Jump to content

«Արթուր (Ուելսի արքայազն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37. Տող 37.
Տաս օր անց՝ [[նոյեմբերի 14]]-ին, Լոնդոնի [[Սուրբ Պողոսի Տաճար|Սուրբ Պողոսի Տաճարում]] տեղի ունեցավ պսակադրությունը։ Արքայադուստր Կատալինան, ով ամուսնությունից հետո դարձավ [[Եկատերինա Արագոնացի]], Ուելսի արքայադուստր, այժմ հանդիսանում էր արքունիքի երկրորդ տիկինը՝ [[Էլիզաբեթ Յորքի]] թագուհու հետքով։ Ամուսնական գիշերը զուգերը անցկացրեցին Եպիսկոպոսական պալատում{{sfn|Strickland, Agnes|1853|p=69}}։ Ամուսնությունից մի քանի օր անց Արթուրը գրեց [[Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)|Ֆերդինանդ II ]] և [[Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)|Իզաբելլա I ]] այն մասին, որ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] համար կլինի «հավատարիմ և սրող ամուսին իր կյանքի բոլոր օրերում» ({{lang-en|...a true and loving husband all of his days}}){{sfn|Weir, Alison|1991|p=34}}
Տաս օր անց՝ [[նոյեմբերի 14]]-ին, Լոնդոնի [[Սուրբ Պողոսի Տաճար|Սուրբ Պողոսի Տաճարում]] տեղի ունեցավ պսակադրությունը։ Արքայադուստր Կատալինան, ով ամուսնությունից հետո դարձավ [[Եկատերինա Արագոնացի]], Ուելսի արքայադուստր, այժմ հանդիսանում էր արքունիքի երկրորդ տիկինը՝ [[Էլիզաբեթ Յորքի]] թագուհու հետքով։ Ամուսնական գիշերը զուգերը անցկացրեցին Եպիսկոպոսական պալատում{{sfn|Strickland, Agnes|1853|p=69}}։ Ամուսնությունից մի քանի օր անց Արթուրը գրեց [[Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)|Ֆերդինանդ II ]] և [[Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)|Իզաբելլա I ]] այն մասին, որ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] համար կլինի «հավատարիմ և սրող ամուսին իր կյանքի բոլոր օրերում» ({{lang-en|...a true and loving husband all of his days}}){{sfn|Weir, Alison|1991|p=34}}


Ամուսնական հանդիսություններից հետո՝ [[Դեկտեմբերի 21|դեկտեմբերի 21-ին]], նորապսակները ուղևորվեցին Լադլոու ամրոց՝ տեղակայված ոչ հեռու Ուելսի սահմանից, որտեղ Արթուրին հարկավոր էր սկսել թագավորական ժառանգի և Ուելսի խորհրդի ղեկավարի վարչական պարտականությունները։ Ճանապարհին ամուսինները կանգ առան ՝ նշելով այնտեղ [[1501]]թ․-ի [[Սուրբ ծնունդ|Սուրբ ծնունդը]]։
Ամուսնական հանդիսություններից հետո՝ [[Դեկտեմբերի 21|դեկտեմբերի 21-ին]], նորապսակները ուղևորվեցին Լադլոու ամրոց՝ տեղակայված ոչ հեռու Ուելսի սահմանից, որտեղ Արթուրին հարկավոր էր սկսել թագավորական ժառանգի և Ուելսի խորհրդի ղեկավարի վարչական պարտականությունները։ Ճանապարհին ամուսինները կանգ առան [[Վուդսթոք (Անգլիա)|Վուդսթոքում]]՝ նշելով այնտեղ [[1501]]թ․-ի [[Սուրբ ծնունդ|Սուրբ ծնունդը]]։


== Արթուրի մահը և դրա հետևանքները ==
1502թ․-ի մարտի 27-ին Արթուրը շատ ծանր հիվանդացավ և մեկ շաբաթ անց՝ ապրիլի 2-ին մահացավ՝ հավանաբար Անգլիական քրտինքից{{sfn|Линдсей, Карен|1996|с=49}}։ Նրա մահվան այլ վարկածների հետ կապված նշվում է նաև շաքարախտը, թոքախտը<ref>{{cite web|author=|datepublished=|url=http://historymedren.about.com/od/awho/p/who_arthurtudor.htm|title=О причинах смерти принца Артура|lang=en|publisher=about.com|accessdate=2010-03-17|archiveurl=http://www.webcitation.org/66oZY7gsf|archivedate=2012-04-10}}</ref> և թոքերի բոբոքումը{{sfn|Starkey, David|2004|p=76}}։ Եատերինան նույնպես անառողջ էր, բայց այնուամենայնիվ ապաքինվեց{{sfn|Starkey, David|2004|p=79}}։ Արթուրի սենեկապետը անմիջապես [[Գրինվիչ]] ուղարկեց Արթուրի մահվան մասին լուրը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր արքունիքի պալատականները։ Թաղման արարողության կազմակերպումը հանձնարարված էր [[Թոմաս Գովարդ|Թոմաս Գովարդին]]։ Երեք շաբաթով արքայազնի զմռսված մարմինը ցուցադրվեց հրաժեշտի համար իր ննջասենյակում։ [[Յուրիի օր|Յուրիի օրը]]՝ ապրիլի 23-ին, Լադլոում կատարվեց հոգեհանգստի կարգը, որից հետո Ուելսի արքյազնի աճյունը թաղվեց [[Վուսթեր|Վուսթերական ալատում]], որտեղ նրա մարմինը գտնվում է մինչ օրս։ Ինչպես թելադրում էր վարվեցողության կանոնները, ո՛չ թագավորը և թագունին, և ոչ էլ երիտասարդ այրին ներկա չգտնվեցին թաղման արարողակարգին{{sfn|Starkey, David|2004|pp=77-78}։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

07:19, 19 Հունիսի 2016-ի տարբերակ

Արթուր
Arthur, Prince of Wales
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1486[1][2]
ԾննդավայրՎինչեսթեր, Անգլիայի թագավորություն[3]
Մահացել էապրիլի 2, 1502(1502-04-02)[3][4] (15 տարեկան)
Մահվան վայրԼադլոու, Shropshire, Շրոպշիր, Անգլիա[3]
ԳերեզմանWorcester Cathedral
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԱմուսինԵկատերինա Արագոնացի[5]
Ծնողներհայր՝ Հենրի VII[5], մայր՝ Էլիզաբեթ Յորքեցի[5]
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
 Arthur, Prince of Wales Վիքիպահեստում

Արթուր (Ուելսի արքայազն) (անգլ.՝ Arthur, Prince of Wales, 1468 թ․ սեպտեմբերի 20 - 1502 թ․ ապրիլի 2) - Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի ավագ որդին, Անգլիական գահի ժառանգորդը։ Մահացել է 15 տարեկանում՝ այդպես էլ չբարձրանալով գահին։ Հենրի VII-ի մահից հետո գահ բարձրացավ Արթուրի փոքր եղբայրը՝ Հենրի VIII Թյուդորը։

Կենսագրություն

Վաղ տարիներին Արթուրի ծնողների (Հենրի VII Թյուդոր և Էլիզաբեթ Յորքի) ամուսնությունը, որը տեղի ունեցավ 1486 թ․-ի հունվարի սկզբներին՝ նշանավորվեց եբեմնի թշնամացած ընտանիքների՝ Յորքերի և Լանկաստերների միավորմամբ, և կրում էր որոշակի խորհրդանշական բնույթ՝ ուղղված հաշտեցմանը Վարդերի պատերազմից հետո։ Ամուսնությունից հետո Էլիզաբեթը շատ շուտ հղիացավ և արդեն սեպտեմբերի սկզբներին ամբողջ թագավորական ընտանիքը տեղափոխվեց Վինչեսթեր, որտեղ Հենրի VII պնդմամբ պետք է տեղի ունենար նրա ժառանգի ծնունդը։ Արքայազնը ծնվեց 1486 թ․-ի սեպտեմբերի 20-ին Վինչեսթերում, հին թագավորության մայրաքաղաքը, որտեղ ինչպես համարվում է, տեղակայված էր առասպելական Կամելոտը[6]։ Արթուրի անունը ընտրված չէր պատահական, նպատակաուղղված էր ընդգծելու ասոցիատիվ կապը գահի ժառանգի և Կամելոտի առասպելական թագավոր Արթուրի հետ և հաստատելու նոր տոհմի օրինականությունը[7].|group="к"}}։

Արթուրը լուս աշխարհ եկավ, ինչպես նշում էր նրա տատիկը՝ Մարգարետ Բոֆորտ, իր օրագրում,-Կեսգիշերից մեկ ժամ անց, ժամանակից մեկ ամիս շուտ, այնուամենայնիվ բավականին առողջ[8][9][10]։ Այն որ նա ծնվել էր վաղաժամ, շատ հետազոտողների համար դարձավ պատճառ ենթադրելու, որ արքայազնը թույլ էր և հիվանդոտ։ Այնուհանդերձ ժամանակորդների վկայությունները չեն հաստատում այդ վարկածը։ 1488 թ․-ին իսպանական դեսպանները՝ տեսնելով երկամյա Արթուրին՝ գտնում էին, որ նա հիանալի երեխա է։

Արքայազնի մկրտությունը եղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Վինչեսթերական մայր տաճարում։ Նրա կնքահայրերը դարձան Թոմաս Սթենլին, Ջոն դե Վերը, Վիլյամ Ֆիցալանը, այրիաած Էլիզաբեթ Վուդվիլը և արքայադուստր Սիսիլիա Յորքը[11]։ 1489 թ․-ի նոյեմբերին շնորհվեցին Անգլիայի գահի թագաժառանգի ավանդական տիտղոսները՝ Ուելսի արքայազն և Չեստերի կոմս։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա Բանիի ասպետի ձեռնբադրումը[11]։

1492 թ․-ին արքայազն ուղարկվել է Ուելս, որտեղ ձևավորվեց նրա սեփական արքունիքը։ Այստեղ սկսվեց նրա նախապատրաստումը ապագայում թագավորության ղեկավարման համար։ Որպես արքայի ավագ որդին, Արթուրը ստացավ կրթություն, որը հարի էր Վերածննդի դարաշրջանի արքայզնի։ Նրա ուսուցիչներն էին Ջոն Ռիդը և Բերնարդ Անդրեն՝ պալատական բանաստեղծ։ Ամեից շատ արքայազնը առաջադիմեց լատիներենի ուսումնասիրման մեջ, որի արդյունքում ապշեցրեց իր գիտելիքներով միլանական դեսպանին, որի մասին նա հիացմամբ հիշատակել է իր զեկույցում։ 15 տաեկանում Արթուրը արդեն հասցրեց ծանոթանալ մեծ քանակի հունական և լատինական հեղինակների հետ[12]։ 1501 թ․-ից սկսած նրա ուսուցիչը դարձավ Թոմաս Լինակրը՝ Անգլիացի բժիշկ և հումանիստ[13]։

Նշանադրություն

Инфанта Каталина Մարիամ Մագդաղենացու կերպարով, XV դարի վերջ — XVI դարի սկիզբ

Միջնադարյան եվրոպական կայսրությունների միջև դաշնակցության կնքման ամենատարածված ձևերից մեկը ամուսնությունն էր։ Արթուրի ծնվելուց հետո սկսվեցին համագործակցությունը նրա ամուսնության մասին Եկատերինա Արագոնացիու հետ՝ կրտսեր երեխան Ֆերդինանդ II և Իզաբելլա I։ Իսպանիան օգտվում էր անվիճելի ազդեցությունից Եվրոպայում և նրա համար մեծ պատիվ կլիներ բարեկամանալը իրենց Կաթոլիկական Մեծությունների ընտանիքի հետ։ Բացի դա, Արթուրի ամուսնությունը իսպանական արքայի դստեր հետ կնպաստեր Անգլիայի հեղինակության բարցրացմանը Եվրոպական պետություններում, ինչպես նաև կամրապնդեր Թուդորների տոհմի ամբիցիաները[14]։

