Jump to content

«Արքայադստեր օրագրերը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Արտաքին հղումները՝ վերջում
Տող 7. Տող 7.
|նկարագրություն =
|նկարագրություն =
|երկիր = {{ԱՄՆ}}
|երկիր = {{ԱՄՆ}}
|ժանր =
|ժանր = [[կինոկատակերգություն]], [[մելոդրամա]]
|թեմա =
|թեմա =
|հիմք =
|հիմք =
|թվական = [[2001]]
|թվական =
|պրեմիերա =
|պրեմիերա =
|լեզու = [[անգլերեն]]
|լեզու = [[անգլերեն]]
|ռեժիսոր = Հարի Մարշալ
|ռեժիսոր =
|պրոդյուսեր = Դեբրա Մարտին Չեյզ, [[Ուիթնի Հյուսթոն]], Մարիո Իսկովիչ
|պրոդյուսեր =
|սցենարի հեղինակ = Ջինա Վենդկոստ
|սցենարի հեղինակ = Ջինա Վենդկոստ
|դերակատարներ =
|դերակատարներ =
|օպերատոր = Կարլ Վալտեր Լինդենլաուբ
|օպերատոր =
|երաժշտություն =
|երաժշտություն =
|մոնտաժ =
|մոնտաժ =
Տող 63. Տող 63.
* Ֆիլմի 2-րդ մասը՝ «Արքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ թագուհի»-ն հայտնվեց էկրանին 2004 թվականի օգոստոսին:
* Ֆիլմի 2-րդ մասը՝ «Արքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ թագուհի»-ն հայտնվեց էկրանին 2004 թվականի օգոստոսին:


== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://disneydvd.disney.go.com/the-princess-diaries-special-edition.html#4832 Պաշտոնական կյանք] {{ref-en}}
* [http://disneydvd.disney.go.com/the-princess-diaries-special-edition.html#4832 Պաշտոնական կյանք] {{ref-en}}
Տող 69. Տող 71.
* {{imdb title|0247638|«Արքայադստեր պրագրերը»}}
* {{imdb title|0247638|«Արքայադստեր պրագրերը»}}
* {{Amg movie|249183}}
* {{Amg movie|249183}}
{{Արտաքին հղումներ}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

12:50, 20 Հունիսի 2016-ի տարբերակ

Արքայադստեր օրագրերը
անգլ.՝ The Princess Diaries
Պատկեր:The-princess-diaries.14597.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար և մանկական ֆիլմ
ՀիմքԱրքայադստեր օրագրերը[1]
Թվականօգոստոսի 3, 2001[2][3] և դեկտեմբերի 20, 2001[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Մարշալ[2][5][6][…]
ՊրոդյուսերՈւիթնի Հյուսթոն, Դեբրա Մարտին Չեյզ և Մարիո Իսկովիչ
Սցենարի հեղինակՋինա Վենդկոստ
ԴերակատարներՋուլի Էնդրյուս[5][7][8][…], Հեկտոր Էլիզոնդո[7][6][9][…], Հեդեր Մատարացցո[7][6][10][…], Մենդի Մուր[7][6][10][…], Քերոլայն Գուդոլ[7][6][11], Պատրիկ Ֆլուգեր[7][6][11], Սանդրա Օ[7][11], Էրիկ ֆոն Դետտեն[7][6][11], Ջոել ՄակՔրերի[7], Լարի Միլլեր[7], Նիկոլ Թոմ[7], Ռենե Օբերժոնուա, Ռոբերտ Կոպոլա Շվարցման[7][6][11], Էն Հեթուեյ[5][7][8][…], Սթենլի Ֆրեյզեն[7], Թրեյսի Ռեյներ[7], Էթան Սենդլեր[7], Շոն Օ'Բրայան[7][11], Ջոն ՄակԳայվերն[7], Քեթի Գարվեր[7], Լորեն Մոլթբի[7], Մարկ Թոմփսոն[7], Ռոբերտ Գլաուդինի[7], Բրայան Ֆելփս[7], Նեդ Բրոուեր[7], Սանդրա Թեյլոր[7], Բարրի Ռեթքլիֆ[7], Սեմ Դենոֆֆ[7], Թեյլոր Լոկ[7], Թոդ Լոու[7] և Բոննի Աարոնս
ՕպերատորԿարլ Վալտեր Լինդենլաուբ[12]
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԲրյուս Գրին
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Ջենովիա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունBuena Vista Pictures
Տևողություն115 րոպե
Բյուջե26 միլիոն դոլար
ՀաջորդԱրքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ արքայադուստր
 The Princess Diaries (film) Վիքիպահեստում

Արքայադստեր օրագրերը (անգլ.՝ The Princess Diaries, հայտնի է նաև «Ինչպես դառնալ արքայադուստր»), ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է 2001 թվականին ռեժիսոր Հարի Մարշալի կողմից: Ֆիլմը նկարահանված է Մեգ Կեբոտի համանուն վեպի մոտիվներով: Այլ դերասաններից բացի այտեղ նկարահանվել է ամերիկյան բեմի հայտնի աստղ Ջուլի Էնդրյուս-ը:

Սյուժե

15-ամյա Միան ապրում է Սան Ֆրանցիսկոյում և ապրում է հասարակ ամերիկյան դեռահասի կյանքով: Նա համեստ «գիտունիկ» է և նրա կյանքի միակ նպատակն անտեսանելի դառլալն է: Նա ունի միայն մեկ ընկերուհի՝ Լիլի Մոսկովից և Մայքլը՝ Լիլիի ավագ եղբայրը, որը գաղտնի սիրահարված է Միային: Միան սիրահարված է դպրոցի ամենահայտնի տղային՝ Ջոշին:

Մի անգամ Միային է այցելում նրա տատիկը՝ Կլարիսան և հրավիրում է վերջինիս ժամանել նրա մոտ հյուրանոց: Միան իմանում է, որ նրա հայրը մինչ մահը եղել է եվրոպական երկիր՝ Ջենովայի կրոպրինցը, իսկ իր տատիկը՝ այդ երկրի թագուհին: Իսկ ինքը պետք է դառնա Ջենովայի արքայադուստրը՝ Ամելիա Մինիոնետ Գրիմալդի Տերմոպոլիս Րենալդի (Amelia Mignonette Grimaldi Thermopolis Renaldi) և ապրի շքեղության մեջ, կամ էլ միշտ մնա «անտեսանելի» ողջ կյանքի ընթացքում: Բայց Միան բոլորովին չի ձգտում հարստության և համբավի:

Միան տատիկի մոտ ցուցադրում է անասելի պահվածք: Բացի դրանից՝ Կլարիսը տպավորված է այն բանով, թե ինչքան տհաճ տեսք ունի իր թոռնուհին: Նա որոշում է իր թոռնուհուն սովորեցնել էթիկայի կանոններին, իսկ մի ամիս հետո Միան պետք է որոշում կայացնի: Հիմա Միան պետք է ժամանի իր տատիկի մոտ ամեն օր և ամեն ինչ գաղտնի պահի: Թիկնապահության ղեկավար Ջեզոֆը նրան դպրոց է տանում լիմուզինով:

Տատիկը աշխատում է Միայի արտաքին տեսքի վրա և հրավիրում է մոդային իմիջմեյքեր Պաոլոյին, որի հետևանքում Միան դառնում է գեղեցկուհի: Բայց իր լավագույն ընկերուհին նրան քննադատում է դրա համար: Նրանք վիճում են, սակայն Միան պատմում է Լիլիին իր գաղտնիքը և նրանք հաշտվում են: Այդ ժամանակ շատախոս Պաոլոյից լրագրողները իմանում են, որ Միան Ջենովայի նոր արքայադուստրն է և ամենուր հետապնդում են նրան:

Առաջին ընդունելության ժամանակ Միան ամեն ինչ փչացնում և մտնում է վատ իրավիճակի մեջ: Բայց ժամանկի ընթացքում նա հարմարվում է և սովորում: Անտեսանելի մարդուց նա դառնում է դպրոցի ամենահայտնի աղջիկը: Ջոշը բաժամնվում է իր սիրած աղջկանից և Միային հրավիրում լողափում տեղի ունեցող խնջույքին: Բայց այդ օրը Մայքլի փորձն է, որին Միան խոստացել է գնալ, իսկ Լիլիի մոտ՝ հեռուստանախագիծ, որտեղ նա նույնպես խոստացել է մասնակցել: Աղջիկնն ընտրում է խնջույքը, բայց տոնը վատ է վերջանում: Ջոշը նրան համբուրում է տեսախցիկների առաջ՝ հայտնի դառնալու համար, իսկ դպրոցի հայտնի աղջիկները նրան մտցնում են խցիկի մեջ շորերը հանելու համար: Միան վշտի մեջ է, բայց այնուամենայնիվ նա որոշում է գնալ պարահանդեսի և հրավիրում է Լիլիին ու Մայքլին, վերջինս հրաժարվում է:

Պարահանդեսից առաջ Միան որոշում է, որ նա արժանի չէ արքայադուստր դառնալ: Նա պատրաստվում է փախչել և գնալ ճանապարհորդության: Բայց իրերի մեջ գտնում է հոր թողած նամակը և հասկանում է, որ չի կարող հրաժարվել երկիրը կառավարելուց: Նա պատրաստվում է գնալ պարահանդես, բայց անձրև է գալիս և մեքենան չի աշխատում: Թագուհին պատրաստ է հայտարարություն անել այն մասին, որ Միան հրաժարվել է տիտղոսից և իշխանությունը անցնում է բարոնին՝ ֆոն Տրոկենին: Բայց Ջոզեֆը ճիշտ պահին հացնում է նրան պարահանդես:

Միան պաշտոնապես հաստատում է, որ նա համաձայն է դառնալ արքայադուստր: Ընտանիքի հետ միասին նա տեղափոխվում է Ջենովա:

Տեղեկություններ

  • Ֆիլմի ռեժիսորը Հարի Մարշալն է: Պրոդուսերներ են դարձել Դեբրա Մարտին Չեյզը և Ուիթնի Հյուսթոնը: Էն Հեթուեյն ընտրվել է Միայի դերի համար, քանի որ Մարշալի աղջիկը՝ տեսնոլով Էնին տեսագրության մեջ, ասաց, որ նրա մազերը լավագույնն են արքայադստեր դերի համար:
  • Մարշալի բոլոր ֆիլմերում նկարահանվող Հեկտոր Էլիզոնդոն, խաղում է թիկնապահ Ջոզոֆի դերը[13]:
  • Էն Հեթուեյի խոսքերով՝ սկզբւոմ Միայի դերը պետք է կատարեր Լիվ Թայլերը, բայց հետո պրոդուսերները որոշեցին օգտագործել դիտորդների համար վատ ծանոթ դեմք: Ավելի քան 500 դերասանուհի փորձում էին գլխավոր դերի համար:
  • Գրքի սյուժեն սահմաանվում է Նյու Յորքում, բայց ֆիլմում տեղափոխել են Սան Ֆրանցիսկո, քանի որ Մարշալի թոռնիկներն ապրում են այնտեղ:
  • Ֆիլմի 2-րդ մասը՝ «Արքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ թագուհի»-ն հայտնվեց էկրանին 2004 թվականի օգոստոսին:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադստեր օրագրերը» հոդվածին։