Hey Violet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hey Violet
Hey Violet խումբը 2016 թվականին
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսCherri Bomb
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք, փոփ փանկ, էլեկտրոփոփ
Գործունեություն2000 (2000)-ներկա
ԼեյբլHollywood Records, Hi or Hey Records, Capitol Records
Կապված5 Seconds of Summer
Կայքheyviolet.com
Անդամներ
Ռինա Լովլես
Նիա Լովլես
Քեյսի Մորետա
Նախկին անդամներ
Ջուլիա Փիրս
Միրանդա Միլլեր
Իեն Շիփ
 Hey Violet Վիքիպահեստում

Hey Violet, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից։ Խմբի անդամներն են` Ռինա Լովլեսը, Նիա Լովլեսը և Քեյսի Մորետան։

Կազմավորվել է 2008 թվականին Cherri Bomb անվամբ, երբ անդամները դեռ սովորում էին միջնակարգ դպրոցում։ Սկզբում, խումբը հարդ ռոք ոճի էր և կազմված էր միայն կին անդամներից` Ջուլիա Փիրսից, Միրանդա Միլլերից, Ռինա Լովլեսից և Միա Լովլեսից։ 2013 թվականին Ջուլիան լքել է խումբը և նրան փոխարինել է Քեյսի Մորետան։ 2015 թվականին խումբը անունը փոխել է Hey Violet-ով և կտրուկ փոխել է հնչողությունը։ Հետագայում նրանք պայմանագիր են կնքել 5 Seconds of Summer խմբի հիմնած Hi or Hey Records լեյբլի հետ, որին նրանք աջակցել են Rock Out with Your Socks Out և Sounds Live Feels Live շրջագայությունների ժամանակ[1]։

Իեն Շիփը պաշտոնապես միացել է խմբին 2016 թվական սեպտեմբերին, սակայն լքել է 2019 թվականին։ 2017 թվականի օգոստոսին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խումբը լքելու մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2013. Cherri Bomb և Ջուլիայի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Hey Violet խումբը 2015 թվականի համերգի ժամանակ

Cherri Bomb խումբը կազմված էր Ջուլիա Փիրսից, Նիա Լովլեսից, Միրանդա Միլլերից և Ռինա Լովլեսից։ Cherri Bomb անվանումը գալիս է Քերի Բորզելոյի «Cherri Bomb» գրքից[2]։ 2011 թվականի հունիսի 14-ին նրանք պայմանագիր են կնքել Hollywood Records լեյբլի հետ[3] և նույն թվականի հոկտեմբերի 18-ին թողարկել են իրենց դեբյուտային` «Stark» մինի ալբոմը։

Խումբը բացման ելույթներ է ունեցել Bush, Camp Freddy, Filter, Foo Fighters, The Smashing Pumpkins, Staind և Steel Panther ռոք խմբերի համերգների ժամանակ[3][4]։ Նրանք նաև ելույթ են ունեցել եվրոպական փառատոնների ժամանակ, ներառյալ Oxegen փառատոնը Իռլանդիայում, T in the Park փառատոնը Շոտլանդիայում և Reading and Leeds Festivals փառատոններում[5]։

2012 թվականի մայիսի 15-ին խումբը թողարկել է իր առաջին` «This Is the End of Control» անվամբ ստուդիական ալբոմը, որը ընդգրկվել է Billboard ամսագրի թոփ հարդ ռոք ալբոմներ չարթի 24-րդ հորիզոնականում և Top Heatseekers չարթի 11-րդ հորիզոնականում[6]։ Նրանք մեկնել են Warped Tour շրջագայության 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին[7][8]։ 2012 թվականի օգոստոսին նրանք շրջագայել են ուելսական Lostprophets ռոք խմբի հետ[9]։

