Per aspera ad astra

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքական ենթատեքստով պաստառ, որը ներկայացնում է Ֆինլանդիայի աշխարհաքաղաքական իրադրությունը 19-րդ դարում։

Per aspera ad astra (հայերեն արտասանմամբ՝ «պեր ասպերա ադ աստրա»), Հռոմեական քաղաքակրթության ժառանգություն համարվող լատիներեն արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է «փշերի միջով՝ դեպի աստղեր»։ Իմաստային առումով այն նշանակում է «հաղթանակ՝ փորձի միջոցով» կամ «հաղթանակ՝ դժվարությունների գնով»։

Արտահայտության հեղինակը հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա, թատրերգակ Լուցիուս Աննեուս Սենեկան է[1]՝ Ներոն կայսեր խնամակալը։ Որոշները, սակայն, «per aspera ad astra» ֆրազայի ներմուծումը վերագրում են հին հույն գրող Հեսիոդոսին։ Այս ասույթը «ad astra» բառապակցական հիմքով բազմաթիվ արտահայտություններից մեկն է։

Կիրառելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Per ardua ad astra («թշվառությունից դեպի աստղեր»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղվածքներ Սենեկայից (կրտսեր)». Ru.citaty.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակություն, 1728 թվական