Scream (երգ, Մայքլ Ջեքսոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Scream»
Մայքլ Ջեքսոնի երգը «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից
Լեզուանգլերեն
ՀեղինակՄայքլ Ջեքսոն[1], Terry Lewis?[1], Jimmy Jam?[1] և Ջանեթ Ջեքսոն[1]
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն[1], Terry Lewis?[1], Jimmy Jam?[1] և Ջանեթ Ջեքսոն[1]

Scream (անգլ. թարգմանաբար՝ «Ճիչ»), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, որը դուետով կատարել է իր քրոջ՝ Ջանեթ Ջեքսոնի հետ։ Երաժշտի «HIStory: Past, Present and Future, Book I» իններորդ ստուդիական ալբոմի առաջատար սինգլը։ Երգի հեղինակը և պրոդյուսերները Ջեքսոններն են՝ Ջիմի Ջեմի և Թերի Լյուիսի հետ համատեղ։

Ամերիկական Billboard Hot 100 հիթ-շքերթում երգը զբաղեցրել է հինգերորդ, իսկ Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ երկրորդ հորիզոնականը։ «Scream» երգը գլխավորել է աշխարհի մի քանի երկրների հիթ-շքերթները, այդ թվում՝ համաեվրոպական European Hot 100 հիթ-շքերթը։ Երգը «Լավագույն վոկալային համագործակցություն» կատեգորիայում առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Մարկ Ռոմանեկի նկարահանած տեսահոլովակի բյուջեն կազմել է 7 միլիոն ԱՄՆ դոլլար։ «Scream»ը աշխարհում ամենաթանկ երաժշտական տեսահոլովակն է։ Հոլովակն արժանացել է երեք «MTV Video Music Awards» և մեկ «Գրեմմի» մրցանակի։

Ստեղծման պատմություն և երգի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Scream» երգը ի սկզբանե պլանավորվել է որպես Մայքլի և Ջանեթի դուետ, նրանք այս երգը գրել են Ջիմի Ջեմի և Թերի Լյուիսի հետ միասին։ Ջեմը հիշում էր, թե ինչպես էՋանեթին առաջարկել ընտրել մի քանի երգ, որոնցից մեկը «Scream» երգի ուրվագիրն էր։ Լսելով այն՝ Ջանեթն ասել է․ «Այն պիտի դուր գա Մայքլին, ես գիտեմ իմ եղբորը»։ Ջանեթը ճիշտ էր, երգիչը ընտրել է հենց այդ երգը՝ ցանկություն հայտնելով աշխատել նրա տեքստի և հնչողության վրա[2]։ Երկու պարտիաների ձայնագրությունը պիտի կայանար Նյու Յորքի «The Hit Factory» ստուդիայում։ Ջանեթը ցանկացել էր իր մասը ձայնագրել Մայքլից հետո։ Ջեմը հիշում էր, որ դա բավականին հապճեպ որոշում էր։ Երգիչը մտել է ստուդիա և հարգալից կերպով խնդրել ավելացնել երաժշտության ուժգնությունը ականջակալներում։ «Հետո սկսվեց ձայնագրությունը և հենց հնչեց երաժշտությունը նա սկսեց պարել ամբողջ սենյակով մեկ՝ ցուցադրելով իր բոլոր առավելությունները,- հիշում էր Ջիմի Ջեմը,- Երբ երաժիշտն ավարտեց իր պարտիան ստուդիայում կրկին տիրեց մեռելային լռություն»։ Ջանեթը որոշել է ձայնագրել իր վոկալը ավելի ուշ Մինեապոլիսում, Ջեմն ու Լյուիսը հետո ուղարկել են երգչուհու պատրաստի ձայնագրությունը Մայքլին։ Երգիչը զանգահարել է պրոդյուսերներին․ «Նա հիանալի է հնչում։ Որտե՞ղ է նա ձայնագրվել», - «Մինեապոլիսում», - «Ես գնում եմ Մինեապոլիս»։ Ջեքսոնը քրոջ հետ մրցակցության զգացումից վերաձայնագրել է իր պարտիան ուրիշ ստուդիայում, բայց ըստ Ջեմի, «Scream» երգի վերջնական տարբերակում երգչի վոկալի 90 %-ը նա ձայնագրել էր Նյու Յորքում[3]։

