Գրիգոր Բար-Հեբրեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բար- Հեբրեոս Գրիգոր Աբուլ Ֆարաջ
ասոր՝ ܡܪܝ ܓܪܝܓܘܪܝܘܣ ܒܪ ܥܒܪܝܐ
Ծնվել է1225
ԾննդավայրՄալաթիա
Մահացել է1286
Մահվան վայրՄարաղա
ԳերեզմանMar Mattai monastery
ՔաղաքացիությունԱսորի
ԱզգությունԱսորի
Մայրենի լեզուսիրիերեն
Կրոնուղղափառություն
ԵրկերLetter to the catholicus Denha?, Chronicle? և History of the dynasties?
Մասնագիտությունպատմաբան, գրող, աստվածաբան և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Բար- Հեբրեոս Գրիգոր Աբուլ Ֆարաջ (1225, Մալաթիա1286, Մարաղա), ասորի մատենագիր, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

1264 թվականին ձեռնադրվել է Կիլիկիայի Հակոբիկ եկեղեցու արևելյան թեմերի կառավարիչ (մաֆրիան)։ Իմացել է հայերեն, արաբերեն, հունարեն։ Գրել է մեկնություններ, կանոնսեր, զրույցներ, բանաստեղծություններ, բարոյախոսական և բժշկագիտական երկասիրություններ։ Մեկնություններում օգտագործել է Աստվածաշունչ հայերեն թարգմանության տվյալները։ Գործերից ամենաարժեքավորը «Ժամանակագրություն» է, որը բաղկացած է երկու մասից՝ «Եկեղեցական» և «Քաղաքական»։ Այն կարևոր տեղեկություններ է տալիս հայերի և Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 231