ԼաբՎԻՈՒ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է LabVIEWից)
ԼաբՎԻՈՒ
Изображение логотипа
Տեսակվկայագրված ծրագրային ապահովում
Նախագծումը՝National Instruments?
ՕՀWindows, մաքՕՍ և Լինուքս
Լույս տեսավ՝1986
Կարդագող ֆայլերի ֆորմատLabVIEW Project?, LabVIEW project Library?, LabVIEW project Library (UTF-8)?, LabVIEW binary Datalog?, LabVIEW Measurement?, LabVIEW Control data? և LabVIEW Local Project Settings?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատLabVIEW Project?, LabVIEW project Library?, LabVIEW project Library (UTF-8)?, LabVIEW binary Datalog?, LabVIEW Measurement?, LabVIEW Control data? և LabVIEW Local Project Settings?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքni.com/en-us/shop/labview.html(անգլ.)
 LabVIEW Վիքիպահեստում

ԼաբՎԻՈՒ-ն (անգլերեն՝ LabVIEW, ամբողջ անուն՝ Laboratory Virtual Instrumentation Engineering Workbench, Լաբորատորիայի թվացյալ գործիքավորման ճարտարագիտական գործասեղան), համակարգչային ծրագիր է, որն օգտագործվում է թեստավորման և տվյալների հավաքման համար։ Այն հիմնականում կարելի է բնորոշել որպես գրաֆիկական ծրագրավորման լեզու, որը կարող է օգտագործվել տվյալների մանիպուլյացիայի և տվյալների հիշման համար[1]։ LABVIEW ծրագրային միջավայրի օգնությամբ իրականացվում են համակարգչին կցել տարբեր ինտերֆեյսերով սարքավորումներ, գեներացման սարքեր, տվիչներ կատարվում են իրական էլեկտրական ազդանշանների մշակումներ և այլն։

ԼաբՎԻՈՒ-ն թողարկվել է National Instruments ընկերության կողմից։ Նրա տեսողական ծրագրավորման լեզուն կոչվում է Ջի (G)։ Ծրագիրը սկզբում թողարվել է Էփլ Մակինտոշի համար՝ 1986 թվականին։ Այժմ այն օգտագործվում է տվյալների ձեռքբերման, գործիքի կառավարման և արդյունաբերական ավտոմատացման համար տարբեր պլատֆորմների վրա, ինչպիսին են Մայքրոսոֆթ Վինդոուզը, Յունիքսի տարբեր տեսակները, Լինուքսը, և Մաք ՕԷս Էքսը։ ԼաբՎիու-ի վերջին տարբերակը թողարկվել է 2009 թվականի օգոստոսին, և կոչվում է ԼաբՎԻՈՒ 2009։ Յուրաքանչյուր ծրագիր LABVIEW-ից իրենից ներկայացնում է առանձին վիրտուալ պրիբոր (տեսանելի սարք) ВП: LABVIEW ծրագրային միջավայրում, երբ ընտրվում է New VI հրամանը, հայտնվում է երկու դատարկ վահանակ, որոնք համարվում են գլխավոր վահանակներ և կազմում են ծրագրի մարմինը։ Դիմային վահանակում (Front Panel) նախագծողը կարող է ստեղծել ցանկացած վիրտուալ սարք։ Դիմային վահանակի վրա ստեղծվում են վիրտուալ գործիքները, տեղակայվում են գրաֆիկների վահանակները, կառավարման բռնակները, ինչպես նաև տարրեր որոնց միջոցով հնարավոր է դառնում լավացնել վահանակի արտաքին տեսքի դիզայնը։ Ֆունկցիոնալ վահանակը՝ (Bloc Diagram)-ը ստեղծվում է դիմային վահանակի հետ միաժամանակ և ունենում է նույն անունը, ինչ որ դիմային վահանակը։ Ֆունկցիոնալ վահանակի վրա ի հայտ են գալիս համապատասխան պատկերագրերով տարրերը։ Պատկերագիրը կապող օղակ է տվյալ սարքը մեկ այլ սարքի կամ ֆունկցիայի միջև։ Տերմինալների ուղիղ միացումով իրար կամ ֆունկցիոնալ հանգույցի հետ՝ ստեղծվում է ծրագրի սխեման։ Եթե բոլոր միացումները կատարված են ճիշտ, ծրագիրը կարելի է թողարկել։ Վահանակները հավասարազոր չեն։ Դիմային վահանակը հիմնականն է։ Նրա հետ կարելի է աշխատել՝ չբացելով ֆունկցիոնալ վահանակը։ Ծրագրի թողարկումը և աշխատանքը հիմնականում իրականացվում է դիմային վահանակով, քանի որ նրա վրա են գտնվում բոլոր ցուցասարքերը և ղեկավարման տարրերով նմանակված գործիքները։

