Մեգ Կեբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգ Կեբոտ
անգլ.՝ Meg Cabot
Montreuil - Salon du livre jeunesse 2011 - Meg Cabot - 001.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Meggin Patricia Cabot
Ծնվել էփետրվարի 1, 1967(1967-02-01)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրԲլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ
Գրական անունMeg Cabot, Patricia Cabot, Meggin Cabot և Jenny Carroll
Մասնագիտությունգրող, վիպասան, նկարազարդող, մանկագիր, նկարչուհի և սցենարիստ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[3]
ԿրթությունԻնդիանայի համալսարան և Bloomington High School South?
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներԱրքայադստեր օրագրերը և Ավալոն դպրոցը
Կայքmegcabot.com
Commons-logo.svg Meg Cabot Վիքիպահեստում

Մեգ Կեբոտ (անգլ.՝ Meg Cabot, փետրվարի 1, 1967(1967-02-01)[1][2][3][…], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), անունն ի ծնե՝ Մեգին Պատրիցիա Կեբոտ (Meggin Patricia Cabot), ամերիկացի գրող, մանկական և սիրային վեպերի հեղինակ, որոնցից մեկի («Արքայադստեր օրագրերը») հիման վրա Walt Disney Pictures-ը նկարահանել է համանուն ֆիլմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեբոտը ծնվել է Ինդիանայի Բլումինգթոն քաղաքում[4][5]։ Նա քաղաքի հանրային գրադարանում ժամեր է անցկացրել Ջեյն Օսթինի, Ջուդի Մեգինի և Բարբարա Կարտլենդի ստեղծագործությունների ընթերցանությամբ։ Հետաքրքիր է, որ Մեգը երկու անգամ դպրոցում ձախողել է հանրահաշիվը, ինչն արտացոլվել է նրա գրքերի հերոսների կերպարներում[6]։

Ինդիանայի համալսարանն ավարտեուց հետո տեղափոխվել է Նյու Յորք Սիթի՝ նպատակ ունենալով կարիերա ստեղծել որպես նկարազարդող[4][5]։ Սակայն շուտով նա թողել է այդ աշխատանքը և սկսել է աշխատել որպես Նյու Յորքի համալսարանի առաջին կուրսեցիների հանրակացարանի կառավարչի օգնական։

1993 թվականի ապրիլի 1-ին Մեգ Կեբոտը ամուսնացել է ֆինանսական գրող (նա, ով գրում է տնտեսության վերաբերյալ աշխատություններ) և բանաստեղծ Բենջամին Դ. Էգնատցի հետ։ Նրանց հարսանիքի օրը՝ ապրիլի 1-ը՝ Ծիծաղի օրը, կանխամտածված խաղ էր Մեգի կողմից ըստ այն համոզմունքի, որ առաջին հերթին միայն հիմարներն են ամուսնանում։ Հարսանիքը գաղտնիք էր, որը տեղի է ունեցել Իտալիայում։ Նրա «Every Boy’s Got One» վեպի մոտիվը հենց այդ փախուստն է։

Նա 2 կատու ունի՝ միաչքանի Հենրիետան[7] և Գեմը, որոնց մասին հաճախ գրում է իր բլոգում։

Ապրելով Ինդիանայում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Ֆրանսիայում՝ նա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քի Ուեսթում[8]։ Մեգն իր ողջ ժամանակը նվիրել է գրական ստեղծագործությանը։ Նա այժմ իր ժամանակը կիսում է Նյու Յորքի բնակարանի և Քի Ուեսթի հանգստյան տան միջև։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արքայադստեր օրագրերը» շարքը.

  1. Արքայադստեր օրագրերը / The Princess Diaries
  2. Արքայադուստրը ուշադրության կենտրոնում / Princess in Spotlight
  3. Սիրահարված արքայադուստրը / Princess in love
  4. Արքայադուստրը սպասում է / Princess in Waiting
  5. Վարդագույն հագուստով արքայադուստրը / Princess in Pink
  6. Արքայադուստրը պրակտիկայում / Princess in Training
  7. Արքայադուստրը երեկույթին / Party Princess
  8. Արքայադուստրը եզրագծին / Princess on The Brink
  9. Արքայադուստր Միան / Princess Mia
  10. Ընդմիշտ արքայադուստր / Forever Princess
  11. Արքայական հարսանիք / Royal Wedding

Ինչպես նաև՝

«Հեդեր Ուելս» շարքը.

  1. Ես գեր չեմ / Size 12 Is Not Fat
  2. Խնդիրը չափսի մեջ չէ / Size 14 Is Not Fat Either
  3. Հաբեր շիկամազ կատվի համար / Big Boned

«Երիտասարդը» շարքը.

  1. Պարզապես հարևան / The Boy Next Door
  2. Երիտասարդը հանդիպեց աղջկա / Boy Meets Girl
  3. Every Boy's Got One

«Բամբասանքի թագուհին» շարքը.

  1. Բամբասանքի թագուհին / Queen of Babble
  2. Բամբասանքի թագուհին մեծ քաղաքում / Queen of Babble in the Big City
  3. Բամբասանքի թագուհին ամուսնանում է/Queen of Babble Gets Hitched

«Airhead» շարքը.

  1. Մանոլոյի կրունկը / Airhead
  2. Being Nikki
  3. Պոդիում / Runaway

«Էլլի Ֆինքլ. կանոններ աղջիկների համար» շարքը.

  1. Տեղափոխման օրը / Moving day
  2. The New Girl
  3. Best Friends and Drama Queens
  4. Stage Fright
  5. Glitter Girls and the Great Fake Out
  6. Blast from the Past

«Մեդիատոր» շարքը.

  1. Ստվերների աշխարհը / Shadowland

Այլ ստեղծագործություններ

  1. Հուսահատ աղջիկը / All-American Girl
  2. Կուռքը և երկրպագուհիները / Teen Idol
  3. Ավալոն դպրոցը / Avalon high (էկրանավորվել է 2010 թվականին)

Պատրիցիա Կեբոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոուլինգզներ» շարքը.

  1. Արբեցնող բույր / WHERE ROSES GROW WILD
  2. Իմ սրտի դիմանկարը / PORTRAIT OF MY HEART

Այլ ստեղծագործություններ

  1. Համբուրե՛ք հարսանցուին, միլո՛րդ / KISS THE BRIDE
  2. Ողջամտություն և գայթակղություն / EDUCATING CAROLINE
  3. Փոքրիկ խայտառակություն / A LITTLE SCANDAL
  4. Այդ կապույտ աչքերը / LADY OF SKYE
  5. Անպարկեշտ առաջարկ / AN IMPROPER PROPOSAL

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170324044117/http://jeugdliteratuur.org/auteurs/meg-cabot
  4. 4,0 4,1 Meg Cabot Biography. Notablebiographies.com. Retrieved on 2012-12-31.
  5. 5,0 5,1 Historical Romance Writers Author: Patricia Cabot Archived July 10, 2016, at the Wayback Machine.. Historicalromancewriters.com (December 3, 2012). Retrieved on 2012-12-31.
  6. «Մեգ Կեբոտի կենսագրությունը»։ http://megcabot.ru/։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-08-ին։ Վերցված է 2020-07-19 
  7. «Report from Downton Cabot: Life Goes On - Meg Cabot»։ Meg Cabot (en-US)։ 2013-01-28։ Վերցված է 2017-09-05 
  8. Biography of Meg Cabot, Meg Cabot

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]