2013 թվականի հունվարի 23-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Ջուլիան լքում է խումբը։ Երբ Միլլերին հարցրել են Ջուլիայի հեռանալու պատճառների մասին, նա իր Tumblr-ում մեկնաբանել է, որ դա տեղի է ունեցել «ստեղծագործական տարբերության» և որ «մենք տարբեր ճանապարհներով գնացինք, քանի որ մենք ցանկանում էինք գնալ մի ուղղությամբ, իսկ նա այլ»։ Սակայն, իր հեռանալուց հետո Փիրսը իր ֆեյսբության էջում պարզաբանել է, որ խումբը ինքնակամ չի լքում։ Ջուլիան նշել է` «Երբ ես հինգ տարի առաջ ստեղծեցի Cherri Bomb խումբը, ես ինչ-որ գեղեցիկ բան էի մտածել այս խմբի համար։ Ցավալի է, որ ես այլևս դրա մի մասը չեմ։ Ցավոք, այն, ինչը որ կատարվել է, իմ որոշումը չէ։ Ես երբեք չէի մտածի, որ սա այսպես կվերջանա»[10]։

Նույն թվականին խմբին միացել է կիթառահար Քեյսի Մորետան[11]։

2015-2018. Hey Violet, «From the Outside» և Միլլերի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինա Լովլեսը ելույթ է ունենում 2016 թվականի դեկտեմբերին

2015 թվականի փետրվարի 18-ին, Փիրսի հեռանալուց հետո, խմբի անդամները իրենց ՅուԹյուբյան ալիքում հայտարարել են խմբի անունը փոխելու և այն Hey Violet դնելու մասին[12]։ 2015 թվականի մարտի 19-ին նրանք թողարկել են «This Is Why» սինգլը[13]։ Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ խումբը պայմանագիր է կնքելու 5 Seconds of Summer խմբի Hi or Hey Records լեյբլի հետ[14]։ Հունիսի 15-ին խումբը հայտարարել է, որ թողարկելու է իր առաջին` «I Can Feel It» մինի ալբոմը հուլիսին։ Խումբը ելույթ է ունեցել 5 Seconds of Summer խմբի Rock Out with Your Socks Out շրջագայության եվրոպական և հյուսիսամերիկյան համերգների շրջանակներում[15] Եվրոպական, ամերիկյան և կանադական շրջագայություններին նրանք, համերգների անցկացման վայրերից դուրս, երկրպագուների համար ակուստիկ ելույթներ են ունեցել[16]։ 2015 թվականի ձմռանը խումբը սեփական եվրոպական շրջագայության է մեկնել։ Հենց այդ շրջագայության ժամանակ Ռինան դադարեց բաս նվագել, որպեսզի կենտրոնանա վոկալի վրա և այդ պատճառով ժամանակավոր բասիստ հրավիրվեց։ Նրանք շարունակում էին ելույթ ունենալ 5SOS խմբի հյուսիսամերիկյան համերգների բացման ժամանակ` 2016 թվականի Sounds Live Feels Live World Tour շրջագայության շրջանակներում[17]։ Այս շրջագայության ժամանակ ներկայացվել է նոր բասիստ Իեն Շիփը, որը 2016 թվականի սեպտեմբերին դարձել է խմբի պաշտոնական անդամը։ Երկրորդ` «Brand New Moves» մինի ալբոմը թողարկվել է նույն թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին թողարկվել է «Guys My Age» սինգլը։ 2016 թվականի աշնանը խումբը այցելել է ռադիոկայաններ և մասնակցել է Jingle Ball-ի մի քանի շոուներին` գովազդելով իր մինի ալբոմը և սինգլը։

2017 թվականի մարտին թողարկվեկ է «Break My Heart» սինգլը, որպես խմբի երկրորդ` «From the Outside» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[18][19]։ Ալբոմը թողարկվել է նույն թվականի հունիսի 16-ին։

2017 թվականի օգոստոսի 31-ին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խմբից հեռանալու մասին, նշելով, որ շրջագայությունները դարձել են «հոգնեցնող»[20]։

