Գևորգ Գոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Գևորգ Գոյան
Ի ծնեԳևորգ Տեր-Նիկողոսյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1901(1901-11-10) կամ նոյեմբերի 23, 1901(1901-11-23)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էոչ վաղ քան 1950 և ոչ ուշ քան 2021 կամ փետրվարի 22, 1982(1982-02-22) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՄասնագիտությունԹատերական գործիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Գևորգ Գոյան

Գևորգ Հովսեփի Գոյան (Տեր-Նիկողոսյան, (նոյեմբերի 10, 1901(1901-11-10) կամ նոյեմբերի 23, 1901(1901-11-23), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ոչ վաղ քան 1950 և ոչ ուշ քան 2021 կամ փետրվարի 22, 1982(1982-02-22), Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ խորհրդային թատերագետ։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1936 թվականից նույն ինստիտուտի դասախոս, 1949 թվականից պրոՖեսոր, 1958 թվականից՝ ԽՍՀՄ Ժողովուրդների թատրոնի պատմության ամբիոնի վարիչ։ Աշխատություններից են՝ «Ռուսական թատրոնի պատմությունը 17-19-րդ դարերում», «Ռուսական թատրոնի զարգացման ուղին», «Գլիկերիա Ֆեդոտովա»։ 1944 թվականին Երևանում մասնակցել է թատերական ինստիտուտի հիմնադրմանը և դասավանդել մինչև 1949 թվականը։ 1952 թվականին Մոսկվայում լույս է ընծայել համաշխարհային թատրոնի պատմության և հայագիտության ասպարեզում կարևոր ավանդ ներկայացնող՝ «Հայ թատրոնի 2000 տարին» երկհատոր աշխատությունը։ 1970 թվականին հայերեն հրատարակվել է «Ո՛րն է ազգային թատրոնը» հոդվածների ժողովածուն՝ նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների թատերական մշակույթի զարգացման հարցերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гоян Георг Иосифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 156 CC BY-SA icon 80x15.png