101-րդ կիլոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«101 կիլոմետր» հուշանշան, Կալուգայի մարզի Տարուսայի շրջան

«Հարյուրմեկերորդ կիլոմետր» (ռուս.՝ «101-й километр»), ոչ պաշտոնական տերմին, որը նշանակում է ԽՍՀՄ-ում քաղաքացիների որոշակի կատեգորիաների նկատմամբ կիրառվող իրավունքների սահմանափակման միջոց։ Նրանց արգելվում էր բնակություն հաստատել Մոսկվայի[1], Լենինգրադի, միութենական հանրապետությունների մայրաքաղաքների (Կիև, Մինսկ, Տաշքենդ, Քիշնև, Ռիգա, Վիլնյուս, Տալլին, Բաքու, Երևան, Թբիլիսի, Ալմա-Աթա, Աշխաբադ, Ֆրունզե, Դուշանբե), այլ խոշոր քաղաքների (Նովոսիբիրսկ, Սվերդլովսկ, Խարկով և այլն), ինչպես նաև «փակ» քաղաքներ (Սևաստոպոլ, Դնեպրոպետրովսկ, Կույբիշև) շուրջ տարածվող 100 կմ գոտում։ Սոցիալական պաշտպանության այս միջոցը հորինել են ոչ թե բոլշևիկները, այլ դա եկել է ցարական Ռուսաստանից։ Այսպիսով, օրինակ, 1897 թվականին Սեմյոն Սերեդային մերժվել է Մոսկվայում բնակվելու իրավունքը, և նա ստիպված է եղել բնակություն հաստատել Կալուգայում, որտեղ այդ ժամանակ աքսորված էին Իոսիֆ Դուբրովինսկին, Նիկոլայ Դոբրոխոտովը, Պավել Բիկովը և այլք։

Քաղաքական բռնաճնշումների ընթացքում և դրանից հետո 101-րդ կիլոմետրից այն կողմ ուղարկում էին բռնադատվածների ընտանիքների անդամները ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով։ Հետագայումաքսորի այդ տեսակին ենթրկվել են հիմնականում չաշխատող քաղաքացիները (պորտաբույծներ), այլախոհները, ռեցիդիվիստները[2] և ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի հատկապես ծանր հոդվածներով դատապարտվածները։ 1953 թվականին այս տարածքը լրջորեն համալրվել են համաներման արժանացածները։ 1980 թվականի Օլիպիական խաղերի ժամանակ այնտեղ են վտարվել բոլոր ոչ վստահելիները։ Օլիմպիադայի բացման նախօրեին Մոսկվայում «մաքրման» են ենթարկվել շուրջ 50 հազար «հակասոցիալական տարրեր»՝ մուրացկաններ, հարբեցողներ և սկանդալիստներ, որոնք վարչական կարգով ժամանակավորապես «արտաքսվել են 101 կիլոմետրից այն կողմ»[3]։

Մոսկվայից 101 կմ հեռավորության վրա գտնվում են Ալեքսանդրովը և Պետուշկին (Վլադիմիրի մարզ), Բալաբանովոն և Բելոուսովոն (Կալուգայի մարզ), Եգորևսկը, Կոլոմնան, Շատուրան, Օրեխովո-Զուևոն, Զարայսկը, Վոլոկոլամսկը, Մոժայսկը, Ռուզան, Դուբնան, Տալդոմը, Ստուպինոն (Մոսկվայի մարզ)[4]։ 101-րդ կիլոմետրը խստորեն չի մեկնաբանվել երկրաչափականորեն՝ Կարմիր հրապարակում կենտրոն ունեցող 100 կմ շառավղով շրջանագծի տեսքով, այլ այն բնակավայրերի ցանկի տեսքով, որոնց ավելի մոտ բնակություն հաստատելն արգելված էր։ Միևնույն ժամանակ, օրինակ, մինչև Բալաբանովո Կարմիր հրապարակից ընդամենը 86 կմ է (ուղիղ գծով), իսկ Պետուշկովից՝ 117 կմ։

Արտացոլում ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեսոպովալ» խմբի «101-й километр» երգը
  • Ալեքսանդր Ռոզենբաումի «101-й километр» երգը
  • Ալեքսանդր Գալինի «Звёзды на утреннем небе» երգը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 101-րդ կիլոմետրից հետո տեղակայված է Ստրունինոն։
  2. «Племянница железного Феликса — жительница 101-го километра». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  3. «Олимпиада-80 под грифом «Совершенно секретно»». flb.ru (ռուսերեն). 18.11.2013. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «101-й километр хотят возродить». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]