2019-ի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 12-ին, երաժշտական տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Better by Myself» սինգլը[21]։

2019 թվականին խումբը տարբեր սինգլներ է թողարկել, ներառյալ «Close My Eyes»-ը, «Queen of the Night»-ը և «Clean»-ը։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hey Violet խմբի երաժշտական ոճը բնութագրվում է, որպես փոփ փանկ[19][22][23], փոփ ռոք[14], փոփ[19][23] և էլեկտրոփոփ[23]։ Որպես Cherri Bomb, նրանց երաժշտությունը բնութագրվում էր հարդ ռոք[24][25] և ալտերնատիվ ռոք[26]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Ջուլիա Փիրս` գլխավոր կիթառ, գլխավոր վոկալ (200-2013)
  • Միրանդա Միլլեր` ռիթմ կիթառ, ստեղնաշարեր, բեք վոկալ (2008-2017), սինթեզատոր (2008-2016)
  • Իեն Շիփ` բաս, սինթեզատոր (2016-2019), ստեղնաշարեր (2017-2019)

Շրջագայող անդամներ

  • Էդիսոն Լո` բաս (2015)
  • Վիկի Ուորվիք` բաս, ստեղնաշարեր (2019-ներկա)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
US
[27]
US Heat
[28]
US Hard Rock
[29]
AUS
[30]
BEL
(FL)

[31]

This Is the End of Control
(որպես Cherri Bomb)
11 24
From the Outside
  • Թողարկվել է` Հունիսի 16, 2017[32]
  • Լեյբլ` Hi or Hey, Capitol
  • Ձևաչափ` CD, LP, թվային ներբեռնում
110 2 67 153

