Tanki Onlinе (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tanki Onlinе
ՄշակողAlternativaPlatform?
ԴիստրիբյուտորSteam[1]
Միջերեսի լեզուանգլերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], բրազիլիական պորտուգալերեն[2], լեհերեն[2] և ռուսերեն[2]
Թողարկման թվականհունիսի 4, 2009
ՊլատֆորմներHTML5
ՇարժիչAlternativa3D? և HTML5
ԺանրԵրրորդ դեմքի հրաձիգ, tank simulation game? և զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
Կրիչթվային ներբեռնում[3], համացանց[4] և թվային բաշխում
Կառավարումմկնիկ և ստեղնաշար (ԱՀ)
սենսորային էկրան (Անդրոիդ)
🌐tankionline.com

Tanki Onlinе (հայերեն՝ Տանկի առցանց), շատ օգտագործվող բրաուզերային առցանց խաղ, որը խթանում է տանկային արկադա ժանրը։ Օգտագործում է free-to-play (հայերեն՝ անվճար խաղալ) բիզնես մոդելը։ Ստեղծվել է AlternativaPlatform ընկերության կողմից, որպես համակարգչային խաղ թողարկվել է 2009 թվականի հունիսի 4։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղը ներկայացվել է 2009 թվականի մայիսին՝ խաղերի ստեղծման համաժողովի ընթացքում, որտեղ ստացել է «Առանց ստեղծողի լավագույն խաղ» և «Լավագույն տեխնոլոգիա» մրցանակները[5][6][7][8]։ Համակարգչային խաղն օգտագործում է սեփական Alternativa 3D 8 ընկերության խաղային շարժիչը[9]՝ օգտագործելով Adobe Flash։

Թողարկվել է նույն թվականին։

2013 և 2014 թվականների համակարգչային խաղերի մեջ նախագիծը դարձել է «Ռունետի մրցանակ» մրցանակակիր «Ժողովրդական քվեարկություն» անվանակարգում[10][11][12]։

Համարվում է ստեղծող ընկերության ամենահայտնի խաղը[13], ապահովել է 7 միլիոն դոլլար տարեկան եկամուտ, ունեցել է ամսական 2 միլիոն խաղացող (որոնցից 90 % Ռուսաստանից)[14]։ 2013 թվականին գրանցված մասնակիցների թիվը հասել է 20 միլիոնի, ամեն օր տեղի է ունեցել 90 հազար կռիվ՝ ժամում 700 հազար խաղացող, իսկ առցանց խաղացողների թիվը կազմել է 60 հազար մարդ[15]

Հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի կեսերին հայտնվել է նոր «Tanki Onlinе» (անվանվում է Tanki X), ստեղծվել է նույն հեղինակների կողմից, սակայն օգտագործվում է Unity խաղային շարժիչը։ Խաղի վրա աշխատանքը սկսվել է 2014 թվականի կեսերին։ Նոր խաղը զարգանում է խաղի բրաուզերյան տարբերակին զուգահեռ։

Խաղային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tanki Onlinе» խաղային գործընթացն ունի մի շարք զուգահեռներ 1985 թվականի հայտնի դասական խաղի Battle City հետ։ Սակայն Battle City տարբերությամբ, «Tanki Onlinе» խաղի հիմքում PvP համակարգն է՝ խաղացողը խաղացողի դեմ։ Խաղացողները մրցում են իրար հետ, հակառակորդի խփած ամեն մի տանկ մի միավոր է հաշվում և սկսվում են փորձառության միավորները։

Խաղում դիտարկվում է կռվի մի քանի տեսակներ (այդ թվում՝ խմբակային), տանկի համար սպառազինության շատ տեսակներ և զինվորական կոչումների համակարգ։ Փոխանակ ցուցակից տանկ ընտրելու՝ խաղացողներին առաջարկվում է հավաքել սեփական մեքենա՝ ընտրելով զենքը, կաղապարը, պաշտպանական մոդուլը, ներկն՝ իրենց հայեցողությամբ։

Ընտրելով տանկի դետալները՝ խաղացողը մտնում է կռվի մեջ այլ խաղացողների հետ, որտեղ խաղացողների ունեցած միավորների համեմատ ձեռք է բերում խաղային դրամական միավոր՝ բյուրեղներ։ Կարիերայի աստիճանաբար բարձրանալուց հետո խաղացողին նոր զինատեսակներ ձեռք բերելու հնարավորություն է տրվում։

Կռվի դաշտի վրա ընկնում են սարքավորումներով արկղեր, խաղացողը կարող է դեմ առնել Կրկնակի վնասի, Կրկնակի պաշտպանության, Արագացման, Նորոգման, որը նորոգում է տանկն ու արագացնում խաղի գործընթացը։ Ցանկության դեպքում խաղացողը կարող է պահեստավորել սպառազինությունը՝ դրանք բյուրեղներով գնելով ավտոտնակից և հետո այն օգտագործել կռվի ժամանակ։ Կան նաև ամենօրյա խնդիրներ, որոնք հասանելի են «Կապրալ» կոչումից սկսած, և վճարովի՝ «Պրեմիում»-ի դեպքում։

Ներխաղային դրամական միջոցները բյուրեղներն են, որոնցով կարելի է ձեռք բերել տարբեր առարկաներ։ Բյուրեղներ կարելի է վաստակել տարբեր միջոցներով․ մասնակցել կռիվներին,կատարել ամենօրյա առաջադրանքները, շահելով «Ոսկե արկղ», կոչում ստանալով, իրական գումարով գնելով։

Խաղային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտերը լինում են յոթ տեսակի[16]։ Deathmatch ամեն մեկն իր համար (խաղի մրցանակը բաժանվում է սպանությունների թվով), թիմը թիմի դեմ (այն թիմն, որը ավելի շատ է սպանել, հաղթող է ճանաչվում և ստանում է մրցանակային ֆոնդի մեծ մասը), դրոշի գրավում (երկու թիմեր պայքարում են հակառակորդի բազայից դրոշը գրավելու համար, հաղթող է ճանաչվում նա, որը ավելի շատ թվով դրոշներ է գրավել, մարտը ժամանակային սահմանափակում ունի), կետերի վերահսկողություն (թիմերը մարտնչում են քարտեզի վրա նախապես նշանակված կետերին տիրանալու համար), Գրոհ (կապույտ թիմը պաշտպանում է իր բազան կարմիր թիմի հարձակումից)։ Խաղը կարող է ընթանալ և պատահականորեն և նախապես ձևավորված թիմերով (կլանային առաջնություն), ռեգբի (թիմերը պետք է վերցնեն գնդակը՝ ոչնչացնելով "գնդակը կրողին", և հասցնել թշնամու դարպասին), ջագերնաուտ (կռվի ռեժիմի ամենահին տարբերակի կատարելագործված անալոգը՝ ամեն մեկն իր համար։

Նպատակը ոչնչացնել հնարավորինս շատ թվով տանկեր՝ ռաունդով նախատեսված ժամանակում, կամ առաջինը հասնել նպատակակետին։ Սակայն ի տարբերություն DM ռեժիմի, այստեղ կա մեկ սուպեր տանկ՝ Ջագերնաուտը։)

Կոչումների համակարգն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում իրացվում է կոչումների համակարգը, որոնք խաղացողների համար բացում են նոր հնարավորություններ, օրինակ նոր և թարմացված տանկերի կաղապարների, հրանոթների, պաշտպանական մոդուլների, ներկերի ձեռք բերումը, քարտեզների հասանելիությունը։ Խաղացողին հերթական կոչումը տրվում է ինքնըստինքյան՝ որոշակի միավորներ՝ «փորձ» ունենալու դեպքում։

Մարտական փորձ է համարվում խաղի ցանկացած ռեժիմում հակառակորդի տանկերի ոչնչացումը, «Դրոշի գրավում» ռեժիմում՝ հակառակորդի դրոշը գրավելու դեպքում, «Տարածքի վերահսկողություն» ռեժիմում՝ վերահսկվող կետի գրավման, դաշնակցին բուժելու դեպքում։

Ամեն նոր կոչում ստանալիս խաղացողը ստանում է բոնուսային բյուրեղներ։

Ավտոտնակ և տանկի նորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոտնակից ապրանքների գնումը խաղացողին թույլ է տալիս բարձրացնել տանկի մարտունակությունը։ Խաղացողը կարող է տանկի սպառազինությունը փոխել խաղի ընթացքում։

Հրանոթները, կաղապարները, մոդուլները ունեն նորացման եռաստիճան հնարավորություն, որը բարձրացնում է իրերի մարտական բնութագիրը, ինչպես նաև փոխում է նրանց արտաքին տեսքը։ Լավացումը տեղի է ունենում աստիճանաբար՝ նոր կոչումներ ստանալուն զուգահեռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tanki Online on Steam
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Steam — 2003.
  3. Tanki Online
  4. Tanki Online
  5. «Новости видеоигр. КРИ 2009». Мир фантастики.
  6. Александр Яковенко, Ленский, Андрей Юрьевич (Андрей Ленский)]], Татьяна Оболенская (№7 (92) июль 2009). «КРИ-2009. Аллея славы». «Лучшие компьютерные игры».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Роман Епишин (2009 թ․ մայիսի 18). «Игровые новости. Лауреаты КРИ 2009». Игромания (журнал). Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  8. «Новости конференции. «КРИ 2009 завершилась!»». Официальный сайт «КРИ». 20 мая 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 11 июля 2011-ին.
  9. Ольга Крапивенко Игровая индустрия за неделю. 30 мая—5 июня 2011 года. Наши новости. — 3DNews Daily Digital Digest, 05 июня 2011.
  10. Владимир Георгиев (2013 թ․ նոյեմբերի 22). «Игровые новости. Вечерние Блиц-новости». Игромания (журнал). Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին. «Игра «Танки онлайн» получила звание «Народной игры рунета» по итогам голосования в рамках «Премии рунета», вручение которой состоялось вчера вечером.»
  11. «Объявлены лауреаты премии рунета 2014». Ferra.ru. 26.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  12. «Объявлены лауреаты Премии Рунета 2014». Премия Рунета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  13. Оксана Астафьева (30.09.2014). «Креативный бизнес-класс». Коммерсант.ru.
  14. Юрий Митин, Михаил Хомич (08.08.2013). «Бизнес на гусеницах, или История успеха «Танки Онлайн»». Коммерсант.ru.
  15. «В «Танках Онлайн» зарегистрировалось 20 миллионов пользователей». Страна игр журнал. 09.02.2013.
  16. Константин Ходаковский Tanki Online получили существенное обновление графики. — 3DNews Daily Digital Digest, 07.09.2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]