Չնայած համոզիչ հաղթանակին Բոսվորտի ճակատամարտում և Վարդերի պատերազմի ավարտին, Հենրի VII ուներ բավականին երերուն իրավունքներ անգլիական գահին և բավականին երկար ժամանակ նա ստիպված էր պայքարել գահի այլ թեկնածուների հետ[15]։ Այնուամենայնիվ Ֆերդինանտին գայթակղիչ թվաց Անգլիայի հետ միավորման հեռանկարը և հավանական միասնական մասնակցությունը զինվորական ընկերության՝ ընդդեմ Ֆրանսիայի, և 1488 թ․-ին նա իր ուղարկեց լիազորներին Հենրիի մոտ։ Լսելով բաժինքի չափի մասին՝ կղմնակիցները վավերացրեցին պայմանագիրը, որը կնքվել էր 1489 թ․-ի մարտի 27-ին Մեդինա դել Կամպո քաղաքում։ Նրա հիմնական դրույթներն էին ամուսնական պայմանագիրը, միասնական արտաքին քաղքականությունը Ֆրանսիայի նակատմամբ և առևտրային հարկացուցակների իջեցումը Անգլիայի և Իսպանիայի միջև[16]։

Չնայած ամուսնության նախնական պայմանավորվածությունը հաջողությամբ պսակվեց, բայց այն վերջնական չէր։ Անգլիացիները պնդում էին արքայադստեր արագ տեղափոխմանը, իսկ Ֆերդինանդ II և Իզաբելլա I չէին շտապում ուղարկել իրենց աղջկան թագավորություն, որի արքան կարող էր ցանկացած ժամանակ գահընկեց լինել։ Բացի դա, Հենրի VII և Ֆերդինանդ II 1492 թ․-ի միասնական ներխուժումը (Հենրի ուղղորդեց այն միայնակ և ֆրանսիացիների հետ կնքեց հաշտություն Էտապլում ), իսկ Արթուրի և Եկատերինա Արագոնացիու նշանադրությունը տեղի ունեցավ այն խզելու սպառնալիքով[17]։

1490-ական թվականների կեսերին Ֆերդինանդ II վճռեց վերամիավորվել գլոբալ ռազմական գործողություններին Ֆրանսիիայի դեմ, և անգլո-իսպանական դաշնակցությունը նորից ձեռք բերեց արդիականություն։ 1495թ․-ին Անգլիա ուղղեվորվեց Ֆերդինանդ II պատգամաբերը, և 1496 թ․-ի հոկտեմբերի պայմանագիրը՝ նախկինում կնքված Մեդինա դել Կամպոում, նորից վերականգնվեց[18]։

1497 թ․-ի օգոստոսին Վուդսթոքում անցկացվեց հեռական ամուսնական արարողությունը, իսկ 1499 թ․-ի մայիսի 19-ին Բուդլիում նշեցին ամուսնությունը ըստ հավաստագրի։ Որոշված էր, որ աչքայազնը կմեկնի Անգլիա 1500 թ․-ին, երբ Արթուրը կհասնի տասչորսամյա տարեկանին և ի վիճակի կլինի իրականացնել ամուսնական պարտականությունները[19]։ Մինչ այդ պահը զույգերը փոխանակվում էին լատիներեն հաղորդագրություններով։ Նամակներում արքայազնը ասում էր «դողացող կնոջը» իր «կրակոտ սիրո» մասին և խնդրում էր «շտապեցնել ժամանման հետ»[14]։

Իզաբելլա I որքան կարող էր ձգձգում էր աղջկա մեկնումը՝ բերելով տարբեր պատճառաբանություններ հետաձգման համար և վախենալով օտար երկրում նրա անվտանգուության համար։ 1499թ․-ի վերջին մահապատժի ենթարկվեցին Էդուարդ Պլանտագենետը և Պերկին Ուորբեկը՝ Հենրի VII հիմնական թշնամիներից մեկը գահի համար պայքարում։ Մնացած թեկնածուները այդքան էլ ազդեցիկ չէին, թագավորությունը ծաղկում էր, և Եվրոպայում Հենրի VII կարգավիճակը բավականին բարձրացավ։ Իզաբելլա I այևս անհանգստանալու առիթ չուներ, և 1501 թ․-ի հոկտեմբերի սկզբներին իսպանական արքայադուստրը ժամանեց Անգլիա[20]։