«Scream» երգը բողոք է երաժշտի անհատական տարածքում զանգվածային լրատվամիջոցների միջամտության, զրպարտության և ստերեոտիպերի դեմ։ Երգը սկսվում է Ջեքսոնի ճիչով և ակուստիկ էֆեկտների միջոցով լսողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ երգիչը փակված է ապակե արկղում։ ««Scream» երգի հենց առաջին տողը՝ «Հոգնել եմ անարդարությունից» (անգլ․ «Tired of injustice») հիշեցնում է այն մասին, թե ինչպիսի բավականությամբ են սպիտակ լրագրողները ամեն ինչ անում Ջեքսոնին խայտառակելու համար»,- գրել է կինոքննադատ Արմոնդ Ուայթը,- «ԶԼՄ-ի նման ճնշման տակ ցանկացած աֆրոամերիկացու ստեղծագործություն անմիջապես անտեսվում է»։ Այս երգը չափավոր դանդաղ տեմպ ունի և ձայնագրված է սոլ մաժոր տոնայնությունում[4]։ Այն իր մեջ տարրեր է համադրում տեխնոյից, ֆանկից և ռոքից[5]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի պաշտոնական թողարկումից գրեթե երկու շաբաթ առաջ երգը տարածվել է ամերիկական ռադիոկայաններում։ Epic Records-ի ներկայացուցիչները կատաղության մեջ էին և իրավիճակին ծանոթացրել են իրենց իրավաբաններին, չնայած երգի արտահոսքը չի վնասել սինգլի վաճառքին[3]։ «Scream»-ը թողարկվել է 1995 թվականի մայիսիս 29-ին որպես Մայքլ Ջեքսոնի «HIStory: Past, Present and Future, Book I» ապագա աբոմի լիդ-սինգլ։ Վաճառքի են հանվել CD-ներով և 7 և 12 դյույմանոց վինիլային սկավառակներով։ Ամերիկական Billboard Hot 100 հիթ-շքերթում երգը զբաղեցրել է հինգերորդ, իսկ Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ երկրորդ հորիզոնականը[6][7]։ «Scream» երգը գլխավորել է Հունգարիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները, այդ թվում՝ համաեվրոպական European Hot 100 հիթ-շքերթը[8][9][10]։ Մեծ Բրիտանիայում երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[11]։

Ըստ Rolling Stone-ի և Ebony-ի լրագրողների՝ երգը «հիանալի» և «եռանդուն» առաջատար սինգլ է[5][12]։ Առմոնդ Ուայթը գրել է, որ նման երգերի օգնությամբ Ջեքսոնը հասարակությանն է հասցնում ԱՄՆ-ում կյանքի անհարմարության թեմատիկան։ «Քույրն ու եղբայրը ատամների արանքից դուրս են թքում տողեր քաղքենի հանրության մասին, ինդուստրիալ բիթերն ու զրնգացող հարվածային գործիքները լրացնում են հիանալի վոկալային պարտիաները։ Սա Ջեքսոնի այն երգերից է, որը դիմացել է ժամանակի փորձություններին»,- գրում է Dazed հրատարակչության լրագրողը[3]։ The Washington Post-ի գրախոսին երգը թվացել է «ձանձրալի և երաժշտական անհետաքրքիր»[13]։ Allmusic-ը լուսաբանողը նշել է, որ համեմատած Ջեքսոնի ավելի վաղ սինգլի՝ «Jam»-ի հետ՝ «Scream» երգը ավելի լավ է հնչում[14]։ The Seattle Times-ի քննադատները ստեղծագործությունն անվանել են «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմի նոր նյութերից լավագույնը․ ««Դադարեք ճնշել ինձ» (անգլ.՝ «Stop pressurin' me!») կրկնվող տողը համոզիչ է հնչում, Ջեքսոնը դրամատիկ է կատարում «Scream»-ը։ Նրանում կա սրություն և վարակիչ էներգետիկա»[15]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Scream» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Մարկ Ռոմանեկը, նկարահանումների բյուջեն կազմել է 7 միլիոն ԱՄՆ դոլլար․ սա աշխարհի ամենաթանկ երաժշտական տեսահոլովակն է[16][17]։ Ռեժիսորը հիշում էր․ «Մենք չունեինք իսկական տիեզերանավ․․․ Այդ պատճառով մենք պարզապես կառուցեցինք այն»։ Դեկորացիայի տեղադրումը զբաղեցրել է երկու շաբաթ։ Սյուժեն հիմնված էր Ռոմանեկի սիրելի ֆիլմի՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը»-ի և «Les Enfants Terrible» վեպի վրա[18]։ Գիտական ֆանտաստիկայի ոճում պահվող սև սպիտակ տեսահոլովակում Մայքլն ու Ջանեթը զվարճանում են իրենց սեփական ֆուտուրիստական տիեզերանավում՝ արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացած։ Նրանք մեդիտացիայի համար ունեն իրենց սեփական քարերի այգին, ինչպես նաև հեռահար կառավարման վահանակով արվեստի ստեղծագործությունների պատկերասրահ և սքվոշի համար ֆուտուրիստական թենիսահարթակ[3]։ «Նրանց մեկուսացումը ուղեկցվում է դուրս գալու ձգտումով,- գրում է Արմոնդ Ուայթը,- Ռոմանեկը փոխանցել է հայտնիների ինքնադատաստանի ժամանակակից մեթոդ՝ բարդացնելով հոլովակը Էնդի Ուորհոլին, համացանցին և ժամանակակից արվեստին ուղղված հղումներով»։

