ICQ
ICQ-ն հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման կենտրոցված ծառայություն է համացանցում, որը առաջին անգամ մշակել է իսրայելական Mirabilis ընկերությունը: Այժմ ICQ-ն պատկանում է ռուսական Digital Sky Technologies ներդրումային ֆոնդին(այն գնել է 2010թ.-ի ապրիլ ամսին ամերիկյան AOL կոորպորացիայից` 187.5 մլն ամերիկյան դոլարով): 1996 թվականի նոյեմբերին առաջին անգամ դուրս է եկել ICQ-ի լիակատար տարբերակը և այդ օրվանից դարձել է համացանցի հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման առաջին ծրագրերից մեկը: Այժմ ICQ-ում գրանցված է մոտ 400 միլիոն մասնակցային հաշիվ և մոտ 15 մլն ակտիվ մասնակիցներ ունի:
ICQ-ն տարածում են 2005թ.-ից Rambler Media-ն, իսկ 2009-ից Яндекс-ը: 2010թ.-ի ավարտին նրանց կմիանա Mail.Ru պորտալը:
16.08.2010[խմբագրել]
2010թ.-ի օգոստոսի 16-ին կեսօրի մոտերքում վիրուսային համաճարակ սկսվեց ICQ բաժանորդների մոտ, երբ նրանք միացնում էին ICQ ծրագիրը ցանցի միջոցով համակարգիչ մուտք էր գործում Snatch վիրուսային ծրագիրը: Այդ ծրագիրը կազմված էր համանուն .exe ֆայլից: Այդ իսկ պատճառով այս վիրուսային ծրագիրը վտանգավոր է միայն Windows օպերացիոն համակարգից օգտվողների համար: Օգոստոսի 16-ի դրությամբ հակավիրուսային ծրագրերի մեծ մասը այս վիրուսը չէին ճանաչում:
Ծանոթագրություններ[խմբագրել]
ICQ - ի մասին lenta.ru կայքում
- ICQ-ի պաշտոնական կայքը(անգլերեն)
| Սա Համացանցի, նրա ստանդարտների և պրոտոկոլների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |