Պիկովայա դամա (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկովայա դամա
ռուս.՝ Пиковая дама
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևպատմվածք
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1833
Հրատարակվել է1834 թվական[1]
 Queen of spades (Pushkin)

«Պիկովայա դամա» (ռուս.՝ Пиковая дама), Ալեքսանդր Պուշկինի միստիկական տարրերով վիպակը մարդկային ընչքաղցության մասին, որում հեղինակն անդրադառնում է ճակատագրի անկանխատեսելիության թեմային։ Համարվում է Պ. Ի. Չայկովսկու համանուն օպերայի ֆաբուլայի աղբյուր։ Ժանրային առումով վիպակը հարում է (չավարտված) Պուշկինի այնպիսի գաղափարներին, ինչպիսիք են՝ «Եգիպտական գիշերներ», «Վասիլևսկի մեկուսացված տնակը» և հայտնի հատված «Հյուրերը տեղափոխվեցին ամառանոց․..»։ Վիպակը բազմիցս էկրանավորվել է։

Սյուժե

Նկարազարդում (1937-1940) Ալբերտ Կրավչենկո

Երիտասարդ ծառայող Գերմանը համեստ կյանք է վարում և կարողություն է կուտակում, նա նույնիսկ խաղաքարտերը ձեռքը չի վերցնում, այլ հետևում է ուրիշների խաղին։ Նրա ընկերը՝ Տոմսկին, պատմում է, թե ինչպես իր կոմսուհի տատիկը, լինելով Փարիզում, խաղաքարտերով պարտվել է խոշոր գումար։ Նա փորձել է պարտքով գումար վերցնել կոմս Սեն Ժերմենից, բայց դրա փոխարեն նա բացահայտել է նրա համար երեք շահող քարտերի գաղտնիքը: Կոմսուհին, գաղտնիքի շնորհիվ, պարբերաբար շահում էր։

Գերմանը, գայթակղելով իր սանուհուն՝ Լիզային, մտնում է կոմսուհու ննջարան և սպառնալիքներով փորձում իմանալ գաղտնիքը: Տեսնելով Գերմանին՝ զինված ատրճանակով (որը, ինչպես պարզվել է հետագայում, լիցքավորված չէր), կոմսուհին մահանում է սրտի կաթվածից: Հուղարկավորությանը Գերմանին թվում է, որ հանգուցյալը բացում է աչքերը և հայացք նետում լր վրա։ Երեկոյան նրա ուրվականը հայտնվում է Գերմանի մոտ և ասում, որ երեք քարտերը (երեքը, յոթը, տուզը) կբերեն նրան հաղթանակ, բայց նա չպետք է օրվա մեջ մեկից ավելի անգամ խաղա: Երկրորդ պայմանը՝ նա պետք է ամուսնանա Լիզայի հետ։ Վերջին պայմանը՝ հետագայում Գերմանը չի կատարել: Երեք քարտերը Գերմանի համար մոլուցք են դառնում։

․․․Տեսնելով երիտասարդ աղջկան՝ նա ասել է. «Ինչ բարեկազմ է նա․.. Իսկական փոսիկի եռյակ»։ Նրան հարցնում են՝ ժամը քանիսն է, նա պատասխանում է՝ յոթին հինգ պակաս։ Ամեն հաստափոր տղամարդ նրան տուզն էր հիշեցնում։ Եռյակը, յոթնյակը, տուզը հետապնդում էին նրան քնած ժամանակ՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր տեսակները: Եռյակը ծաղկում էր նրա առաջ փարթամ գրանդիֆլորայի տեսքով, յոթնյակը երևում էր գոթական դարպասների, տուզը՝ մեծ սարդի տեսքով։ Նրա բոլոր մտքերը միայն մեկ ուղղությամբ էին աշխատում՝ օգտվել այն գաղտնիքից, որը այդքան թանկ արժեցավ իր համար:

Պետերբուրգ է գալիս հայտնի աֆերիստ միլիոնատեր Չեկալինսկին։ Գերմանը դնում իր ողջ կապիտալը (47 հազար ռուբլի) երեքի վրա, հաղթում և կրկնապատկում է այն: Հաջորդ օրը նա դնում է իր բոլոր գումարները (94 հազար ռուբլի) յոթի վրա, հաղթում է, և կրկին կրկնապատկում է կապիտալը: Երրորդ օրը Գերմանը դնում է գումարը (188 հազար ռուբլի) տուզի վրա։ Ընկնում է տուզը։ Գերմանը կարծում է, որ հաղթել է, բայց Չեկալինսկին ասում է, որ տիկինը Գերմանին պարտվել է։ Ինչ-որ անհավանական կերպով Գերմանը «ուղղվեց», գումարը տուզի փոխարեն դրեց տիկնոջ վրա։ Գերմանը քարտի վրա տեսնում է քմծիծաղող և աչք տվող ագռավի աղջկան, որը հիշեցնում է նրան կոմսուհուն։ Սնանկացած Գերմանը հայտնվում է հոգեկան խնդիրենր ունեցողների հիվանդանոցում, որտեղ ոչ մի բանի չի արձագանքում և ամեն րոպե մռթմռթում է՝ «եռյակ, յոթնյակ, տուզ։ Եռյակ, յոթնյակ, տիկին...»։

Գաղափար

Ստեղծագործության սյուժեն Պուշկինին հուշել է երիտասարդ իշխան Գոլիցինը, ով պարտվելով՝ վերադարձրել է պարտվածը՝ դնելով գումարը երեք խաղաքարտերի վրա։ Նա դա արել է մի կնոջ խորհրդով, ով հայտնի էր մոսկովյան հասարակությանը որպես բեղավոր իշխանուհի Նատալյա Գոլիցինա՝ ծնված Չերնիշևում, Մոսկվայի մարզպետ Դմիտրի Գոլիցինի մայրը։

Վիպակը Հոֆմանի և Շառլ Նոդիեի ոճով գրվել է Պուշկինի կողմից, ըստ երևույթին՝ 1833 թվականի աշնանը Բոլդինում։ Ձեռագիր տեքստը չի պահպանվել: Հրապարակվել է «Բիբլիոտեկա դլյա չտենյա» թերթի 2-րդ համարում 1834 թվականի ընթացքում՝ ըստ հեղինակի օրագրային գրառման։ Ընթերցող հանրության շրջանում ունեցել է արտակարգ հաջողություն: «Իմ «Պիկովայա դաման» մեծ նորաձևության մեջ է։ Խաղացողները խաղում են երեքով, յոթով, տուզով (ապրիլ 1834 թվական)»։

Ծանոթագրություններ

  1. А. С. Пушкин Пиковая дама // Библиотека для чтения. — 1834. — Т. 2. — С. 109—140. за подписью «Р.»

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկովայա դամա (վիպակ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկովայա դամա (վիպակ)» հոդվածին։