Գևորգ Գոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գոյան
Ի ծնեԳևորգ Տեր-Նիկողոսյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1901(1901-11-10), նոյեմբերի 23, 1901(1901-11-23) կամ 1901[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էոչ վաղ քան 1950 և ոչ ուշ քան 2021, փետրվարի 22, 1982(1982-02-22) կամ 1982[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՄասնագիտությունԹատերական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Գևորգ Գոյան

Գևորգ Հովսեփի Գոյան (Տեր-Նիկողոսյան), (նոյեմբերի 10, 1901, Թիֆլիս - փետրվարի 24, Մոսկվա, հայ խորհրդային թատերագետ։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն

ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1936 թվականից նույն ինստիտուտի դասախոս, 1949 թվականից պրոՖեսոր, 1958 թվականից՝ ԽՍՀՄ Ժողովուրդների թատրոնի պատմության ամբիոնի վարիչ։ Աշխատություններից են՝ «Ռուսական թատրոնի պատմությունը 17-19-րդ դարերում», «Ռուսական թատրոնի զարգացման ուղին», «Գլիկերիա Ֆեդոտովա»։ 1944 թվականին Երևանում մասնակցել է թատերական ինստիտուտի հիմնադրմանը և դասավանդել մինչև 1949 թվականը։ 1952 թվականին Մոսկվայում լույս է ընծայել համաշխարհային թատրոնի պատմության և հայագիտության ասպարեզում կարևոր ավանդ ներկայացնող՝ «Հայ թատրոնի 2000 տարին» երկհատոր աշխատությունը։ 1970 թվականին հայերեն հրատարակվել է «Ո՛րն է ազգային թատրոնը» հոդվածների ժողովածուն՝ նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների թատերական մշակույթի զարգացման հարցերին։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 156