Մարիա Բախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Բախ
Bildnis der Baronin Maria von Bach. (I. Fassung),.jpg
Ծնվել էմարտի 11, 1896(1896-03-11)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էփետրվարի 26, 1978(1978-02-26)[5][4] (81 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, նկարչուհի և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (1925)
Commons-logo.svg Maria Bach Վիքիպահեստում

Մարիա Էմիլյա ֆոն Բախ (գերմ.՝ Marie Emilie Freiin von Bach, մարտի 11, 1896(1896-03-11)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 26, 1978(1978-02-26)[5][4], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի դաշնակահարուհի, ջութակահար, կոմպոզիտոր և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է երաժիշտների ընտանիքում. նրա հայրը եղել է փաստաբան, զբաղվել է նաև երաժշտությամբ և նկարչությամբ, մայրը եղել է երգչուհի և կոմպոզիտոր։ Մարիան երաժշտությամբ զբաղվել է հինգ տարեկանից մասնավոր ուսուցչի մոտ, միաժամանակ սովորել է ջութակ և դաշնամուր նվագել։ Հոր տնային նվագախմբում եղել է Երկրորդ ջութակահարը։ Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1919-1925 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Յոզեֆ Մարքսը (կոմպոզիցիա), Պոլ դե Կոնը (դաշնամուր) և Իվան Բուտնիկովը (դիրիժորություն)։

Մարիա Բախի կատարման յուրաձևությունը ձևավորվել է ուշ ռոմանտիկների Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Սկրյաբինի և Իգոր Ստրավինսկու ազդեցության տակ։ 1921 թվականին նա հանդես է եկել որպես կոմպոզիտոր «Հումորային երգեր» (գերմ.՝ Narrenlieder) շարքով, որը գրվել է տենորի և նվագախմբի համար։ 1920-1930-ական թվականներին գրել է ստեղծագործություններ դաշնամուրի քառյակի, դաշնամուրի կվինտետի, սոնատա թավջութակի և դաշնամուրի համար։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին Բախը մտերիմ է եղել ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Իվան Բուտնիկովի հետ։ Հետագայում Բուտնիկովը դարձել է նրա դիրիժորության և նվագախմբային ուսուցման ուսուցիչը։ 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Բախն ամուսնացել է Արթուրո Չիաչելիի հետ։ Ամուսնացած են եղել մինչև Չիաչելիի մահը[6]։ Չիաչելին իտալացի նկարիչ 1939-1941 թթ. դասավանդել է Վիեննայի իտալական դպրոցում[6]։ Չիաչելիի հետ Մարիան սովորեց նկարել, մասնավորապես նկարում էր իտալական բնապատկերներ [7]։ Երբ նա սկսեց ցուցադրել իր աշխատանքները, դրանք ավելի հայտնի դարձան, կան նրա կոմպոզիտորական գործերը։

1966 թվականին Չիաչելիի մահից հետո Մարիան թողեց նկարչությունը և կրկին անցավ երաժշտական գործունեության։ 1962 թվականին արժանացել է ոսկե մեդալի, 1976 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախը մահացել է 1978 թվականի փետրվարի 26-ին, Վիեննայի իր բնակարանում գազի արտահոսքի պատճառով[11]։ Նրա փաստաթղթերը գտնվում են Վիեննայի քաղաքապետարանի գրադարանում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.geschichtewiki.wien.gv.at/Maria_Bach
  2. 2,0 2,1 https://www.klassika.info/Komponisten/Bach_Maria/lebenslauf_1.html
  3. 3,0 3,1 տապանաքար
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Marx E. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und BibliographieSalzburg, Wien, F: Residenz Verlag, 2001. — S. 50—56. — ISBN 978-3-7017-1215-1
  5. 5,0 5,1 5,2 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  6. 6,0 6,1 Porter Cecelia։ Five Lives in Music : Women Performers, Composers, and Impresarios From the Baroque to the Present։ Urbana : University of Illinois Press. 2012։ էջ 127։ ISBN 9780252094132 
  7. Porter Cecelia։ Five Lives in Music : Women Performers, Composers, and Impresarios From the Baroque to the Present։ Urbana : University of Illinois Press. 2012։ էջ 130։ ISBN 9780252094132 
  8. Commire Anne, Klezmer Deborah (2000)։ Women in world history: a biographical encyclopedia 
  9. Ezust Emily։ «Maria Bach»։ The LiederNet Archive (չաշխատող հղում)
  10. «Maria Bach»։ Klassika 
  11. Porter Cecelia։ Five Lives in Music : Women Performers, Composers, and Impresarios From the Baroque to the Present։ Urbana : University of Illinois Press. 2012։ էջ 132։ ISBN 9780252094132 
  12. «Lebenslauf von Maria Bach»։ Վերցված է հունվարի 20, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]