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 14-ին ABC հեռուստաալիքով։ «Scream»-ը մտել է Ջեքսոնի «HIStory on Film», «Volume II» և «Michael Jackson’s Vision » տեսահոլովակների հավաքածուների մեջ[19][20]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերներ Բոբ և Հարվի Վայնշթեյնները «Սարսափ ֆիլմի» նկարահանումների վերջնական փուլում որոշել են այն վերանվանել «Ճիչ»՝ ոգեշնչվելով Ջեքսոնի երգով[21]։

«Scream»-ի վիզուալ ազդեցությունը կարելի է նկատել TLC խմբի՝ «No Scrubs», Lil Mama-յի՝ «Shawty Get Loose» և Սիարայի՝ «I'm Out» տեսհոլովակներում[3]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ CD (Համար Epic Records կատալոգում՝ 34K 78000)[22].
# Անվանում Տևողություն
1. «Scream»   4:37
2. «Childhood»   4:27
  • Եվրոպա CS (Համար Epic Records կատալոգում՝ 662022 4)[22].
# Անվանում Տևողություն
1. «Scream»   4:37
# Անվանում Տևողություն
2. «Childhood»   4:27

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք հիթ-շքերթներում և հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1995) Բարձրագույն դիրք
Ավստրալիա Ավստրալիա[23] 2
Ավստրիա Ավստրիա[24] 9
Ֆլանդրիա Ֆլանդրիա[25] 5
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[11] 3
Հունգարիա Հունգարիա 1
Գերմանիա Գերմանիա[26] 8
Եվրոպա Եվրոպա[8] 1
Իռլանդիա Իռլանդիա[27] 6
Իսպանիա Իսպանիա 2
Իտալիա Իտալիա[9] 1
Կանադա Կանադա[28] 5
Նիդերլանդներ Նիդերլանդներ[29] 4
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[10] 1
Նորվեգիա Նորվեգիա[30] 2
Լեհաստան Լեհաստան[31] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Hot 100)[6] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[7] 2
Ֆինլանդիա Ֆինլանդիա 1
Ֆրանսիա Ֆրանսիա[32] 4
Շվեյցարիա Շվեյցարիա[33] 3
Շվեդիա Շվեդիա[34] 8

