Jump to content

«Մարիա Բախ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
#OneWomanADay
(Տարբերություն չկա)

06:52, 13 Ապրիլի 2018-ի տարբերակ

Մարիա Բախ
Ծնվել էմարտի 11, 1896(1896-03-11)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Ավստրիա
Մահացել էփետրվարի 26, 1978(1978-02-26)[5][4] (81 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, նկարչուհի և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (1925)
 Maria Bach Վիքիպահեստում

Մարիա Էմիլյա ֆոն Բախ (գերմ.՝ Marie Emilie Freiin von Bach, մարտի 11, 1896(1896-03-11)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 26, 1978(1978-02-26)[5][4], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի դաշնակահարուհի, ջութակահար, կոմպոզիտոր և նկարիչ:

Կենսագրություն

Մարիան ծնվել է երաժշտական ընտանիքում. նրա հայրը եղել է փաստաբան, զբաղվել է նաև երաժշտությամբ և նկարչությամբ, մայրը եղել է երգչուհի և կոմպոզիտոր: Մարիան երաժշտությամբ զբաղվել է հինգ տարեկանից մասնավոր ուսուցչի մոտ, միաժամանակ սովորել է ջութակ և դաշնամուր նվագել: Հոր տնային նվագախմբում եղել է Երկրորդ ջութակահարը: Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1919-1925 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Յոզեֆ Մարքսը (կոմպոզիցիա), Պոլ դե Կոնը (դաշնամուր) և Իվան Բուտնիկովը (դիրիժորություն):

Մարիա Բախի կատարման յուրաձևությունը ձևավորվել է ուշ ռոմանտիկների Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Սկրյաբինի և Իգոր Ստրավինսկու ազդեցության տակ: 1921 թվականին նա հանդես է եկել որպես կոմպոզիտոր «Հումորային երգեր» (գերմ.՝ Narrenlieder) շարքով, որը գրվել է տենորի և նվագախմբի համար: 1920-1930-ական թվականներին գրել է ստեղծագործություններ դաշնամուրի քառյակի, դաշնամուրի կվինտետի, սոնատա թավջութակի և դաշնամուրի համար:

Ամուսնություն

1920-ական թվականներին Բախը մտերիմ է եղել ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Իվան Բուտնիկովի հետ: Հետագայում Բուտնիկոֆը դարձել է նրա դիրիժորության և նվագախմբային ուսուցման ուսուցիչը: 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Բախն ամուսնացել է Արթուրո Չիաչելիի հետ: Ամուսնացած են եղել մինչև Չիաչելիի մահը[6]: Չիաչելին իտալացի նկարիչ 1939-1941 թթ. դասավանդել է Վիեննայի իտալական դպրոցում[6]: Չիաչելիի հետ Մարիան սովորեց նկարել, մասնավորապես նկարում էր իտալական բնապատկերներ [7]: Երբ նա սկսեց ցուցադրել իր աշխատանքները, դրանք ավելի հայտնի դարձան, կան նրա կոմպոզիտորական գործերը:

1966 թվականին Չիաչելիի մահից հետո Մարիան թողեց նկարչությունը և կրկին անցավ երաժշտական գորշունեության: 1962 թվականին արժանացել է ոսկե մեդալի, 1976 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[8]:

Մահ

Բախը մահացել է 1978 թվականի փետրվարի 26-ին, Վիեննայի իր բնակարանում գազի արտահոսքի պատճառով[9]: Նրա փաստաթղթերը գտնվում են Վիեննայի քաղաքապետարանի գրադարանում[10]:

Ստեղծագործություններ