել, սակայն նրանց հարաբերությունները խառնվում են այն պատճառով, որ Ֆիբին նրան Ուրսուլային է հիշեցնում:

Բրեդ Փիթեը Ռեյչելի և Մոնիկայի նախկին համադասարանցու դերում: (սերիա 9)

  • Տանել չի կարողանում Ռեյչելին այն պատճառով, որ նա առաջ շատ էր ծիծաղում իր վրա: Ռոսսի հետ միասին ստեղծել էին «Ես ատում եմ Ռեյչելին» խումբը: Առաջ նույնպես, ինչպես Մոնիկան, գեր էր: Իր ամենավատ թշնամիներն է համարում Ռեյչել Գրինին և դժվար ածխաջրերը:

Տրոդի Սթայլերը ինքն իր դերում, Ստինգի կինը: (սերիա 10)

  • Նրա մոտ է եկել Ֆիբին Սյուզանի տեսքով, որպեսզի քննարկեն իր որդի Ստինգի հարաբերությունները Ռոսսի որդի Բենի հետ:

'Ալեք Բոլդուին Փարքերի դերում: (սերիա 17, 18)

  • Փարքեր՝ պոզիտիվ տրամադրված և ամեն ինչի վրա պոզիտիվ ռեակցիա տվող տղամարդ, ով իր պոզիտիվությամբ արդեն զայրացնում էր Ֆիբիին և նրա ընկերներին:

Ռենա Սոֆեր, խանութում աշխատող Քեթիի դերում, ով սիրախոսում է Ռոսսոմի հետ (սերիա 21) Մոլլի Հեյգան, ուսուցիչ խոհարարական դպրոցում (սերիա 21) Դեբի Մեյզար ծննդկանի, Ռեյչելի սենյակի հարևանի դերում: (սերիա 23)

9-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեյն Հենդրիքսը Սալլիի՝ Ռոսսի պատահական ծանոթի դերում: (սերիա 3)

Ամանդա Հայնջերսը Ագնեսի, Ռոբի քրոջ դերում (սերիա 3, 8)

Սյուզան Ուորդը Հեյլիի դերում, ում հետ Ջոն երկու անգամ է ծանոթանում: (սերիա 4)

Ֆրեդի Պրինց կրտսերը Սենդիի դերում: (սերիա 6)

  • Էմմային դայակություն անելու համար է վարձվել: Իր կոնկրետության շնորհիվ դուր է եկել Ռեյչելին և մնացած բոլորին, բացի Ռոսսից:

Հենկ Ազարիան գիտնական Դևիդի դերում: (սերիա 6, 22, 23)

  • Ֆիբիի սիրեցյալը, ով Մինսկ է գնացել հետազոտությունների համար: Դևիդը հայտնվում է իններորդ եթերաշրջանի վերջում, որպեսզի առաջարկություն անի Ֆիբիին, սակայն աղջիկը արդեն սիրահարված է Մայքի վրա:

Քրիստինա Էփլգեյթը Էմմի Գրինին դերում: (սերիա 8)

  • Ռեյչելի քույրը, ով ոչ մի կերպ չի կարողանում հիշել Էմմայի անունը և Ռոսսին քաբաբի վաճառող է համարում:

Փոլ Ռադը Մայք Հաննիգնենի դերում, ով առաջ Ֆիբիի ընկերը, իսկ հետո ամուսինն էր։ (9-րդ եթերաշրջանից)

Սելմա Բլերը Ուենդի դերում: Նրա պատճառով Մոնիկան սկսում է խանդել Չենդլերին: (սերիա 10)

Էվան Հենդլեր, "Մեր կյանքի օրերը" սերիալի ռեժիսորը: (սերիա 11)

Դերմոտ Մալրունին Գևին Միտչելի դերում, ով զբաղեցրել էր Ռեյչելի պաշտոնը նրա արձակուրդի ժամանակ: (սերիա 12)

Մելիսսա Ջորջը Էմմայի դայակի դերում: (սերիա 12)

Ջոն Լովիտց՝ Սթիվ, սարսափելի տղա, ում հետ Ֆիբին կազմակերպում է Ռեյչելի ժամադրությունը: (սերիա 14)

Ջեֆ Գոլդբլումը Ջոի համագործակցի դերում: (սերիա 15)

Իվան Միլիշևիչ , Կորի, Չենդլերի և Ռոսսի քոլեջի համադասարանցին: (սերիա 17)

Ֆիլ Լևիս , Սթիվ՝ Չենդլերի նոր տնօրենը: (սերիա 18)

Մարիսոլ Նիկոլս , Օլիվիա, դերասանուհի Ջոի սերիալից: (սերիա 19)

Այշա Թալլեր , պրոֆեսոր Ուիլլեր: (սերիա 20)

10-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էն Լուիզ Դուդեկը Պրելեսթի դերում: (սերիա 1)

  • Մայէ Հաննիգանի ընկերուհին, ում հետ Մայը հանդիպում էր Ֆիբիի հետ բաժանվելուց հետո։ Արդյունքում Ֆիբին կօգնի Մայքին բաժանվել նրանից:

Դերիլ Սաբարան Օուենի դերում: (սերիա 2)

  • Բիլլի և Կոլինի՝ Ֆիբիի ընկերների որդեգրված երեխան: Չենդլերը և Մոնիկան նրանց են դիմում իրենց համար երեխա որդեգրելու հարցերով: Հետո Չենդլերը պատմում է Օուենին, որ նրա ծնողները որդեգրել են նրան:

Ջեննիֆեր Քուլիջը Ամանդայի դերում: (սերիա 3)

  • Մոնիկայի նախկին հարևանուհին:

Էն Լուիզ Դուդեկը Էմմի Գրինի դերում: (սերիա 5)

  • Ռեյչելի քույրը, ով ոչ մի կերպ չի կարողանում հիշել Էմմիի անունը և Ռոսսին քաբաբների վաճառող է համարում:

Գրեգ Կինները բժիշկ Բենջամին Հոբարտի դերում։ (սերիա 6)

  • Չարլիի՝ Ռոսսի ընկերուհու նախկին ընկերը: Ռոսսը փորձում է նրանից գումար ստանալ, սակայն Հոբարտը նրա առաջ պայման է դնում, դրա փոխարեն նա պետք է բաժանվի Չարլիից:

Դենի Դե Վիտոը ստրիպտիզյորի դերում: (սերիա 11)

  • Մոնիկան և Ռեյչելը Ֆիբիի համար խնջույք են կազմակերպում և նրա համար ստրիպտիզյոր են հրավիրում, ում նրանք արցունքների են հասցնում:

Էլըն Փոմփէոն Միսսի Գոլդբերգի դերում: (սերիա 11)

  • Չենդլերի և Ռոսսի ընդհանուր ծանոթը: Չենդլերը և Ռոսսը գրազ են եկել, որ չեն հանդիպի նրա հետ, քանի որ նա երկուսին էլ դուր էր գալիս: Սակայն համադասարանցիների հանդիպման ժամանակ պարզվում է, որ Չենդլերը իրականում հանդիպում էր նրա հետ:

Դակոտա Ֆենինգ (սերիա 14)

  • Մակքենզի: Աղջիկ այն տանը, որը Մոնիկան և Չենդլերը ցանկանում են գնել:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեն Ֆեսներ

  • Ռեյչելի ընկերը:

Աննա Ֆերիս

  • Էրիկա, Մոնիկա և Չենդլեր երկվորյակների մայրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Программа «The 101 reasons the '90s ruled» (телеканал MTV)
  2. List of most-watched television episodes (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]