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագիր
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (RIANZ) Золотой[35]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (RIAA) Платиновый[36]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Առաջադրված աշխատանք Կատեգորիա Արդյունք Աղբյուր
1995 MTV Video Music Awards Տեսահոլովակ Լավագույն պարային հոլովակ Հաղթանակ [37]
Նկարիչ–բեմադրողի լավագույն աշխատանք Հաղթանակ [37]
Լավագույն խորեոգրաֆիա Հաղթանակ [37]
Տարվա հոլովակ Առաջադրված [38]
Լավագույն ռիթմ ընդ բլյուզ տեսահոլովակ Առաջադրված [38]
Ռեժիսորի լավագույն աշխատանք Առաջադրված [38]
Խմբագրի լավագույն աշխատանք Առաջադրված [38]
Հեռուստադիտողի ընտրություն Առաջադրված [38]
1996 Grammy Awards Լավագույն երաժշտական հոլովակ Հաղթանակ [39]
Երգ Լավագույն վոկալային համագործակցություն Առաջադրված [40]
NAACP Image Awards Տեսահոլովակ Ակնառու տեսահոլովակ Առաջադրված [41]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ISWC-Net
  2. Lipp, Chaz. (2012 թ․ ապրիլի 19). «An Interview with Jimmy Jam of The Original 7ven, Part Two» (անգլերեն). themortonreport.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cragg, Michael. «How 'Scream' became the craziest video of the 90s» (անգլերեն). Dazed. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Scream By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 Hunter, James. (1995 թ․ օգոստոսի 10). «Michael Jackson: HIStory: Past, Present, Future, Book I» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1995 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 «Hot R&B/Hip-Hop Songs» (անգլերեն). Billboard. 1995 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. 8,0 8,1 «UK, Eurochart, Billboard & Cashbox No.1 Hits» (անգլերեն). MusicSeek.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 Халстед и др., 2010, էջ 134
  10. 10,0 10,1 «Michael Jackson & Janet Jackson — Scream» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. 11,0 11,1 «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. Sounding Off The Best In Recorded Music(անգլ.) // Ebony : журнал. — 1995. — Т. 50. — № 11. — С. 20. — ISSN 0012-9011.
  13. «`HIStory': Jackson's Past-iche» (անգլերեն). The Washington Post. 1995 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Erlewine, Stephen Thomas. «Michael Jackson HIStory: Past, Present and Future, Book I» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. Macdonald, Patrick. (1995 թ․ հունիսի 21). «`History' Lesson: Jackson's Living On Past Glories» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Runtagh, Jordan. (2013 թ․ սեպտեմբերի 26). «The 25 Most Expensive Music Videos Ever Made» (անգլերեն). VH1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. McIntyre, Hugh. (2014 թ․ օգոստոսի 24). «The 5 Most Expensive Music Videos Of All Time» (անգլերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. «Michael Jackson's 20 Greatest Videos: The Stories Behind the Vision» (անգլերեն). Rolling Stone. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Michael Jackson — HIStory On Film (Volume II)» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Michael Jackson — Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. Weinstein, Bob. (2015 թ․ օգոստոսի 31). «Wes Craven Remembered by Bob Weinstein: "It Was a Joy to Listen to Him Talk About Fear"» (անգլերեն). Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. 22,0 22,1 «Michael Jackson — Scream» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  23. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  24. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  25. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  26. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  27. «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Scream». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  28. Халстед и др., 2010, էջ 282
  29. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  30. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  31. «Lista Przebojow Trojki» (լեհերեն). lp3.polskieradio.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  32. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  33. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  34. «Michael Jackson & Janet Jackson — Scream» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  35. «Top 40 Singles» (անգլերեն). RIANZ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  36. «Gold & Platinum» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  37. 37,0 37,1 37,2 «VMA 1995» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 «1995 MTV Video Music Awards» (անգլերեն). rockonthenet.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  39. «Michael Jackson» (անգլերեն). grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  40. «38th Grammy Awards — 1996» (անգլերեն). rockonthenet.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  41. NAACP Image Awards Nominees(անգլ.) // The Crisis[en] : журнал. — 1996. — Т. 103. — № 2. — С. 18. — ISSN 0011-1422.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
«Scatman (Ski Ba Bop Ba Dop Bop)»
Եվրոպա European Hot 100 Սինգլ №1
հունիս 24-ից հուլիս 22-ը 1995
Հաջորդող՝
«Have You Ever Really Loved a Woman?»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]