Գործիքային հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

LabVIEW ծրագրի բլոկ դիագրամի տեսքը

Նոր տեսանելի սարք ստեղծելու կամ ստեղծվածը բացելու համար, բացի դիմային և ֆունկցիոնալ վահանակներից, էկրանի վրա հայտնվում է այսպես կոչված գործիքների «Ճամպրուկ»-ն աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործիքներով՝ Tools Palette(գործիքային հավաքածու)։ Այս հավաքածուն ներկայացնում է ֆունկցիոնալ կոճակների խումբ՝ ներառելով համակարգչի մկնիկը։ LABVIEW միջավայրն ունի երեք օժանդակ հավաքածուներ, որոնք կիրառվում են վիրտուալ սարքավորման ստեղծման և թողարկման ժամանակ՝ Tools Palette (գործիքային հավաքածու);

Controls Palette (կառավարման գործիքների հավաքածու)– ն այն գործիքների հավաքածուն է, որոնք անհրաժեշտ են տարբեր գործիքներ հավաքելիս։ Այն կարելի է կանչել դիմային վահանակի օգնությամբ։

Functions Palette (ֆունկցիոնալ հավաքածու)-ն կարելի է կանչել ֆունկցիոնալ վահանակի օգնությամբ, այն պարունակում է ունիվերսալ հաստատուններ, թվաբանական և տրամաբանական գործողությունների նշաններ։ Հնարավորություն ունի աշխատելու կոմպլեքս թվերով, զանգվածներով, կլաստերներով ինչպես նաև ունի շատ ուրիշ հնարավորություններ։ Համակարգը կարելի է կանչել՝

Window => Show function Palette

LABVIEW միացնում է իրեն ВП ենթածրագրերի հավաքածու, կոնֆիգուրացիա թույլատրող, այն հավաքում և ուղարկում է տվյալները DAQ (Data Acquisition - տվյալների ձեռքբերում) սարքավորման վրա։ Հաճախ DAQ սարքավորումը կարող է կատարել բազմապիսի ֆունկցիաներ անալոգ ա թվային ձևափոխություններ (A/D), թվա-անալոգ ձևափոխություն (D/A) թվայնացված մուտք/ելք (I/O) և հաշվիչ-թայմերի ղեկավարում։ Յուրաքանչյուր սարք ունի իր հնարավորությունների հավաքածուն և տվյալների մշակման արագությունը։ Բացի դրանից, DAQ սարքավորումը մշակվում է օպերացիոն համակարգերի հաշվով։

Կարևոր էլեմենտները բլոկ սխեմայում համարվում են ֆունկցիոնալ հանգույցները, կառուցված ենթա ВП, կառուցված LABVIEW-ի մասը համարվող և տվյալների հետ նախանշված օպերացիաներ կատարող։

Տվյալները տերմինալներից ֆունկցիոնալ հանգույցների նկատմամբ և տարբեր ֆունկցիոնալ հանգույցների միջև հաղորդվում են կապի օգնության դեպքում, որոնք տարբեր գույների գծերով՝ տարբեր հաստությամբ մուտքի/ելքի դաշտերը պետք է համադրվող լինեն տվյալների տեսակների հետ, որոնք տրվում են ըստ հաղորդակցողների։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 28. Հ. Թ. Գասպարյան, տեխնիկական համակարգերում Labview-ի կիրառումը
  1. «LabVIEW Tutorial». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.