Նիզամի Գյանջևիի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիզամի Գյանջևիի թանգարան
ՏեսակԹանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԳանձակ
ՀասցեԳանձակ, Բաքու - Եվլախ մայրուղին, Ադրբեջան
Քարտեզ
Քարտեզ

Նիզամի Գյանջևիի թանգարան (ադրբ.՝ Nizami Gəncəvi Muzeyi), Գանձակ քաղաքում գտնվող թանգարան: Թանգարանում ցուցադրվում են պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկի, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ Նիզամի Գյանջևիի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող ցուցանմուշներ[1]:

Պատմություն

Նիզամի Գյանջևիի թանգարանի շինարարությունը սկսվել է 2012 թվականի վերջին[2]: Թանգարանի առջև Նիզամի Գյանջևիի կիսանդրին է տեղադրվել: Թանգարանը գտնվում է Նիզամիի դամբարանի կողքին: Թանգարանում տեղադրվել է բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող մոնիտորը: Գիտահետազոտական բաժինում ստեղվեց բոլոր պայմանները գիտական հետազոտությունների համար: Այստեղ ցուցադրվում են գրքեր և մենագրություններ `նվիրված բանաստեղծի 800-ամյակին և 840-ամյակին:

Թանգարանում նաև ցուցադրվում է գրողի Ավստրիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ազգային գրատարաններում[3], Եգիպտոսի Ալեքսանդրինա գրադարանում, Ֆրանսիայի Ստրասբուրգ Գրադարանում և ԱՄՆ Մետրոպոլիտենի թանգարանում պահպանված հազվագյուտ «Խամսա» ձեռագրերի բնօրինակները և պատճենները:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. http://ganja.mctgov.az
  2. president.az
  3. British Museum person-institution thesaurus