Rise & Fall (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Rise & Fall (երգ)»
Քրեյգ Դեյվիդի երգը
Ժանրռիթմ էնդ բլյուզ
ԼեյբլTelstar?
ՀեղինակCraig David?
ՊրոդյուսերSoulshock & Karlin
Քրեյգ Դեյվիդ

Ռայզ ընդ ֆոլ (անգլ.՝ Rise & Fall), բրիտանացի երգիչ Քրեյգ Դեյվիդի երգն է[1][2]։ Այն իր երկրորդ ալբոմի՝ Slicker Than Your Average-ի (2002) երրորդ սինգլն է։ Երգը վերադարձրեց Դեյվիդին Մեծ Բրիտանիայի լավագույն հնգյակ՝ զբաղեցնելով վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Երգը բրիտանացի երաժիշտ Սթինգի և Դեյվիդի համագործակցության արդյունքն է։ Այն ալբոմի ամենամեծ հիթն էր։ Երգը գրվել է Սթինգի Ten Summoner's Tales ալբոմի Shape of My Heart երգի հիման վրա[3]։ Աղջիկների Sugababes խումբը թողարկեց նրանց երգը։ Երգը վերադարձրեց Դեյվիդին նաև ավստալական վարկանիշային աղյուսակ, որտեղ այն շրջանցեց և՛ What's Your Flava?, և՛ Hidden Agenda երգերին։

Երգը վարկանիշային աղյուսակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայզ ընդ ֆոլ երգը Մեծ Բրիտանիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և երկու շաբաթ գտնվել է լավագույն 75 երգերի շարքում։ Այն նաև Ավստրալիայի վարկանիշային աղյուսակում գրանցել է վեցերորդ հորիզոնականը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է Max & Dania-ի կողմից։ Դեյվիդի մի շարք երգեր նույնպես նկարահանվել են նրանց կողմից։

Վարկանիշային աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշային աղյուսակ Ամենաբարձր հորիզոնական[4]
Ավստրալիա 6
Ավստրիա 51
Բելգիա 17
Դանիա 11
Ֆրանսիա 15
Գերմանիա 15
Հունգարիա 1
Իռլանդիա 5
Իտալիա 9
Նիդերլանդներ 9
Նորվեգիա 17
Լեհաստան 1
Ռումինիա
(ռումինական լավագույն տասնյակ)
1
Շոտլանդիա 4
Շվեդիա 35
Շվեյցարիա 11
Մեծ Բրիտանիա 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]