Ամուսնություն

Ֆլամանդական գոբելեն՝ Արթուրի հարսանեկան պատկերով, XVI դարի սկիզբ

Արքայադստեր հանդիասավոր ընդունելությունը պլանավորված էր Ռիչմոնդական պալատում, բայց նոյեմբերի 4-ին Հենրին ինքնին որոշեց, որ ամեն ինչից անկախ ինքը պետք է տեսնի իր որդու հարսնացուին։ Նա դուրս եկավ Լոնդոնից և հանդիպեց Արթուրին, ով ճանապարհ էր ընկել Ուելիսից, և նրանք երկուսով մեկնեցին արքայադստեր շքերթի շարասյան վայրը։ Չնայած արքայադստեր իսպաական խորհրդականները փորձեցին կանխել նրանց հանդիպումը, քանի որ դա հանդիսանում էր վարվելակարգի խախտում (ոչ ոք, բացի փեսացուից չէր կարող տեսնել հարսնացուի դեմքը մինչ պսակադրության արարողության ավարտը)[21]։ Հենրին մերժեց բոլոր առարկությունները և հայտարարեց, որ արքայադուստրը այսուհետ հանդիսանում է իր հպատակը և նա պետք է ենթարկվի իր թագավորություն կանոններին։ Թույլատրվել է այցելությունը նրա ննջասենյակ։ Արքան և արքայազնը ողջյունեցին ապագա ազգականուհուն և առավոտյան մեկնեցին Լոնդոն[22]։

Տաս օր անց՝ նոյեմբերի 14-ին, Լոնդոնի Սուրբ Պողոսի Տաճարում տեղի ունեցավ պսակադրությունը։ Արքայադուստր Կատալինան, ով ամուսնությունից հետո դարձավ Եկատերինա Արագոնացի, Ուելսի արքայադուստր, այժմ հանդիսանում էր արքունիքի երկրորդ տիկինը՝ Էլիզաբեթ Յորքի թագուհու հետքով։ Ամուսնական գիշերը զուգերը անցկացրեցին Եպիսկոպոսական պալատում[23]։ Ամուսնությունից մի քանի օր անց Արթուրը գրեց Ֆերդինանդ II և Իզաբելլա I այն մասին, որ Եկատերինայի համար կլինի «հավատարիմ և սրող ամուսին իր կյանքի բոլոր օրերում» (անգլ.՝ ...a true and loving husband all of his days)[24]

Ամուսնական հանդիսություններից հետո՝ դեկտեմբերի 21-ին, նորապսակները ուղևորվեցին Լադլոու ամրոց՝ տեղակայված ոչ հեռու Ուելսի սահմանից, որտեղ Արթուրին հարկավոր էր սկսել թագավորական ժառանգի և Ուելսի խորհրդի ղեկավարի վարչական պարտականությունները։ Ճանապարհին ամուսինները կանգ առան Վուդսթոքում՝ նշելով այնտեղ 1501թ․-ի Սուրբ ծնունդը։


