TCL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Tclից)
Tcl
Tcl.svg

Կատարման ձև

Ինտերպրետատոր

Առաջացել է

1988 թ․

Հեղինակ(ներ)

Ջոն Ուեսթերհաուլդ

Տիպիզացիա

Դինամիկ

Ընթացիկ տարբերակը

8.5.12 (16 հուլիսի, 2012 թ․)

Փարձնական տարբերակը

8.6b2 (5 օգոստոսի, 2011 թ․)

Ներշնչվել է

UNIX Shell, Lisp

Ներշնչել է

Python

Կայքը

tcl.sourceforge.net


Tcl (անգլ.՝ Tool Command Language բառից, «հրամանային գործիքների լեզու», կարդացվում է որպես «թիքլ» կամ «թի-սի-էլ») բարձր մակարդակի սկրիպտային լեզու: Շատ լավ է աշխատում «տողերի» (string) հետ: Նրանով կարելի շատ արագ կատարել տեքստերում մասայական փոփոխություններ, կոնկրետ կոնտեքստում որոնել անհրաժեշտ տեքստը: Այս լեզուն մեծ կիրառություն ունի համակարգչային մի շարք ծրագրերում (օրինակ. ModelSim) հրամանների ավտոմատացման համար:

Tcl-ն հաճախ օգտագործվում է գրաֆիկական Tk (Tool Kit) ինտերֆեյսով, դրա համար շատ հաճախ օգտագործում են Tcl/Tk հասկացողություն: Tcl-ն օգտագործվում է կոնսոլային ծրագրերին գրաֆիկական ինտերֆեյս տալու և թեսթավորման համար, ինչպես նաև օգտագործվում է վեբ ծրագրավորման ոլորտում:

Tcl-ը Perl և Python ծրագրերի հետ դարձել է ընդհանուր նշանակության երեք դասական լեզուներից մեկը: Այս եռյակը ոչ միայն համարվում է ActiveState-ի կողմից տրամադրվող ազատ դիստրիբուտիվ, այլ այնպիսի լեզուներ, որոնցով կարելի է գրել տվյալների բազաների պահպանման և տրիգերների հետ աշխատանքի ծրագրեր:

Որպես ներդրված լեզու Tcl-ը կիրառություն է գտել Ավտոմատացված պրոեկտավորման համակարգեր ոլորտում:[1][2]. Այն, օրինակի համար օգտագործվում է Unigraphics պոստպրոցեսորում տվյալների բազայի ղեկավարման միջոց: Բացի այն Tcl-ը դե ֆակտո համարվում է ավտոմատացման և ինտեգրացման լեզու միկրոսխեմաների ոլորտի ծրագրային փաթեթների համար (Ծրագրավորվող լոգիկական ինտեգրալային սխեմա և ASIC):

Օգտագործման օրինակներ [խմբագրել]

Բարև, աշխարհ [խմբագրել]

Բարև, աշխարհ ծրագիրն ունի հետևյալ տեսքը:

puts "Բարև, աշխարհ"

Կամ այսպես

puts {Բարև, աշխարհ}

Հղումներ [խմբագրել]