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
US
[27]
US Heat
[28]
Stark[33]
(որպես Cherri Bomb)
  • Թողարկվել է` Հոկտեմբերի 18, 2011
  • Լեյբլ` Hollywood
  • Ձևաչափ` թվային ներբեռնում
I Can Feel It
  • Թողարկվել է` Հուլիսի 17, 2015
  • Լեյբլ` Hi or Hey, 5Mode, Capitol
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
149 2
Brand New Moves[34]
  • Թողարկվել է` Օգոստոսի 16, 2016
  • Լեյբլ` Hi or Hey, 5Mode, Capitol
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
US
[35]
US Pop
[36]
AUS
[37]
Որպես Cherri Bomb
Shake the Ground 2012 This Is the End of Control
Too Many Faces
Better This Way[38]
Որպես Hey Violet
This Is Why[39] 2015 Ոչ ալբոմային սինգլ
Brand New Moves[40] 2016 Brand New Moves
Pure[41]
Guys My Age 68 20 78 From the Outside
Break My Heart 2017 37
Hoodie[42] 33
Better By Myself[43] 2019 Պետք է թողարկվի
Close My Eyes[44]
Queen of the Night[45]
Clean[46]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն
  • Hey Violet Live (2019)
Գովազդային
  • From The Outside UK Tour (2017)
Աջակցող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Payne, Chris. «Pop Shop Podcast: Hey Violet Is the Rock-Savvy Pop Band Top 40 Needs». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  2. Phares, Heather. «Cherri Bomb – Biography». AllMusic. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Cherri Bomb Signs to Hollywood Records - ARTISTdirect News». Artistdirect.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  4. «Cherri Bomb: Queens of Noise». Loudmag.com.au. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  5. «Cherri Bomb». South by Southwest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  6. Cherri Bomb. «Cherri Bomb – Awards». Allmusic. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  7. «Exclusive Interview: Cherri Bomb Talk Vans Warped Tour & Marvel'S The Avengers Movie Soundtrack». The Daily BLAM!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  8. Musicians. «Cherri Bomb On Warped Tour & Bamboozle - New Album Out May 15». Fearlessradio.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  9. «Lostprophets and Cherri Bomb Tour Dates». SMNnews.com. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  10. https://www.facebook.com/JuliaPierceOfficial/posts/294954760626769
  11. "Cherri Bomb's YouTube video" Արխիվացված Մարտ 18, 2016 Wayback Machine (March 11, 2013). Retrieved February 12, 2015.
  12. "Hey Violet's YouTube video" Արխիվացված Մարտ 13, 2016 Wayback Machine (February 18, 2015). Retrieved February 18, 2015.
  13. Hey Violet - This Is Why (Music Video). YouTube. 2015 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  14. 14,0 14,1 «5 Seconds of Summer have signed Hey Violet to their label Hi Or Hey Records». Stage Right Secrets. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  15. "5 Seconds of Summer confirm tour dates with Hey Violet" Արխիվացված Մայիս 17, 2016 Wayback Machine (April 1, 2015) Billboard.com. Retrieved July 1, 2015
  16. «Hey Violet – USA Band - evenmoreseniorbushe». evenmoreseniorbushe. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին.
  17. ".@5SOS + @HEYVIOLET. #SLFL N. AMERICA. BRING IT ON." Արխիվացված Ապրիլ 25, 2018 Wayback Machine (May 12, 2016) Twitter.Com. Retrieved July 13, 2016
  18. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (March 10, 2017) iTunes. Retrieved March 10, 2017
  19. 19,0 19,1 19,2 Phares, Heather. «Hey Violet Bio». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  20. Hey Violet [@HeyViolet] (September 1, 2017). «Miranda Miller's departure» (Թվիթ). Վերցված է September 1, 2017-ին – via Թվիթթեր.
  21. «Hey Violet Release New Single "Better By Myself"». Capitol Records. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. «Hey Violet's "This Is Why" Is The First Single Released By 5SOS's Own Record Label: Listen». Idolator. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Hey Violet and Terror Jr: The New Female Pop Rebels». nytimes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  24. Houle, Zachary. «Cherri Bomb: This is the End of Control». PopMatters. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  25. «Cherri Bomb | Leeds Festival 2011 - #AltSounds». Hangout.altsounds.com. 2011 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  26. «Exclusive Q and A: Cherri Bomb Separate The Girls From The Boys». Ourstage.com. 2012 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  27. 27,0 27,1 «Hey Violet – Chart history: Billboard 200». Billboard. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  28. 28,0 28,1 Peaks on the Heatseekers Albums chart:
  29. «Cherri Bomb – Chart history: Hard Rock Albums». Billboard. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  30. «ARIA Chart Watch #426». auspOp. 2017 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  31. «Discografie Hey Violet» (Dutch). Ultratop. Hung Medien. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «From the Outside by Hey Violet». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  33. «Stark – Cherri Bomb | Release Info». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  34. «Brand New Moves – Hey Violet | Release Info». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  35. «Hey Violet – Chart history: The Hot 100». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  36. «Hey Violet – Chart history: Pop Songs». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  37. Ryan, Gavin (2016 թ․ հոկտեմբերի 24). «ARIA Singles: James Arthur 'Say You Won't Let Go' Is No 1». Noise11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  38. «Better This Way – Cherri Bomb | Release Info». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  39. Wass, Mike (2015 թ․ մարտի 25). «Hey Violet's This Is Why Is The First Single Released By 5SOS's Own Record Լեյբլ` Listen». Idolator. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  40. «Brand New Moves – Hey Violet | Release Info». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  41. «Pure – Hey Violet | Release Info». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  42. Cantor, Brian (2017 թ․ հուլիսի 11). «Hey Violet's Hoodie Added By Radio Disney». Headline Planet. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  43. «Hey Violet». umusic.digital. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  44. «Close My Eyes – Single by Hey Violet». Apple Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  45. «Queen of the Night – Single by Hey Violet». Apple Music. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  46. «Clean – Single by Hey Violet». Apple Music. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hey Violet» հոդվածին։