Արթուրի մահը և դրա հետևանքները

1502թ․-ի մարտի 27-ին Արթուրը շատ ծանր հիվանդացավ և մեկ շաբաթ անց՝ ապրիլի 2-ին մահացավ՝ հավանաբար Անգլիական քրտինքից[25]։ Նրա մահվան այլ վարկածների հետ կապված նշվում է նաև շաքարախտը, թոքախտը[26] և թոքերի բոբոքումը[27]։ Եատերինան նույնպես անառողջ էր, բայց այնուամենայնիվ ապաքինվեց[28]։ Արթուրի սենեկապետը անմիջապես Գրինվիչ ուղարկեց Արթուրի մահվան մասին լուրը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր արքունիքի պալատականները։ Թաղման արարողության կազմակերպումը հանձնարարված էր Թոմաս Գովարդին։ Երեք շաբաթով արքայազնի զմռսված մարմինը ցուցադրվեց հրաժեշտի համար իր ննջասենյակում։ Յուրիի օրը՝ ապրիլի 23-ին, Լադլոում կատարվեց հոգեհանգստի կարգը, որից հետո Ուելսի արքյազնի աճյունը թաղվեց Վուսթերական ալատում, որտեղ նրա մարմինը գտնվում է մինչ օրս։ Ինչպես թելադրում էր վարվեցողության կանոնները, ո՛չ թագավորը և թագունին, և ոչ էլ երիտասարդ այրին ներկա չգտնվեցին թաղման արարողակարգին{{sfn|Starkey, David|2004|pp=77-78}։

Ծանոթագրություններ

  1. https://www.findagrave.com/memorial/6894
  2. http://www.thepeerage.com/p10142.htm#i101420
  3. 3,0 3,1 3,2 Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  4. Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. Starkey, David, 2004, էջ 23
  7. Гриффитс, Ральф А.; Томас, Роджер, 1997, էջ 303-304
  8. Starkey, David, 2008, էջեր 42-43
  9. Penn, Thomas, 2011, էջ 22
  10. Strickland, Agnes, 1853, էջ 41
  11. 11,0 11,1 Starkey, David, 2008, էջեր 43-45
  12. Starkey, David, 2004, էջ 27
  13. Starkey, David, 2004, էջ 75
  14. 14,0 14,1 Линдсей, Карен, 1996, էջ 41-42
  15. Weir, Alison, 1991, էջ 15-17
  16. Weir, Alison, 1991, էջ 17-18
  17. Starkey, David, 2004, էջ 24
  18. Starkey, David, 2004, էջ 25
  19. Weir, Alison, 1991, էջ 22
  20. Перфильев, Олег, 1999, էջ 27-29
  21. Перфильев, Олег, 1999, էջ 33
  22. Линдсей, Карен, 1996, էջ 44
  23. Strickland, Agnes, 1853, էջ 69
  24. Weir, Alison, 1991, էջ 34
  25. Линдсей, Карен, 1996, էջ 49
  26. «О причинах смерти принца Артура» (անգլերեն). about.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին. Վերցված է 2010-03-17-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  27. Starkey, David, 2004, էջ 76
  28. Starkey, David, 2004, էջ 79

Գրականություն

  • Гриффитс, Ральф А.; Томас, Роджер. Становление династии Тюдоров / Пер. с англ. Н. А. Константиновой. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 320 с. — (Исторические силуэты). — 5 000 экз. — ISBN 5-222-00062-1.
  • Линдсей, Карен. Разведённые. Обезглавленные. Уцелевшие. Жёны короля Генриха VIII / Пер. с англ. Т. Азаркович. — М.: КРОН-ПРЕСС, 1996. — 336 с. — 10 000 экз. — ISBN 5-232-00389-5.
  • Перфильев, Олег. Жёны Синей Бороды. В спальне Генриха VIII. — М.: ОЛМА-ПРЕСС, 1999. — 415 с. — 7 000 экз. — ISBN 5-224-00599-X.
  • Penn, Thomas. Winter King. The Dawn of Tudor England. — London: Penguin Books, 2011. — 448 с. — ISBN 978-0-141-04053-0.
  • Starkey, David. Six Wives: The Queens of Henry VIII. — New York: HarperPerennial, 2004. — 880 с. — ISBN 0-06-0005505.
  • Starkey, David. Henry: Virtuous Prince. — New York: HarperPress, 2008. — 400 с. — ISBN 978-0007292639.
  • Strickland, Agnes. Memoirs of the queens of Henry VIII.: and of his mother, Elizabeth of York. — Philadelphia: Blanchard and Lea, 1853. — 436 с.
  • Weir, Alison. The Six Wives of Henry VIII. — New York: Grove Press, 1991. — 656 с. — ISBN 0-8021-3683-4.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր (Ուելսի արքայազն)» հոդվածին։