ՋավաՍկրիպտ
| JavaScript | |
|
Կատարման ձև |
ինտերպրետացվող է |
|
Առաջացել է |
1995 թթ․ |
|
Հեղինակ(ներ) |
|
|
Տիպիզացիա |
|
|
Հիմնական իրականացումները |
KJS, Rhino, SpiderMonkey, V8, WebKit |
|
Ներշնչվել է |
|
|
Ներշնչել է |
JScript, JScript .NET, Objective-J, TIScript |
ՋավաՍկրիպտը (անգլ.՝ JavaScript) ինտերպրետացվող սկրիպտային լեզու է։ Այն համացանցում ամենահանրահայտ սկրիպտային լեզուն է և աշխատում է բոլոր հանրահայտ բրոուզերներում, որոնց թվում են Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Opera և Safari:[1]
Այս լեզուն առաջին անգամ կիրառվել է Netscape Communications-ի կողմից Netscape Navigator 2 beta (1995) բրաուզերում։ JavaScript լեզուն ստեղծվել է Բրենդան Էյքի կողմից 1995թ:-ին։
Բովանդակություն |
Ինչ է JavaScript-ը[խմբագրել]
- JavaScript-ը նախագծվել է կայքերի HTML էջերին դինամիկություն հաղորդելու համար
- JavaScript-ը սկրիպտային լեզու է
- JavaScript-ը սովորաբար ներառվում է ուղղակիորեն HTML ֆայլերի մեջ
- JavaScript-ը ինտերպրետացվող լեզու է
Ինչ կարող է անել JavaScript-ը[խմբագրել]
- JavaScript-ը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք
- JavaScript-ը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ
- JavaScript-ը կարող է արձագանքել իրավիճակներին(events), այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա
- JavaScript-ը կարող է կարդալ և փոխել HTML էլեմենտի պարունակությունը
- JavaScript-ը կարող է օգտագործվել տվյալը վալիդացնելու համար մինչ վերջինիս սերվեր ուղարկվելը։ Սա կարող է սերվերին զերծ պահել ավելորդ գործընթացներից և ծանրաբեռնվածությունից
- JavaScript-ը կարող է օգտագործվել կայքից օգտվողի բրաուզերը ճանաչելու համար, և կախված բրաուզերից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը
- JavaScript-ը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար
JavaScript-ի կառուցվածքը կարելի է բաժանել հետեևյալ 3 մասերի
- ECMAScript
- բրաուզերի օբյեկտավորված մոդել
- դոկումենտի օբյեկտավորված մոդել
JavaScript-ի դյուրըմբռնելիությունը կայանում է նրա օբյեկտների կառուցվածքի մեջ։ JavaScript-ը բավականին նման է C ծրագրավորման լեզվին։ JavaScript-ի օբյեկտները պարունակում են՝
- մեթոդներ (ֆունկցիաներ)
- հատկանիշներ՝ (տվյալներ կամ այլ օբյեկտներ) նկարագրում է օբյեկտների հատկանշական գծերը
- իրադարձություններ (անգլ.՝ events), որոնք փոխկապակցված են օբյեկտների հետ
Լեզվի ձևաբանությունը[խմբագրել]
JavaScript-ը կարելի է գրել անմիջապես HTML ֆայլի մեջ՝ կոդը ներառելով <script> բացվող և </script> փակվող թեգերի մեջ։ JavaScript-ը կարելի է նաև գրել .js ընդլայնմամբ առանձին ֆայլում։ Ներքևում ներկայացված է JavaScript-ի օգտագործման պարզագույն օրինակ՝
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>Օրինակ</title>
<script type="text/javascript">
alert("Hello World");
</script>
</head>
<body>
</body>
</html>
HTML ֆայլը ակտիվացնելիս կբացվի փոքր պատուհան Hello World ազդանշանով։
Աղբյուրներ[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
|
|
|
|---|---|
| Օգտագործվող լեզուները |
Ada • APL • Ասեմբլեր • ActionScript • ABAP/4 • AutoIt • AWK • Basic • C • Cobol • C++ • C# • Cω • Clarion • Clojure • ColdFusion • Common Lisp • D • dBase • Delphi • Eiffel • Erlang • Euphoria • F# • Форт • Fortran • Gambas • Go • Groovy • HAL/S • Haskell • Icon • Java • JavaScript • Limbo • Lua • Mudula-3 • Object Pascal • Objective-C • OCaml • Oz • Parser • Pascal • Perl • PHP • PowerBASIC • Python • PL/1 • Prolog • Ruby • Scala • Scheme • Smalltalk • SQL • PL/SQL • Tcl • Vala • Visual Basic (.NET) |
| Ուսումնական | |
| IEC 61131-3 |
Instruction List • ST • FBD • Ladder Diagram (LD) • SFC |
| Այլ | |
| Էզոտերիկ | |
| Վիզուալ | |