Նիզամի Գյանջևիի թանգարան
Նիզամի Գյանջևիի թանգարան | |
---|---|
Տեսակ | Թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Գանձակ |
Հասցե | Գանձակ, Բաքու - Եվլախ մայրուղին, Ադրբեջան |
Նիզամի Գյանջևիի թանգարան (ադրբ.՝ Nizami Gəncəvi Muzeyi), Գանձակ քաղաքում գտնվող թանգարան։ Թանգարանում ցուցադրվում են պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկի, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ Նիզամի Գյանջևիի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող ցուցանմուշներ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիզամի Գյանջևիի թանգարանի շինարարությունը սկսվել է 2012 թվականի վերջին[2]։ Թանգարանի առջև Նիզամի Գյանջևիի կիսանդրին է տեղադրվել։ Թանգարանը գտնվում է Նիզամիի դամբարանի կողքին։ Թանգարանում տեղադրվել է բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը արտացոլող մոնիտորը։ Գիտահետազոտական բաժինում ստեղվեց բոլոր պայմանները գիտական հետազոտությունների համար։ Այստեղ ցուցադրվում են գրքեր և մենագրություններ `նվիրված բանաստեղծի 800-ամյակին և 840-ամյակին։
Թանգարանում նաև ցուցադրվում է գրողի Ավստրիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ազգային գրատարաններում[3], Եգիպտոսի Ալեքսանդրինա գրադարանում, Ֆրանսիայի Ստրասբուրգ Գրադարանում և ԱՄՆ Մետրոպոլիտենի թանգարանում պահպանված հազվագյուտ «Խամսա» ձեռագրերի բնօրինակները և պատճենները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «http://ganja.mctgov.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ president.az
- ↑ British Museum person-institution thesaurus