C (ծրագրավորման լեզու)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ C
| C | |
|
Սեմանտիկա |
պրոցեդուրային |
|
Կատարման ձև |
կոմպիլացվում է |
|
Առաջացել է |
1969-1973 թթ․ |
|
Հեղինակ(ներ) |
|
|
Տիպիզացիա |
|
|
Հիմնական իրականացումները |
GCC, TCC, Sun Studio C, Turbo C, Open Watcom |
|
Տարբերակներ |
«K&R» C (1978) |
|
Ներշնչվել է |
|
|
Ներշնչել է |
AWK, csh, C++, C--, C#, Objective-C, BitC, D, Go, Java, JavaScript, Limbo, LPC, Perl, PHP, Pike, Processing, Python |
Սի (անգլ.՝ C) , ստանդարտացված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories [1][2] ընկերությունում: Ի սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++,Java,C#,JavaScript և այլն ․․․) ունեն այսպես կոչված C-ի նման սինտակսիս: Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
C լեզուն նախագծվել է 1969-1973 թթ․ Bell Labs Դենիս Ռիտչիի կողմից։ Համաձայն հեղինակի առավել ակտիվ շրջանը եղել է 1973թ․։ Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է, որն ել իր հերթին սկիզբ է առնում BCPL լեզվից։ Լեզվի ստեղծման հիմնական նպատակն էր նորաթուխ UNIX օպերացիոն համակարգը, որը գրված էր PDP-11/2 ասսեմբլերի լեզվով: Մինչ այդ տարածված միայն երկու օպերացիոն համակարգ էր գրված եղել բարցր մակարդակի լեզվով (Multics-ը` գրված PL/I և TRIPOS գրված BCPL-ով)։
1978 թ․ լույս տեսավ Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի հայտնի «C ծրագրավորման լեզուն»( անգլ.՝ «The C Programming Language» ) գիրքը, որը մինչև լեզվի ստանդարտ ի հայտ գալը հանդիսացել է C լեզվի ոչ ֆորմալ նկարագրություննը։
Հետագա տարիներին C-ն լայն տարածում գտավ։ Ութսունականների սկզբներին Բյորն Սրտաուստրուպը սկսեց աշխատել C++ լեզվի վրա, որը C լեզվի ընդլայնումն է։ Այս ամենի հետևանքով անհրաժեժեշտություն ստեղծեց լեզվի ստանդարտ մտցնել։ Այդ նպատակով 1983թ Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտը (ANSI) ստեղծեց կոմիտետ, որը պետք է զբաղվեր C լեզվի ստանդարտի ստեղծմամբ։ 1989թ․ ստանդարտը ընդունվեց, որպես «C ծրագրավորման լեզու» ANSI X3.159-1989. Մեկ տարի անց 1990թ․ չնչին փոփոխություններից հետո այդ ստանդարտը ընդունվեց նաև Ստանդարտների միջազգային կոմիտետի(ISO) կողմից։ Տաս տարի անց՝ 1999թ լույս տեսավ C-ի հաջորդ ստանդարտը՝ ISO 9899:1999, որը սովորաբար անվանվում է C99:2000թ․ այն ընդունվեց նաև ANSI-ի կողմից։
2007 թվականից սկսվել է C-ի հաջորդ ստանդարտի վրա աշխատանքը, որը անվանում են C1X, որտեղ X-ը ցույց է տալիս ստանդարտի ընդուման թվականի վերջի թվանշանը(Օրինակ եթե ստանդարտը ընդունվի 2013թ․, ապա X=3)։
Կիրառությունները [խմբագրել]
Հայտնի ծրագրեր, որոնք գրված են C լեզվով [խմբագրել]
- Linux ՕՀ -ի միջուկը։
- FreeBSD ՕՀ -ի միջուկը։
- mathlab
- Wolfram Mathematica
- Oracle DB
- MySql (գրված է C և C++ լեզուներով)
- GCC
- PostgreSQL
- GIMP
Ծանոթություններ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Օգտագործվող լեզուները |
Ada • APL • Ասեմբլեր • ActionScript • ABAP/4 • AutoIt • AWK • Basic • C • Cobol • C++ • C# • Cω • Clarion • Clojure • ColdFusion • Common Lisp • D • dBase • Delphi • Eiffel • Erlang • Euphoria • F# • Форт • Fortran • Gambas • Go • Groovy • HAL/S • Haskell • Icon • Java • JavaScript • Limbo • Lua • Mudula-3 • Object Pascal • Objective-C • OCaml • Oz • Parser • Pascal • Perl • PHP • PowerBASIC • Python • PL/1 • Prolog • Ruby • Scala • Scheme • Smalltalk • SQL • PL/SQL • Tcl • Vala • Visual Basic (.NET) |
| Ուսումնական | |
| IEC 61131-3 |
Instruction List • ST • FBD • Ladder Diagram (LD) • SFC |
| Այլ | |
| Էզոտերիկ | |
| Վիզուալ | |